Գլխավոր տեղեկություն
Համար
N 138
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.01.2014-03.06.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.38
Ընդունող մարմին
Առողջապահության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2002
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2002

100.0138.06.03.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002053

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

6 մարտի 2002 թ.
ք. Երևան

N 138

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ» N2-III-11.3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 12.10.1993 թ. N 518 որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության ու սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման կիրարկման կարգի և պայմանների կետ 7-ի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ բնակելի և հասարակական շենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում և աշխատատեղերում աղմուկի մակարդակին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերը և պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը (կցվում է):

2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային, կենտրոնների և ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին՝

սահմանել հսկողություն «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար՝

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
2002 թ. մարտի 6-ի N 138 հրամանով

 

ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
 
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ N2-III-11.3

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական նորմերը սահմանում են աղմուկների դասակարգումը, նորմավորվող պարամետրերը և աղմուկի սահմանային թույլատրելի մակարդակներն աշխատատեղերում, բնակելի, հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում:

 

Ծանոթություն. Սանիտարական նորմերը չեն տարածվում ռադիո, հեռուստա և կինոստուդիաների, թատրոնների, կինոթատրոնների, սպորտային և համերգային դահլիճների շենքերի վրա:

 

1.2. Սանիտարական նորմերը պարտադիր են Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

1.3. Սանիտարական կանոնների պահանջների համապատասխանումը պետք է հաշվի առնվեն Ազգային ստանդարտներում և արտադրական օբյեկտներին, բնակելի, հասարակական շենքերին, տեխնոլոգիական, ճարտարագիտական, սանիտարատեխնիկական սարքավորումներին և մեքենաներին, տրանսպորտային միջոցներին, կենցաղային սարքերին ներկայացվող կառուցապատման, կառուցվածքային, տեխնոլոգիական սերտիֆիկացման և շահագործական պահանջները կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման ժամանակ:

1.4. Սույն սանիտարական նորմերի կատարման հսկողությունն իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

2.1. Ձայնային ճնշում. ձայնային տատանումների հետևանքով (կՈ) առաջացող օդի կամ գազի ճնշման փոփոխական բաղադրիչ:

2.2. Փոփոխական աղմուկի ձայնի համարժեք (ըստ էներգիայի) մակարդակ Լաէկվ. դԲԱ-մշտական լայնաշերտ աղմուկի ձայնի մակարդակ, որն ունի նույն միջին քառակուսային ձայնային ճնշում, ինչպես տվյալ փոփոխական աղմուկը որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

(2.2-րդ կետը փոփ. 16.10.13 N 62-Ն)

2.3. Աղմուկի թույլատրելի մակարդակ. դա այն մակարդակն է, որը մարդու մոտ չի առաջացնում զգալի անհանգստություն և աղմուկի նկատմամբ զգայուն ֆունկցիոնալ համակարգի վիճակի կամ անալիզատորների էական որոշակի փոփոխություններ:

2.4. Ձայնի առավելագույն մակարդակ, ԼաMaKC.դԲԱ. ձայնի մակարդակն է, որը համապատասխանում է չափիչ ուղղակի ցույց տվող գործիքի (աղմկաչափի) առավելագույն ցուցմունքին տեսողական հաշվարկի դեպքում կամ ձայնի մակարդակի արժեքը, որը գերազանցում է չափման ժամանակի 1%-ի ընթացքում ավտոմատ սարքով գրանցման դեպքում:

 

3. ՄԱՐԴՈՒ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԱՂՄՈՒԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

3.1. Աղմուկի սպեկտրի բնույթից ելնելով առանձնացվում են՝

 

- 1 օկտավայից ավելի լայնքով անընդհատ սպեկտրով լայնաշերտ աղմուկ,

- երանգային աղմուկ, որի սպեկտրում առկա են արտահայտված երանգներ: Գործնական նպատակների համար երանգային աղմուկի բնույթը սահմանվում է չափմամբ 1/3 օկտավային շերտագծերի հաճախականություններում, ճնշման մակարդակը մեկ շերտագծում հարևանների հանդեպ գերազանցումով ոչ պակաս, քան 10դԲ:

3.2. Ըստ ժամանակային բնութագրի աղմուկը առանձնացնում են՝

 

- հաստատուն աղմուկ, որի ձայնի մակարդակը 8 ժամվա աշխատանքային օրվա ընթացքում կամ բնակելի և հասարակական շենքերի սենքերում (տարածքներում) չափման ժամանակ, բնակելի զոնայում փոփոխվում է ժամանակի ընթացքում ոչ ավելի քան 5 դԲԱ, աղմկաչափի «Դանդաղ» ժամանակային բնութագրի չափումների ժամանակ,

- փոփոխական աղմուկ, որի մակարդակը 8 ժամվա աշխատանքային օրվա, աշխատանքի հերթափոխի կամ բնակելի և հասարակական շենքերի սենքերում չափման ժամանակ, բնակելի զոնայում փոփոխվում է ժամանակի ընթացքում 5 դԲԱ-ից ավելի աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրի չափումների ժամանակ:

(3.2-րդ կետը փոփ. 16.10.13 N 62-Ն)

3.3. Փոփոխական աղմուկները ստորաբաժանվում են՝

 

- ժամանակի ընթացքում տատանվող աղմուկ, որի ձայնի մակարդակը ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում է,

- ընդհատվող աղմուկ, որի ձայնի մակարդակն աստիճանաբար փոփոխվում է (5դԲԱ և ավելի), ընդ որում ընդմիջումների տևողությունը, որի ընթացքում մակարդակը մնում է մշտական, կազմում է 1վրկ և ավելի,

- ազդակային աղմուկ - կազմված մեկ կամ մի քանի ձայնային ազդանշաններից, յուրաքանչյուրը 1վրկ պակաս տևողությամբ, ընդ որում ձայնային մակարդակները չափված դԲԱ I և դԲԱ համապատասխան «ազդակ» և «դանդաղ» ժամանակային բնութագրերով տարբերվում են ոչ պակաս, քան 7դԲ:

(3.3-րդ կետը փոփ. 16.10.13 N 62-Ն)

 

4. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ

 

4.1.Աշխատատեղերում հաստատուն աղմուկի բնութագիրն է հանդիսանում L=20Lg P/P0 բանաձևով որոշվող, օկտավային շերտերում 31.5, 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000, 8000Հց միջին երկրաչափական հաճախականություններով (օկտավային շերտերում) ձայնային ճնշման մակարդակները դԲ-ով, որտեղ.

P- ձայնային ճնշման միջին քառաձայն կուսի մեծությունն է ՊԱ,

P0- 2.15-5 ՊԱ հավասար օդում ային ճնշման ելքային նշանակությունը:

(4.1-ին կետը փոփ. 16.10.13 N 62-Ն)

4.1.1.Աշխատատեղերում մշտական լայնաշերտ աղմուկի բնութագրման համար թույլատրվում է ընդունել Լա=20Lg Pա /P0 բանաձևով որոշվող, աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրի վրա չափված դԲԱ-ով ձայնի մակարդակը, որտեղ.

Pա - ՊԱ, աղմկաչափի «Ա» ուղղումը հաշվի առած ձայնային ճնշման միջին քառակուսու մեծությունն է:

4.2.Աշխատավայրում փոփոխական աղմուկի բնութագիրն է հանդիսանում համարժեքային (ըստ էներգիայի) ձայնի մակարդակը դԲԱ-ով:

(4.2-րդ կետը փոփ. 16.10.13 N 62-Ն)

4.3 Աշխատանքային գործունեության լարվածությունը և ծանրությունը հաշվի առած ձայնի սահմանային թույլատրելի մակարդակները և ձայնի համարժեքային մակարդակները աշխատատեղերում բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Լարվածության եվ ծանրության տարբեր կատեգորիաների աշխատանքային գործունեության աշխատատեղերում ձայնի սահմանային թույլատրելի մակարդակները եվ ձայնի սահմանային մակարդակները դԲԱ-ով

 

Աշխատանքային
գործընթացի լարվածության կարգ

Աշխատանքային գործընթացի ծանրության կարգ

թեթև ֆիզիկական ծանրաբեռն-
վածություն

միջին ֆիզիկական ծանրաբեռն-
վածություն

1 աստիճանի ծանր աշխատանքի

2 աստիճանի ծանր աշխատանքի

3 աստիճանի ծանր աշխատանքի

Թեթև աստիճանի լարվածություն

80

80

75

75

75

Միջին աստիճանի լարվածություն

70

70

65

65

65

Աշխատանքի 1 աստիճանի լարվածություն

60

60

 

 

 

Աշխատանքի 2 աստիճանի լարվածություն

50

50

 

 

 

 

Ծանոթություն.

Երանգային և ազդակային աղմուկի համար ՍԹՄ- 5դԲԱ-ով քիչ է աղյուսակ 1-ում նշված նշանակություններից:

Շինություններում օդի լավորակման օդափոխության և օդային ջեռուցման հարմարանքներից առաջացող աղմուկի համար 5դԲԱ ցածր շինություններում աղմուկի փաստացի մակարդակից (չափված կամ հաշվարկված), եթե այն չի գերազանցում աղյուսակ 1-ի մեծությունները (երանգային և ազդակային աղմուկի ուղղումն այս դեպքում հաշվի չի առնվում), հակառակ դեպքում՝ 5դԲԱ ցածր աղյուսակ 1-ում նշված մեծություններից:

Լրացուցիչ ժամանակի ընթացքում տատանվող և ընդհատվող աղմուկի համար աղմուկի առավելագույն մակարդակը չպետք է գերազանցի 110դԲԱ, իսկ ազդակային աղմուկի համար՝ 125դԲԱ:

 

5. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՍԵՆՔԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՊԱՐԱՄԵՏՐԵՐ

 

5.1.Հաստատուն աղմուկի նորմավորվող պարամետրերն են՝ 31.5, 63, 125, 250, 1000, 2000, 4000, 8000 Հց միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակները: Կողմնորոշիչ գնահատման համար թույլատրվում է օգտագործել Լա, դԲԱ ձայնի մակարդակները:

(5.1-ին կետը փոփ. 16.10.13 N 62-Ն)

5.2. Փոփոխական աղմուկի նորմավորվող պարամետրերն են՝ համարժեքային (ըստ էներգիայի) Լա էվկ, դԲԱ ձայնի մակարդակները և ձայնի առավելագույն ԼաMaKC.դԲԱ մակարդակները:

Փոփոխական աղմուկի թույլատրելի մակարդակներին համապատասխանության գնահատումը պետք է կատարվի միաժամանակ ըստ համարժեքային և առավելագույն ձայնի մակարդակների: Ցուցանիշներից մեկի գերազանցումը պետք է դիտվի որպես անհամապատասխանություն սույն սանիտարական նորմերին:

(5.2-րդ կետը փոփ. 16.10.13 N 62-Ն)

5.3. Բնակելի տարածքում հասարակական և բնակելի շենքերի սենքերում թափանցող աղմուկի առավելագույն և համարժեք ձայնի մակարդակների, հաճախականությունների օկտավային շերտերի ձայնային ճնշման մակարդակների թույլատրելի նշանակությունները պետք է ընդունվի ըստ աղյուսակ 3-ի:

5.4 Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:

(5.4-րդ կետը լրաց. 16.10.13 N 62-Ն)

 

Աղյուսակ 2

 

Ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակները, ձայնի մակարդակները եվ համարժեք մակարդակները աշխատատեղերի եվ աշխատանքային գործունեության հիմնական առավել բնորոշ տեսակների համար

 

N

Աշխատանքային գործունեության
տեսակը, աշխատատեղ

Միջին երկրաբանական հաճախականություններով օկտավային շերտերում դԲ ձայնային ճնշման մակարդակներ

Ձայնի մակարդակներ
և ձայնի համարժեք մակարդակներ
( դԲԱ)-ով

 

 

31.5

63

125

250

500

1000

2000

4000

8000

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

Ստեղծագործական գիտական գործունեություն, նախագծում, ծրագրավորում, դասավանդում և ուսուցում, բժշկական գործունեություն: Նախագծակոնստրուկտորային գրասենյակներում, հաշվիչ մեքենաների-ծրագրավորողների, տեսական աշխատանքների և տվյալների վերամշակման լաբորատորիաներում բուժկետերի հիվանդների ընդունման սենյակներում

86

71

61

54

49

45

42

40

38

50

2.

Կենտրոնացում պահանջող բարձրորակավորման աշխատանք, ադմինիստրատիվ ղեկավար գործունեություն, լաբորատորիաներում չափիչ և անալիտիկ աշխատանքներ, աշխատատեղեր արտադրամասի կառավարման ապարատի շինություններում, գրասենյակների աշխատանքային սենյակներում, լաբորատորիայում

93

79

70

68

58

55

52

52

49

60

3.

Աշխատանք, որը կատարվում է հաճախակի ստացվող ցուցումներով և ձայնային ազդանշաններով, մշտական լսողական վերահսկողություն պահանջող աշխատանք հրահանգով, ըստ ճշգրիտ գրաֆիկի օպերատորային աշխատանք, դիսպետչերական աշխատանք: Աշխատատեղեր դիսպետչերական ծառայության սենքերում, հեռախոսով խոսակցական կապով դիտարկման և հեռավահանակային կառավարման կաբինետներում և սենքերում, մեքենագրական գրասենյակներում, ճշգրիտ հավաքման տեղամասերում, հեռախոսային և հեռագրային կայաններում, վարպետների տեղամասերում, հաշվիչ մեքենաների տեղեկատվության մշակման դահլիճներում

96

83

74

68

63

60

57

55

54

65

4.

Աշխատանք,որը պահանջում է կենտրոնացում, արտադրական ցիկլերի դիտարկման և հեռավահանակային գործընթացների ղեկավարման ավելացված պահանջներով աշխատանք, առանց խոսակցակառավարման աշխատասենյակներում վահանակով աշխատատեղեր, աղմուկ առաջացնող սարքավորումներով լաբորատորիասենյակներում, հաշվիչ մեքենաների աղմուկ առաջացնող սենյակներում, ագրեգատների տեղադրման շենքերում

103

91

83

77

73

70

68

66

64

75

5.

Բոլոր տեսակի աշխատանքների կատարում (բացառությամբ 1-4 կետերում թվարկածից և նրանց համանման) արտադրական սենքերի և կազմակերպությունների տարածքների մշտական աշխատատեղերում

107

95

87

82

78

75

73

71

69

80

ԵՐԿԱԹԳԾԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԻՉ ԿԱԶՄԸ

6.

Աշխատատեղեր ջերմաքարշի, էլեկտրաքարշի, մետրոյի գնացքների, դիզելագնացքների մեքենավարների խցիկներում

107

95

87

82

78

75

73

71

69

80

7.

Աշխատատեղեր ճեպընթաց և քաղաքամերձ էլեկտրագնացքների մեքենավարների խցիկներում

103

91

83

77

73

70

68

66

64

75

8.

Սենքեր հեռընթաց գնացքների վագոնների անձնակազմի համար, ռեֆրեժերատորային էլեկտրակայանների վագոնների ծառայողական սենքեր, փոստային և ուղեբեռային բաժանմունքի հանգստի սենքեր

93

79

70

63

58

55

52

50

49

50

9.

Ուղեբեռային և փոստային վագոնների, վագոն ռեստորանների ծառայողական սենքեր

100

87

79

72

68

65

63

61

59

70

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ, ԲԵՌՆԱՏԱՐ, ՄԱՐԴԱՏԱՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

10.

Բեռնատար ավտոմեքենաների վարորդների և սպասարկող անձնակազմի աշխատատեղեր

100

87

79

72

68

65

63

61

59

70

11.

Ավտոբուսների մարդատար ավտոմեքենաների վարորդների և ուղևորների սպասարկող անձնակազմի աշխատատեղեր

93

79

70

63

58

55

52

50

49

60

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՀՈՂԱԲԱՐԵԼԱԾՔԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՆՄԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

12.

Տրակտորների,ինքնագնաց ամրաշրջանակների, կցումային և կախովի գյուղատնտեսական մեքենաներ, ճանապարհաշինարարական և այլ համանման մեքենաների վարորդների և սպասարկող անձնակազմի աշխատատեղեր

107

95

87

82

78

75

73

71

64

80

ՄԱՐԴԱՏԱՐ ԵՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԵՎ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

13.

Աշխատատեղեր ինքնաթիռների և ուղղաթիռների սրահներում և խցիկներում՝ թույլատրելի օպտիմալ

107

96

95

83

87

74

82

68

78

63

75

60

73

57

71

55

69

54

80

65

 

Ծանոթություն.
Թույլատրվում է այլ իրավական ակտերում սահմանել ավելի խիստ նորմեր տարբեր տիպի աշխատանքային գործունեության համար հաշվի առնելով աշխատանքի լարվածությունը և ծանրությունը, աղյուսակ 1-ին համապատասխան:

 

Աղյուսակ 3

 

ԹԱՓԱՆՑՈՂ  ԱՂՄՈՒԿԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ, ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ, ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՍԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

N

Սենքերի և տարածքների նշանակությունը

Օրվա ժամանակը

(ժամ)

Ձայնային ճնշման մակարդակը դԲ օկտավային շերտերում միջին երկրաչափական հաճախականություններով, Հց

Ձայնի մակար-
դակները Լա և ձայնի համարժեք մակար-
դակները Լաէկվ դԲԱ

Ձայնի առավե-
լագույն մակար-
դակները դԲԱ

 

 

 

31.5

63

125

250

500

1000

2000

4000

8000

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1.

Առողջարանների և հիվանդանոցների հիվանդասենյակներ, հիվանդանոցների վիրահատարաններ

22 00-600
600 - 2200

76
69

59
51

48
39

40
31

34
24

30
20

27
17

25
14

23
13

35
25

50
40

2.

Պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների հիվանդանոցների և առողջարանների բժիշկների կաբինետներ

 

76

59

48

40

34

30

27

25

23

35

50

3.

Դասասենյակներ, ուսումնական սենյակներ, ուսուցչանոցներ, ուսումնական հաստատությունների և դպրոցների լսարաններ, կոնֆերենց դահլիճներ, գրադարանների ընթերցասրահներ

 

79

63

52

45

39

35

32

30

28

40

55

4.

Բնակարանների սենյակներ, հանգստյան տների, պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատներ, բնակելի տարածքներ, մանկապարտեզների և դպրոց-ինտերնատների, ննջասենյակներ

22 00-600
600 - 2200

79

72

63

55

52

44

45

35

39

29

35

35

32

32

30

20

28

18

40

30

55

45

5.

Հանրակացարանի բնակելի սենյակներ և հյուրանոցի համարներ

22 00-600
600 - 2200

83
76

67
59

57
48

49
40

44
34

40
30

37
27

35
25

33
23

45
35

60
50

6.

Սրճարանների, ռեստորանների, ճաշարանների սրահներ

 

90

75

66

59

54

50

47

45

44

55

70

7.

Խանութների առևտրի սրահներ, օդանավակայանների և կայարանների սպասասրահներ, կենցաղային սպասարկման կազմակերպությունների ընդունման կետեր

 

93

79

70

63

59

55

53

54

49

60

75

8.

Առողջարանների և հիվանդանոցների շենքերին անմիջապես հարող տարածքներ

22 00-600
600 - 2200

83
76

67
59

57
48

49
40

44
34

40
30

37
27

35
25

33
23

45
35

60
50

9.

Բնակելի շենքերին, պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների, հանգստյան տների, պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների համար տուն-ինտերնատների, մանկապարտեզների, դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների, գրադարանների շենքերին անմիջապես հարող տարածքներ

22 00-600
600 - 2200

90
83

75
67

66
57

59
49

54
44

50
40

47
37

45
35

44
33

55
45

70
60

10.

Հյուրանոցներին, հանրակացարաններին անմիջապես հարող տարածքներ

22 00-600
600 - 2200

93
86

79
71

70
61

63
54

59
49

55
45

53
42

51
40

49
39

60
50

75
65

11.

Առողջարանների և հիվանդանոցների տարածքում հանգստյան հրապարակներ

 

76

59

48

40

34

30

27

25

23

35

50

12.

Միկրոշրջանների և բնակելի շենքների խմբերի, հանգստյան տների պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատների տարածքում հանգստյան հրապարակներ, մանկապարտեզների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հրապարակներ

 

83

67

57

49

44

40

37

35

33

45

60

 

Ծանոթություն.

