Գլխավոր տեղեկություն
Համար
N 645-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.04.05/10(454).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.03.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մարտի 2013 թ. 
ք. Երևան

N 645-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Գիտամեթոդական Կենտրոն «Ուլտրաիմիջինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի մարտի 12-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Վերաձևակերպել «Գիտամեթոդական Կենտրոն «Ուլտրաիմիջինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թվականի հունվարի 23-ին (Կ-ԲՕ-001645) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայում իրավաբանական անձի գտնվելու վայրը` սահմանելով քաղաք Երևան, Պ. Սևակի փող., թիվ 5/7 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Նախարար

Դ. Դումանյան