Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.01/19(463) Հոդ.188
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
29.05.2013
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12113251

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մայիսի 2013 թ.

N 7-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 2-րդ կետում «որոշումն է» բառերը փոխարինել «որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում) է» բառերով.

2) հավելվածի 4-րդ կետում «ատեստավորումն անցկացվում է» բառերը փոխարինել «ատեստավորումը կարող է անցկացվել» բառերով.

3) հավելվածի 6-րդ կետում`

ա. «ա» ենթակետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.

«դ. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողները».

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1. կետով.

«6.1. Սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը չի տարածվում օրենքի 14.1-ին հոդվածի 4-րդ մասով և 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:».

5) հավելվածի 9-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի) (այսուհետ` համայնքի ղեկավար)» բառերը.

6) հավելվածի 10-րդ կետում «համայնքի ղեկավարի աշխատակազմը (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը) բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմը» բառերով.

7) հավելվածի 13-րդ և 16-րդ կետերում «դեպքերում» բառը փոխարինել «դեպքում» բառով.

8) հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաթղթային ատեստավորման ենթակա են այն համայնքային ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված համապատասխան դասային աստիճանից բարձր դասային աստիճան կամ համայնքային ծառայության նույն պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են:».

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1-ին կետով.

«20.1. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ատեստավորման ենթակա համայնքային ծառայողը հարցազրույցին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:».

10) հավելվածի 30-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման» բառերը փոխարինել «լիազորած» բառով.

11) հավելվածի 62-րդ կետը «հարցադրում» բառից հետո լրացնել «կամ ենթադրյալ պատասխան» բառերով.

12) հավելվածի 74-րդ կետի «ա» ենթակետից հանել «ղեկավարի» բառը.

13) հավելվածի 75-րդ կետի 7-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» ենթակետով.

«գ) հարցազրույցը սահմանված կարգի խախտմամբ անցկացված լինելու դեպքում` նոր հարցազրույց անցկացնելու մասին:».

14) հավելվածի 78-րդ կետի վերջին պարբերությունում «76» թիվը փոխարինել «75» թվով.

15) հավելվածի 82-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազորած մարմնի, ինչպես նաև հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

  Ա. Գևորգյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան