«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 մարտի 2013 թ. |
թիվ 183-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 89-Ն որոշման 2-րդ կետը և նույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի 6-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից ստուգման ենթակա աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնության հաշվարկման և գնահատման կարգը` համաձայն հավելված 1-ի,
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից ստուգման ենթակա աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը որոշող չափանիշների սահմանները, դրանց համար բալերի և տեսակարար կշիռների չափերը, բալերի և տեսակարար կշիռների բաշխումն ըստ ռիսկայնության միջակայքերի սահմանող աղյուսակը` համաձայն հավելված 2-ի:
2. Ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված 1 ՀՀ ֆինանսերի նախարարի 2013 թվականի մարտի 1-ի N 183-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնության աստիճանի հաշվարկման ու գնահատման կարգը:
2. Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնության հաշվարկումն ու գնահատումը սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն):
3. Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը հաշվարկվում է փաստաթղթային ուսումնասիրությունների և տեղում ստուգումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա:
4. Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը գնահատվում է ըստ առանձին աուդիտ իրականացնող անձանց` հետևյալ բանաձևով.
Ռ = Բ/8 + Կ/2, որտեղ`
Ռ-ն տվյալ աուդիտ իրականացնող անձի գործունեության ռիսկայնությունն է,
Բ-ն սույն կարգը հաստատող հրամանի հավելված 2-ով սահմանված աղյուսակին համապատասխան` տվյալ աուդիտ իրականացնող անձի գործունեության ռիսկայնությունը որոշող յուրաքանչյուր չափանիշի համար սահմանված բալերի և դրանց համապատասխանող տեսակարար կշիռների արտադրյալների հանրագումարն է,
Կ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթի (այսուհետ` ստուգաթերթ) միջոցով տեսչության կողմից տվյալ աուդիտ իրականացնող անձի համար հաշվարկված կշիռների հանրագումարն է:
5. Սույն կարգը հաստատող հրամանի հավելված 2-ով սահմանված աղյուսակին համապատասխան տվյալ աուդիտ իրականացնող անձի գործունեության ռիսկայնությունը որոշող յուրաքանչյուր չափանիշի համար սահմանված բալերի և դրանց համապատասխանող տեսակարար կշիռների արտադրյալների հանրագումարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում առկա աուդիտ իրականացնող անձի կողմից լիցենզավորման գործընթացում և դրանից հետո ներկայացված տվյալների, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված աուդիտ իրականացնող անձի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա: Եթե սույն կարգը հաստատող հրամանի հավելված 2-ով սահմանված աղյուսակում նշված տվյալներից կամ տեղեկություններից որևէ մեկը առկա չէ և հնարավոր չէ ձեռք բերել, ապա ռիսկայնությունը որոշող տվյալ չափանիշը գնահատվում է զրո բալ:
6. Ստուգաթերթի միջոցով տվյալ աուդիտ իրականացնող անձի կշիռների հանրագումարը հաշվարկվում է տեսչության կողմից տեղում իրականացված ստուգման ժամանակ պարզված տվյալների ու տեղեկությունների հիման վրա:
7. Սույն կարգին համապատասխան տվյալ աուդիտ իրականացնող անձի գործունեության ռիսկայնությունը որոշելուց հետո, եթե պարզվում է, որ այն.
1) կազմում է մինչև 30 միավոր, ապա աուդիտ իրականացնող անձը ներառվում է ցածր ռիսկայնության գոտում,
2) գերազանցում է 30 միավորը, սակայն ցածր է 70 միավորից, ապա աուդիտ իրականացնող անձը ներառվում է միջին ռիսկայնության գոտում,
3) 70 միավոր է և ավելի, ապա աուդիտ իրականացնող անձը ներառվում է բարձր ռիսկայնության գոտում:
Հավելված 2 ՀՀ ֆինանսերի նախարարի 2013 թվականի մարտի 1-ի N 183-Ն հրամանի |
ԱՂՅՈՒՍԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԱԼԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԲԱԼԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՂ
N |
Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնությունը որոշող չափանիշները |
Ռիսկայնությունը որոշող չափանիշների սահմանները, դրանց համար բալերի և տեսակարար կշիռների չափերը, բալերի և տեսակարար կշիռների բաշխումն ըստ ռիսկայնության միջակայքերի | ||||
Տեսակարար կշիռը |
1 բալ |
2 բալ |
3 բալ |
4 բալ | ||
1. |
նախորդ տարվա արդյունքներով աուդիտի ենթարկված սուբյեկտների քանակը, |
5 |
մինչև 25 |
25-ից ավելի մինչև 50 |
50-ից ավելի մինչև 75 |
75-ից ավելի |
2. |
նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական ծառայությունների մատուցումից ստացված հասույթի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ, |
5 |
75 տոկոսից ավելի |
50 տոկոսից ավելի մինչև 75 տոկոս |
25 տոկոսից ավելի մինչև 50 տոկոս |
մինչև 25 տոկոս |
3. |
աուդիտորական կազմակերպության հիմնադիրների կազմում աուդիտորների թիվը, |
5 |
3-ից ավելի |
3 |
2 |
1 |
4. |
նախորդ տարվա արդյունքներով մատուցված աուդիտի դիմաց վճարի միջին չափը ըստ պայմանագրի (հազ. դրամ` առանց ԱԱՀ-ի), |
16 |
3 մլն-ից ավելի |
2 մլն-ից ավելի մինչև 3 մլն |
1 մլն-ից ավելի մինչև 2 մլն |
մինչև 1 մլն |
5. |
նախորդ տարվա ընթացքում աուդիտորական կազմակերպությունում հիմնական աշխատող հանդիսացող որակավորված աուդիտորների թիվը, |
5 |
5-ից ավելի |
5 |
4 |
3 |
6. |
նախորդ տարվա ընթացքում աուդիտորական կազմակերպությունում համատեղությամբ աշխատող որակավորված աուդիտորների թիվը, |
5 |
4-ից ավելի |
4 |
3 |
2 |
7. |
նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության մեկ աուդիտորին բաժին ընկնող աուդիտների թիվը, |
16 |
մինչև 4 |
4-ից ավելի մինչև 7 |
7-ից ավելի մինչև 10 |
10-ից ավելի |
8. |
նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության կողմից պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպություններում անցկացված աուդիտների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ, |
16 |
մինչև 50 տոկոս |
50 տոկոսից ավելի մինչև 70 տոկոս |
70 տոկոսից ավելի մինչև 90 տոկոս |
90 տոկոսից ավելի |
9. |
նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության կողմից ռիսկային համարվող ոլորտներում (շահումով խաղերի, վիճակախաղի կազմակերպիչներ, խաղատներ և շինարարություն) իրականացված աուդիտների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ, |
16 |
մինչև 5 տոկոս |
5 տոկոսից ավելի մինչև 10 տոկոս |
10 տոկոսից ավելի մինչև 20 տոկոս |
20 տոկոսից ավելի |
10. |
աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների քանակը` նախորդ երեք տարիների արդյունքներով, |
5 |
0 |
1 |
2 |
2-ից ավելի |
11. |
աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների պարբերականությունը` նախորդ երեք տարիների արդյունքներով, |
1 |
նախորդ խախտման կատարումից անցել է 2 տարուց ավելի մինչև |
նախորդ խախտման կատարումից անցել է 1 տարուց ավելի մինչև 2 տարի |
նախորդ խախտման կատարումից անցել է 6 ամսից ավելի մինչև 1 տարի |
նախորդ խախտման կատարումից անցել է մինչև |
12. |
աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների վերացմանն ու տրված հանձնարարականների կատարմանն ուղղված գործողությունները` նախորդ երեք տարիների կտրվածքով, |
1 |
վերացրել է խախտման հայտնաբերումից անմիջապես հետո` մինչև ՀՀ ֆինանսների նախարա-րության կողմից խախտումը վերացնելու համար ժամկետ սահմանելը |
վերացրել է խախտումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից խախտումը վերացնելու համար սահմանված ժամկետում |
վերացրել է խախտումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից խախտումը վերացնելու համար սահմանված ժամկետից ուշ |
չի վերացրել խախտումը |
13. |
աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի խախտումները շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքերի թիվը` նախորդ երեք տարիների արդյունքներով, |
1 |
0 և/կամ 1 |
2 |
3 |
3-ից ավելի |
14. |
փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների քանակը` նախորդ երեք տարիների արդյունքներով, |
1 |
0 և/կամ 1 |
2 |
3 |
3-ից ավելի |
15. |
փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների պարբերականությունը` նախորդ երեք տարիների արդյունքներով, |
1 |
նախորդ խախտման կատարումից անցել է 2 տարուց ավելի մինչև |
նախորդ խախտման կատարումից անցել է 1 տարուց ավելի մինչև 2 տարի |
նախորդ խախտման կատարումից անցել է 6 ամսից ավելի մինչև 1 տարի |
նախորդ խախտման կատարումից անցել է մինչև |
16. |
փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների վերացմանն ու տրված հանձնարարականների կատարմանն ուղղված գործողությունները` նախորդ երեք տարիների կտրվածքով: |
1 |
վերացրել է խախտման հայտնաբերումից անմիջապես հետո` մինչև ՀՀ ֆինանսների նախարա-րության կողմից խախտումը վերացնելու համար ժամկետ սահմանելը |
վերացրել է խախտումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից խախտումը վերացնելու համար սահմանված ժամկետում |
վերացրել է խախտումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից խախտումը վերացնելու համար սահմանված ժամկետից ուշ |
չի վերացրել խախտումը |
100 |