«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32013290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
2 հուլիսի 2013 թ. |
N 113-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 212-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 11-րդ հոդվածի 5-րդ մասով, 30-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Գլխավոր վարչության պետի 2012 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդանավի անձնակազմին, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման կարգավարներին վկայականների տրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 1999 թվականի հունվարի 12-ի թիվ 5 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 212-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վկայականները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ գլխավոր վարչություն) թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության և օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչությունների կողմից: Տրված վկայականների վերաբերյալ յուրաքանչյուր վարչությունում վարվում է վկայականների գրանցամատյան, որը ներառում է վկայականների վերաբերյալ տեղեկատվություն:».
2) Հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու, դրա գործողության ժամկետը երկարաձգելու, վկայականի վերականգնման, կրկնօրինակ ստանալու, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ ստանալու և վկայականի փոխարինման համար հայտ է ներկայացնում՝ թռիչքային անձնակազմի համար համաձայն Հավելված 5-ի՝ Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչություն, օդային երթևեկության կառավարման կարգավարի համար համաձայն Հավելված 6-ի՝ Գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի համար համաձայն Հավելված 7-ի՝ Գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչություն:».
3) Հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում մուտք լինելուց հետո, ուսումնասիրվում են և հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնվում է թեստավորման ժամկետների մասին, իսկ դրա մեջ առկա թերությունների դեպքում դրանց մասին գրավոր հայտնվում է հայտատուին, որը դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները: 5-օրյա ժամկետում ներկայացված թերությունների չշտկման դեպքում հայտը Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից համարվում է անվավեր:».
4) Հավելվածի 14-րդ կետում «ԲՈՀ-ի համապատասխան» բառերը փոխարինել «համապատասխան ստորաբաժանման» բառերով.
5) Հավելվածի 15-րդ կետում «ԲՈՀ-ի նախագահի» բառերը փոխարինել «համապատասխան ստորաբաժանման ղեկավարի» բառերով.
6) Հավելվածի 16-րդ կետում «ԲՈՀ-ի» բառը փոխարինել «համապատասխան ստորաբաժանման» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |