Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

21 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԸ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՀԵՌԱԿԱ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 6-րդ կետի իրագործման նպատակներով,

հաշվի առնելով ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) հեռակա եղանակով իրացնելու ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումն ապահովելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) հեռակա եղանակով իրացնելու ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական կարգավորմանն ուղղված գործունեություն իրականացնելիս առաջնորդվել Ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) հեռակա եղանակով իրացնելու ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու նկատմամբ ընդհանուր մոտեցումներով՝ հավելվածի համաձայն:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 21-ի

թիվ 27 հանձնարարականի