Գլխավոր տեղեկություն
Համար
N 333-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.02/26(470) Հոդ.249
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
05.08.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

5 օգոստոսի 2013 թ.  

ք. Երևան

N 333-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 229-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետին և ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների թղթային ձևերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը սահմանելու մասին» N 685-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հուլիսի 21-ի «Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման հայտի և ստացականի ձևերը հաստատելու մասին» N 229-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Աֆրիկյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2013 թվականի օգոստոսի 5-ի

N 333-Ն հրամանի

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2012 թվականի հուլիսի 21-ի

N 229-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՅՏ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ

ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը ______________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

1. Ա. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը

                   

2. Հայտի ներկայացման

ամսաթիվը

   

ամիսը

   

տարեթիվը

       

3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը

 

4. Իրավաբանական անձի անվանումը

 

5. Պահանջվող հարկային հաշիվների

Տեսակը

(նշել ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման կամ ակցիզային հարկով հարկվող ապրանքների)

Ձևը

քանակը

օրինակների թիվը

էջերի թիվը

ընդամենը՝ էջերի թիվը

(5.4 x 5.5 x 5.6)

Նշել հարկ վճարողի անունից, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) կամ համատեղ գործերը վարողի անունից

Լրացնել անհրաժեշտության դեպքում՝ հատուկ (մատակարարի անունից հարկային հաշվի դեպքում չի լրացվում)

5.1

5.2

5.3

5.4

5.5

5.6

5.7

             
             
             
             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

X

 

X

 

 

Հարկ վճարողի/ղեկավարի __________________________________________ :»:

ստորագրությունը, անունը, ազգանունը