 

1. Սենքերի արտաքին աղբյուրներից առաջացող աղմուկի թույլատրելի մակարդակները սահմանվում են սենքերում նորմատիվային օդափոխություն ապահովելու պայմանով (բնակելի սենքերի, հիվանդասենյակների, դասասենյակների համար` բաց օդանցքների, պատուհանների նեղ փեղկերի միջոցով):

2. Աղմուկից պաշտպանված տեսակների բնակելի շենքերի պարսպող կառուցվածքներից 2մ հեռավորության վրա, քաղաքային և շրջանային նշանակության հիմնական փողոցներին և երկաթուղային գծերին հարող հյուրանոցների և հանրակացարանների շենքերում, տարածքներում ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտից առաջացող աղմուկի համարժեք և առավելագույն մակարդակները դԲԱ-ով թույլատրվում է ընդունել աղյուսակ 3-ի 9 և 10 տողերում նշված մեծություններից 10 դԲԱ-ով ավելի (ուղղում =+10դԲԱ):

3. Սենքերում և շենքերին հարող տարածքներում օդի լավորակման, օդային ջեռուցման, օդափոխանակության և այլ ինժեներա-տեխնիկական սարքավորումներից առաջացող հաճախականությունների օկտավային շերտերում աղմուկային ճնշման մակարդակները դԲ-ով, աղմուկի մակարդակները և աղմուկի համարժեք մակարդակները դԲԱ-ով անհրաժեշտ է ընդունել աղյուսակ 3-ում նշվածներից 5դԲԱ-ով ցածր (ուղղում=+5դԲԱ), (եղանակային և ազդակային աղմուկի համար ուղղումը այս դեպքում պետք չէ):

4. Տոնալ և ազդակային աղմուկի համար ուղղումը պետք է ընդունվի -5 ԴԲԱ:

 

Հավելված 1

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է աղմուկի գործիքային չափման կազմակերպման գործընթացը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2III–11.3 սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան:

2. Սույն Հավելվածով կանոնակարգվում է աղմուկի գործիքային չափման կազմակերպման և իրականացման գործընթացը և արդյունքների ամփոփումը` ուղղման արժեքների օգտագործմամբ:

3. Աղմուկի չափիչ սարքերը ունենում են ստանդարտացման մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ աղմուկի չափիչ սարքեր շահագործումը և պահպանումն իրականացվում է չափման յուրաքանչյուր սարքի տեխնիկական հրահանգին համապատասխան:

 

2. ԱՂՄՈՒԿԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

 

4. Աշխատատեղերում աղմուկի նորմավորվող չափորոշիչները համարվում են`

1) հաստատուն աղմուկների գնահատման համար.

ա. ձայնի մակարդակները, դԲԱ,

բ. ձայնային ճնշման մակարդակները 31,5-63-125-250-500-1000-2000-4000-8000 Հց միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում.

2) փոփոխական աղմուկների գնահատման համար՝ ձայնի համարժեք մակարդակները, դԲԱհամ.:

5. Բնակելի և հասարակական շենքերի սենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում, բացօթյա հրապարակներում և փակ հարմարեցված սենքերում փոփոխական աղմուկի գնահատումը դԲԱհամ. կատարվում է նաև ձայնի առավելագույն մակարդակներով, դԲԱառավ.:

 

3. ԱՂՄՈՒԿԻ ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Աղմուկի մակարդակի գործիքային չափումներ կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ`

1) չափիչ սարքի ձայնի ընդունիչը (այսուհետ՝ միկրոֆոն) ուղղվում է դեպի աղմուկի աղբյուրը և հեռացված լինի չափում կատարողից ոչ պակաս, քան 0,5 մ.

2) չափման կետերում օդային արտահայտված հոսքերի առկայության դեպքում, եթե արագությունը գերազանցում է 5 մ/վրկ, աղմկաչափի միկրոֆոնը պաշտպանվում է հակահողմային սարքով:

7. Չափիչ սարքի ժամանակային բնութագրի փոխարկիչը դրվում է հետևյալ դիրքերում.

1) հաստատուն աղմուկների չափման համար` «դանդաղ» (S),

2) փոփոխական աղմուկների չափման համար` «արագ» (F),

3) ազդակային (այսուհետ՝ իմպուլսային) աղմուկի չափման համար` «իմպուլս» (I):

8. Չափիչ սարքի հաճախականությունների բնութագրի փոխարկիչը դրվում է հետևյալ դիրքերում.

1) ձայնի ընդհանուր գումարային մակարդակի գնահատման համար` «A»,

2) ձայնային ճնշման ընդհանուր մակարդակի համար` «L»,

3) ձայնային ճնշման սպեկտրալ վերլուծության համար հաջորդաբար` 31.5-63-150-250-500-1000-2000-4000-8000 Հց օկտավային միջին երկրաչափական շերտերին համապատասխան:

9. Արտադրական սենքերում աղմուկի չափման կետերը ընտրվում են մշտական աշխատատեղերում, իսկ ոչ մշտական աշխատատեղերում (աշխատանքային գոտում և արտադրական տարածքում)` իրարից հավասարաչափ հեռացված 3-ից ոչ պակաս կետեր:

10. Աշխատատեղում աղմուկի չափումը կատարվում է աղմուկի աղբյուր հանդիսացող սարքերից ու սարքավորումներից 1 մ հեռավորության, սենքի սահմանափակող կառուցվածքներից 2 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա: Եթե սենքի մակերեսը փոքր է և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմանները, ապա աղմուկի չափումը կատարվում է սենքի կենտրոնում:

11. Չափման կետերը ընտրելուց հետո չափումը կատարվում է`

1) նմանատիպ սարքավորումներով տեղակայված արտադրական սենքում` 3-ից ոչ պակաս մշտական աշխատատեղում,

2) նմանատիպ սարքավորումների խմբերով տեղակայման դեպքում` յուրաքանչյուր խմբի կենտրոնում նախատեսված աշխատատեղում,

3) տարբեր տիպի սարքավորումներով տեղակայված արտադրական սենքում` 3-ից ոչ պակաս մշտական աշխատատեղերում:

12. Բնակելի սենքերում և հասարակական շենքերում աղմուկի չափման համար ընտրվում են սենքով հավասարաչափ տեղաբախշված` սենքի սահմանափակող կառուցվածքներից 1 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա, 3-ից ոչ պակաս կետեր: Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքի ներսում, ապա չափումները կատարվոմ են դռների և պատուհանների փակված լինելու դեպքում, իսկ եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, ապա օդանցքները, ֆրամուգաները, պատուհանների նեղ փեղկերը պետք է լինեն բաց:

13. Բնակարաններում աղմուկի չափումների ժամանակ անջատվում է ռադիո և հեռուստատեսային ընդունիչները, հեռացվում աղմկոտ ժամացույցները: Բացի սարքի հետ աշխատողներից, այլ մարդկանց ներկայությունն արգելվում է, քանի որ նրանք կարող են հանդիսանալ լրացուցիչ աղմուկի առաջացման պատճառ:

14. Հանգստյան գոտիների և թաղամասերի, մանկական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների հրապարակներում, առողջապահական կազմակերպությունների և հանգստյան տների տարածքներում աղմուկի մակարդակի չափումները կատարվում են շենքի սահմանափակող կառուցվածքից 2 մ հեռավորության, հողի մակերևույթից 1,2-1,5 մ բարձրության վրա` 3-ից ոչ պակաս կետերում:

15. Եթե բնակելի շենքերում (բնակարանում) և/կամ կառուցապատման տարածքում հնարավոր չէ որոշել տեղակայված որ կազմակերպությունն է հանդիսանում աղմուկի տարածման աղբյուր, ապա անհրաժեշտ է կազմել աղմկային քարտեզ:

16. Աղմկային քարտեզ ստանալու համար կազմվում է այդ ուղղություններով (աղմուկի աղբյուրից դեպի շենք և/կամ կառուցապատման տարածք) աղմուկի տարածման պատկերը` քառակուսի վանդակներով ցանցի տեսքով, ըստ որի ցանցի գծերի միջև եղած հեռավորությունը բնակելի շենքերի (բնակարանի) համար պետք է լինի 6-12 մ, կառուցապատման տարածքի համար` 50 մ-ից ոչ պակաս, իսկ ցանցի հանգույցները (հատման կետերը) կլինեն չափման համար ընտրված կետերը:

17. Բազմաբնակարան շենքերում աղմուկի չափումները կատավում են շենքի առաջին, միջին և վերջին հարկերի` դեպի աղմուկի աղբյուրը կողմնորոշված բնակարաններում:

18. Ներքաղաքային (ներհամայնքային) մայրուղիներում և բանուկ խաչմերուկներում աղմուկի չափումը կատարվում է փոխադրամիջոցների առավելագույն հոսքի (պիկ) ժամերին: Մայրուղիներում աղմուկի չափման համար ընտրվում է մայթի լայնքի հեռավոր կետը, իսկ բանուկ խաչմերուկներում` բոլոր ուղղություններով նմանապես:

19. Յուրաքանչյուր հսկողական կետում հաստատուն աղմուկի չափումը կատարվում է աղմուկի աղբյուրի առավել ինտենսիվ աշխատանքի ժամանակ և չափման տևողությունը կազմում է 5 րոպեից ոչ պակաս (նպատակ ունենալով ընդգրկել աղմուկի աղբյուրը բնութագրող ազդեցության ողջ ընթացքը), իսկ փոփոխական աղմուկների չափումները կատարվում են սույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն:

20. Յուրաքանչյուր հսկողական կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:

 

4. ՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

21. Բնակելի և հասարակական շենքերի սենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գնահատման համար ֆոնային աղմուկը համարվում է կարևոր գործոն: Եթե աղմուկի և ֆոնային աղմուկի մակարդակների տարբերությունը մեծ է կամ հավասար 10 դԲ-ի (դԲԱ), ապա չափման արդյունքներին կատարվող ուղղումները հաշվի չեն առնվում, իսկ եթե փոքր է 10 դԲ-ից (դԲԱ), ապա չափման արդյունքներում պետք է մտցնել ուղղումներ` համաձայն 1-ին աղյուսակի:

22. Երբ աղմուկի ֆոնային աղմուկի մակարդակը բարձր է և չափված և ֆոնային մակարդակների միջև տարբերությունը փոքր է 3 դԲ-ից, ապա չափումը կատարվում է օրվա այն ժամերին, երբ ֆոնային աղմուկի մակարդակն առավել ցածր է:

23. Աշխատատեղերում ազդակային և երանգային աղմուկների համար սահմանային թույլատրելի մակարդակները սահմանվում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակի 5-րդ կետով սահմանված սահմանային թույլատրելի համարժեք մակարդակից 5 դԲԱ-ով պակաս (ուղղում -5դԲ):

24. Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի չափման փաստացի մակարդակները համադրվում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի՝

1) աշխատատեղերում` 2-րդ աղյուսակին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,

2) բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում` 3-րդ աղյուսակին համապատասխան թույլատրելի մակարդակների հետ:

25. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն սահմանված կարգով:

 

Աղյուսակ 1

 

Աղմուկի` ձայնային ճնշման օկտավային մակարդակներին, ձայնի համարժեք և առավելագույն մակարդակներին կատարվող ուղղումները

 

Չափված և ֆոնային աղմուկների մակարդակների
տարբերությունը, դԲ (դԲԱ)

3

4-5

6-9

10 և ավելի

Ուղղումը, դԲ (դԲԱ)

-3

-2

-1

0

 

5. ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

26. Ձայնի մակարդակների միջին արժեքը որոշվում է միևնույն կետում առնվազն երեք չափումների արդյունքների հիման վրա: Եթե նույն կետում չափման արդյունքներն իրարից տարբերվում են ոչ ավելի, քան 7 դԲԱ-ով, ապա այն որոշվում է համաձայն (1) բանաձևի` որպես միջին թվաբանական, իսկ եթե դրանք իրարից տարբերվում են ավելի, քան 7 դԲԱ-ով` համաձայն (2) բանաձևի

Lմիջ = (L1 + L2+ L3 +....+ Ln), դԲԱ

(1)

Lմիջ = 101g(10 0.1L1 + 10 0.1L2 + 10 0.1L3 + ...+10 0.1Ln ) -10Lgn,

դԲԱ (2),

 

որտեղ`

L1 + L2+ L3 +....+Lո

- չափված մակարդակներն են, դԲԱ

ո - չափումների թիվը:

27. Ձայնի մակարդակների միջին արժեքը` Lմիջ., հաշվարկելու համար չափված մակարդակները գումարվում են աղյուսակ 2-ի օգտագործմամբ, որից հանվում է աղյուսակ 3-ին համապատասխան որոշված 10lgn-ի արժեքն է, այդ դեպքում (2) բանաձևը ստանում է հետևյալ տեսքը`

 

Lմիջ.= Lգում.- 10Lgn

(3)

 

28. Չափված L1 + L2+ L3.... Lո մակարդակների` Lգում.–ը ստանալու համար կատարվում է գումարում զույգերով` հետևյալ կերպ. L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով աղյուսակ 2-ից ընտրվում է դրան համապատասխան ΔL ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին, արդյունքում ստացվում է L1,2= L1 + ΔL:

1) L3-ը որոշելու համար պետք է վարվել նույն կերպ. ստացված L1,2 և L3 մակարդակների տարբերության միջոցով աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին և այդպես շարունակ, մինչև վերջնական արդյունք ստանալը: Վերջնական արդյունքը կլորացվում է մինչև ամբողջական թիվը:

2) Հավասար մակարդակների (L1=L2=L3=...=Lո) դեպքում Lգում.–ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Lգում. = L + 10Lgn

(4)

 

29. Ձայնի գումարային մակարդակը Lգում. դԲԱ-ն հանդիսանում է համարժեք մակարդակ` L համ. դԲԱ, որը համադրվում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերով սահմանված ձայնի համարժեք մակարդակի հետ:

 

Աղյուսակ 2

 

ΔL ուղղման արժեքները` կախված գումարելի մակարդակների տարբերությունից

 

Գումարելի մակարդակների տարբերությունը, դԲԱ

0

1

2

3

4

5

6

7

8

10

ΔL ուղղման արժեքները գումարելի
մակարդակներից առավելագույնին, դԲԱ

3

2,5

2,2

1,8

1,5

1,2

1

0,8

0,6

0,4

 

Աղյուսակ 3

 

10 Lgn-ի արժեքները` կախված մակարդակների թվից (ո-ից)

 

Մակարդակների թիվը, n

1

2

3

4

5

6

8

10

20

30

50

100

10 Lgn, դԲԱ

0

3

5

6

7

8

9

10

13

15

17

20

 

30. Ձայնի մակարդակների միջին արժեքի որոշման օրինակներից`

1) Օրինակ՝ Անհրաժեշտ է որոշել չափված L1 = 84 դԲԱ, L2 = 90 դԲԱ և L3 = 92 դԲԱ ձայնի մակարդակների միջին արժեքը: Գումարելի մակարդակները համադրվում են զույգերով, որի համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1 = 90 - 84 = 6 դԲԱ, դրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL=1 դԲԱ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` 90դԲԱ-ին և ստացվում է` L2+ΔL= 90+1= 91 դԲԱ: Այնուհետև ստացված մակարդակը` 91 դԲԱ-ն համադրվում է մնացած մակարդակի` 92 դԲԱ-ի հետ: Դրանց տարբերությանը` 1 դԲԱ-ին, համապատասխանում է 2,5 դԲԱ հավելումը, այն ավելացվում է 92 դԲԱ-ին և ստացվում է` 92+2.5=94.5 դԲԱ կամ կլորացված` 95 դԲԱ:

2) Երեք մակարդակներին համապատասխան աղյուսակ 3-ից ընտրվում է 10 Lgn-ի արժեքը, որը հավասար է 5 դԲԱ-ի: Ստացվում է ձայնի մակարդակների միջին արժեքի վերջնական արդյունքը`

Lմիջ = Lգում - 10 Lgn = 95 - 5 = 90 դԲԱ

3) Ստացված ձայնի միջին մակարդակը` 90 դԲԱ-ն, որը հանդիսանում է նաև ձայնի համարժեք մակարդակ, համադրվում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակով սահմանված ձայնի համարժեք մակարդակի` 80 դԲԱ-ի հետ և պարզվում է, որ այն գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 10 դԲԱ-ով:

 

6. ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

31. Ձայնի համարժեք մակարդակը որոշվում է ինչպես հաշվարկային եղանակով, այնպես էլ, ազդեցության ժամանակից կախված, չափման արդյունքներին համապատասխան ուղղումներ տալու միջոցով:

32. Ձայնի համարժեք (ըստ էներգիայի) մակարդակը` համարվելով ոչ մշտական աղմուկի միաթիվ բնութագիր, ստացվում է փաստացի մակարդակների միջինացման արդյունքում` հաշվի առնելով յուրաքանչյուր մակարդակի ազդեցության ժամանակը և որոշվում է հետևյալ բանաձևով.

1

Lհամ

= 10Lg

___ (t1 10 0.1L1 + t2 10 0.1L2 + ••• + tn 10 0.1Ln ),

T

որտեղ`

L1, L2, … Lո - համապատասխանաբար t1, t2…tn ժամանակահատվածում ազդող մակարդակներն են, դԲ (դԲԱ),

T= t1+ t2+…+tո - աղմուկի ազդեցության ընդհանուր ժամանակը (վայրկյան, ժամ):

33. Ազդեցության տևողությունից կախված՝ ձայնի համարժեք մակարդակը հաշվարկվում է՝ չափման արդյունքներին տալով համապատասխան ուղղումներ 4-րդ աղյուսակին համապատասխան:

 

Աղյուսակ 4

 

Հերթափոխի ընթացքում աղմուկի ազդեցության տևողությունից կախված չափման արդյունքներին տրվող ուղղման արժեքները

 

Աղմուկի
ազդեցության
տևողությունը

ժամ-ով

8

7

6

5

4

3

2

1

0.5

15 րոպե

5 րոպե

%-ով

100

88

75

62

60

38

25

12

6

3

1

Ուղղումը, դԲ (դԲԱ)

0

-0.6

-1.2

-2

-3

-4.2

-6

-9

-12

-15

-20

 

34. Ձայնի համարժեք մակարդակի, ինչպես նաև յուրաքանչյուր օկտավային գոտում ձայնային ճնշման մակարդակների հաշվարկները կատարվում են հետևյալ հաջորդականությամբ. յուրաքանչյուր մակարդակի ազդեցության տևողությունից կախված՝ աղյուսակ 4-ից ընտրվում է ուղղումը և ավելացվում չափման արդյունքին: Այնուհետև ստացված տվյալները ամփոփվում են վերը նշված` ձայնի մակարդակների միջին արժեքի որոշման, հաշվարկման եղանակով:

35. Ձայնի առավելագույն մակարդակը որոշվում է տեսողական հաշվարկով չափիչ սարքի (աղմկաչափի) ուղղակի ցույց տվող առավելագույն ցուցմունքին համապատասխան կամ ձայնի մակարդակի արժեքը, որը գերազանցում է չափման ժամանակի 1 %-ի ընթացքում ավտոմատ սարքով գրանցման դեպքում:

36. Ձայնի համարժեք մակարդակի հաշվարկման օրինակներից`

1) Օրինակ՝ Կազմակերպության արտադրական սենքում 8-ժամյա աշխատանքային հերթափոխում աղմուկի ազդեցության, համապատասխանաբար, 5, 2, և 1 ժամվա ընթացքում աղմուկի մակարդակները կազմել են 80, 86 և 94 դԲԱ:

Ըստ աղյուսակ 1-ի՝ այդ մակարդակներին համապատասխանում են –2, -6 և -9 դԲԱ ուղղումները: Կատարելով մակարդակներին համապատասխան ուղղումները, ստացվում է L1 = 78, L2 = 80 և L3 = 85 դԲԱ:

2) Ստացված մակարդակները գումարվոմ են զույգերով: Դրա համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2 - L1 = 80 - 78 = 2 դԲԱ, սրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL = 2.2 դԲԱ ուղղումը և ավելացվում դրանցից բարձր ցուցանիշ ունեցողին, որի արդյունքում ստացվում է L2 + ΔL = 80 + 2.2 = 82.2 դԲԱ: Նույն սկզբունքով որոշվում են L3 և L2 մակարդակների տարբերությունը` L3-L2= 85-82.2 = 2.8դԲԱ, սրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL = 1.8ԲԱ ուղղումը և ավելացվում բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին, որի արդյունքում` L3 + ΔL = 85 + 1.8 = 86.8 դԲԱ: Ստացված 86.8-ը կլորացնելով, ստացվում է աղմուկի համարժեքային մակարդակը հավասար 87 դԲԱ-ի:

37. Աղմուկի համարժեքային մակարդակի` 87 դԲԱ-ի, «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակով սահմանված ձայնի համարժեք մակարդակի` 80 դԲԱ-ի հետ համադրման արդյունքում աղմուկի համարժեքային մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 7 դԲԱ-ով:

(հավելվածը լրաց. 16.10.13 N 62-Ն)

(նորմերը փոփ., լրաց. 16.10.13 N 62-Ն)