«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10313406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
19 սեպտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 873-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 632-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Զբաղմունքների դասակարգիչը» (այսուհետ՝ «Զբաղմունքների դասակարգիչ») համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Զբաղմունքների դասակարգիչը հաստատելու մասին» N 632-Ն հրամանը։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին։
Վ. Ավանեսյան |
ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
ՀԴ-009-2013