Գլխավոր տեղեկություն
Համար
N 376-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.17/27(471) Հոդ.268
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
02.09.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

2 սեպտեմբերի 2013 թ.

N 376-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 200-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի N 02/1508 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 200-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. Հրամանի 1-ին կետով հաստատված կարգի.

1) 23-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Բողոքարկման արդյունքներն ամփոփվում են նույն օրը:»

2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում հանձնաժողովը նույն օրն ընդունում է որոշում և երկու աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում քննությունը դրական հանձնած անձանց ցանկը: Ցանկը հրապարակվում է մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հաստատվելուց հետո երկօրյա ժամկետում:»

3) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում ցանկի հրապարակումից մեկ աշխատանքային օր անց քննության արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձինք ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունից կարող են ստանալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Գ. Խաչատրյան