Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (14.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.15/12(456).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.03.2013
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2013 թ.
ք. Երևան

N 99-Ա

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի մարտի 1-ի N 8/10 եզրակացությունը.

 1. Կասեցնել «ՏԱՔՍԻ-ԲԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված 2007 թվականի սեպտեմբերի 28-ի ՏԾ N 00049 լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան