Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.07.2013-10.10.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.01/19(463) Հոդ.186
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
29.05.2013
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.10.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12113249

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մայիսի 2013 թ.

N 5-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2009 թվականի հունվարի 19-ի «Համայնքների ղեկավարների աշխատակազմերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը հաստատելու մասին» N 03-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի վերնագրում և 1-ին կետում, հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագրում և 1-ին կետում «Համայնքների ղեկավարների աշխատակազմերի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերով.

2) հավելվածի 4-րդ կետում`

ա. 3-րդ ենթակետը «ռեֆերենտ» բառից հետո լրացնել «, Երևանի գլխավոր ճարտարապետ, Երևանի վարչական շրջանի ղեկավար և նրա տեղակալ, համայնքի ղեկավարի տեղակալի օգնական, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնական (այսուհետ` Աշխատակազմի հայեցողական պաշտոններ զբաղեցնողներ), քաղաքացիական աշխատանք իրականացնող աշխատողներ» բառերով.

բ. 4-րդ ենթակետի «ա.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. Աշխատակազմի հայեցողական պաշտոններ (բացառությամբ Երևանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի, համայնքի ղեկավարի տեղակալի օգնականի և Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի) զբաղեցնողների, Աշխատակազմի քարտուղարի, Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների և Աշխատակազմի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և Աշխատակազմի քաղաքացիական աշխատանք իրականացնողների համար` համայնքի ղեկավարը, իսկ Երևանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի, համայնքի ղեկավարի տեղակալի օգնականի և Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի համար` համապատասխանաբար` Երևանի վարչական շրջանի ղեկավարը, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալը և Երևանի գլխավոր ճարտարապետը».

գ. 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը «Աշխատակազմի» բառից հետո լրացնել «` սույն կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում չնշված այլ» բառերով.

3) հավելվածի 7-րդ կետում «համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և ռեֆերենտի» բառերը փոխարինել «Աշխատակազմի հայեցողական պաշտոններ զբաղեցնողների» բառերով.

4) հավելվածի 12-րդ կետի 1-ին և 5-րդ, 28-րդ կետի 3-րդ և 8-րդ, 32-րդ կետի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ, 35-րդ կետի 2-րդ ենթակետերում, 47-րդ և 56-րդ կետերում «պաշտոնեական» բառը փոխարինել «ծառայողական» բառով.

5) հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետը «ստեղծագործական» բառերից հետո լրացնել «ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող» բառերով.

6) հավելվածի 26-րդ կետում «60» թիվը փոխարինել «30» թվով.

7) հավելվածի 47-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.» բառերով.

8) հավելվածի 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Միաժամանակ կարող է հանվել Աշխատակազմի աշխատողի նկատմամբ նշանակված միայն մեկ կարգապահական տույժ:».

9) հավելվածի 49-րդ կետում «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառերով.

10) հավելվածի 58-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

  Ա. Գևորգյան