Գլխավոր տեղեկություն
Համար
N 640-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.08.15/25(469).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.07.2013
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

23 հուլիսի 2013 թ.

 N 640-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՇՈՒՄԵՐ» ԵՎ «ԱՌՈՒՔՍ» ՍՊԸ-ՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ՇՈՒՄԵՐ» և «ԱՌՈՒՔՍ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված դիմումները և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 18-ի եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 13-ի N 574-Ա հրամանով՝

1) «ՇՈՒՄԵՐ» ՍՊԸ-ին տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման թիվ ՕՆ 08 լիցենզիայի գործողությունը՝ 2013 թվականի հուլիսի 10-ից (գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Բելինսկու փողոց, տուն 63)։

2) «ԱՌՈՒՔՍ» ՍՊԸ-ին տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման թիվ ՕՆ 07 լիցենզիայի գործողությունը (գործունեության իրականացման վայրը՝ Արմավիրի մարզ, գ. Փարաքար-Թաիրով, Դեմիրճյան թաղ., փող. 5, տուն 16)։

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին։

Վ. Ավանեսյան