ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 473-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ» ՍՊԸ-ի 2013 թվականի հունիսի 4-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 17-ի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի N 680-Ա հրամանով ք. Կապան, Շահումյան փողոց 1 հասցեում «ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ N 000045 լիցենզիայի գործողությունը։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Վ. Ավանեսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|