Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.08.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.08.15/25(469) Հոդ.233
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 32013291

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

2 հուլիսի 2013 թ.

N 111-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 4-րդ կետում «բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ ԲՈՀ)» բառերը փոխարինել «պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով.

2) Հավելվածի 4.1 կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. երկրորդ պարբերությունում «ԲՈՀ-ում» բառը փոխարինել «Հանձնաժողովում» բառով.

բ. երկրորդ պարբերությունում «ԲՈՀ նախագահի» բառերը հանել.

գ. երրորդ պարբերությունում «ԲՈՀ նախագահի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կողմից ներկայացված» բառերով.

դ. երրորդ պարբերությունում «ԲՈՀ-ի» բառը փոխարինել «Հանձնաժողովի» բառով.

3) Հավելվածի 11-րդ կետում «ԲՈՀ անդամներից» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության աշխատակիցներից» բառերով.

4) Հավելվածի 48-րդ կետում«ԲՈՀ-ի» բառը փոխարինել «Գլխավոր վարչության» բառերով.

5) Հավելվածի 49-րդ կետում «ԲՈՀ-ի կողմից» բառերը հանել.

6) Հավելվածի 51-րդ կետում.

ա. «ապա այն անցկացվում է կամ Գլխավոր վարչության ստուգողի կողմից» բառերը փոխարինել «ապա այն անցկացվում է Գլխավոր վարչության ստուգողի կողմից» բառերով.

բ. «ԲՈՀ-ից» բառը հանել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան