Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.26/18(462).1 Հոդ.177.4
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10813239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունիսի 2013 թ.

N 96-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 78-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 16-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 237-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը՝ համաձայն N 2 և N 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին`

ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թ. մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը և վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը հաստատելու մասին» N 78-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Մովսիսյան

 

 

Հավելված N 1

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների

նախարարի 2013թ. հունիսի 13-ի

N 96-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում` էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական վիճակագրական ռեգիստրի վարման (այսուհետ` վարչական ռեգիստր)` ըստ սահմանված ցուցանիշների` հայկական էներգահամակարգի արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին ու էլեկտրական էներգիայի արտահանման և ներմուծման մասին տեղեկատվությունների հավաքագրման, շտեմարանների ստեղծման ընթացակարգը` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 և N 3 հավելվածների:

2. Վարչական ռեգիստրը նախարարության կողմից վարվող վիճակագրական տվյալների բազաներ են (շտեմարաններ), որոնք հանդիսանում են ճյուղային (գերատեսչական) հաշվառման (վիճակագրության) վարման արդյունք: Վարչական ռեգիստրները Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տեղեկատվության միասնական համակարգի բաղկացուցիչ մաս են:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Սույն կարգի համաձայն նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը (այսուհետ՝ վարչություն) իրականացնում է էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական ռեգիստրի վարում՝ ապահովելով սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի և հավելված 3-ի հաշվետվությունների ձևերով ու ժամկետներում վիճակագրական հաշվետվությունների ստացումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:

4. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախարարության ենթակայության «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը նախորդ ամսվա էլեկտրական էներգիայի ցուցանիշների վերաբերյալ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված թիվ 1 (ամսական) և թիվ 2 (ամսական) հաշվետվությունները (էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման, ապրանքային արտադրանքի, ներմուծման և արտահանման ցուցանիշների մասին) ներկայացնում է վարչությանը:

5. «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված՝ նախորդ ամսվա էլեկտրական էներգիայի ցուցանիշների վերաբերյալ սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված թիվ 1 (ամսական) և թիվ 2 (ամսական) հաշվետվությունները վարչությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը:

6. Էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական ռեգիստրի տվյալները վարչության կողմից մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը տրամադրվում են նախարարության աշխատակազմի համակարգչային տեխնիկայի ստորաբաժանմանը (այսուհետ՝ համակարգչային պատասխանատու)՝ դրանք նախարարության սերվերում 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում զետեղելու համար:

7. Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներն օգտվում են նախարարության սերվերում զետեղված էլեկտրական էներգիայի ցուցանիշների վարչական ռեգիստրի էլեկտրոնային շտեմարաններից համակարգչային պատասխանատուի կողմից համակարգչային մուտքի իրավունքի տրամադրման միջոցով: Մուտքի թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

8. Վարչական ռեգիստրի վարման ընթացքում թույլ տրված սխալների և վրիպակների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ վրիպակներ, իսկ եթե սխալների կամ վրիպակների կոնկրետ ժամկետները հնարավոր չէ պարզել, ապա վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումները կատարվում են այն հայտնաբերելուց հետո, առաջին իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերում: Սխալների և վրիպակների ուղղումները կատարվում են վարչության կողմից:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

9. Վարչական ռեգիստրի վարման բնագավառում ծագող այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում նաև այլ իրավական ակտերով:

 

 

Հավելված N 2

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների

նախարարի 2013թ. հունիսի 13-ի

N 96-Ն հրամանի

 

Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի հետ

«03» մայիսի 2013թ. թիվ 12-Ա որոշմամբ

 

 

 

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայկական էներգահամակարգի արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և 17-րդ հոդվածի ա) կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 16-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

 

Ներկայացնում Է________«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ ________

(իրավաբանական անձի անվանումը)

Մարզը __________________________________________ /__/__/

 

Գտնվելու վայրը

(գործունեության իրականացման վայրը) ______________/__/__/__/__/

(փոստային դասիչը)

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________@___________

(Լրացվում է ըստ անհրաժեշտության իրավաբանական անձանց համար)

 

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը

/__/__/__/__/__/__/__/__ / 

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը /__/__/__/__/__/__/

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)   /__/__/__/__/__/__/

 

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականի

ՁԵՎ ԹԻՎ 1 (ամսական)

 

Հաստատված է`

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013թ.

հունիսի 13-ի թիվ 96–Ն հրամանով

 

Ներկայացվում է՝

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

 

հավելված 2

 

Հաշվետվություն

 

Հայկական էներգահամակարգի արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին

 

Էլեկտրական էներգիա արտադրող կայանների անվանումները

Չափի միավոր

20__________թ. ______

20________թ. ______

20_______թ. հունվար________

20________ թ. հունվար_______

(հաշվետու տարի) (ամիս)

(նախորդ տարի) (ամիս)

(հաշվետու տարի) (տարեսկիզբ)

(նախորդ տարի) (տարեսկիզբ)

Էլեկ-տրական էներ-գիայի արտա-դրություն

Սեփական կարիքներ և կորուստ-ներ ուժային տրանսֆոր-մատոր-ներում

Էլեկ-տրական էներգիայի օգտակար առաքում (սյ.4-սյ.5)

Գործող սակագին առանց ԱԱՀ-ի

 (դրամ կՎտժ)

Ապրան-քային արտա-դրանք գործող գներով առանց ԱԱՀ-ի (սյ.6

xսյ.7)

 (հազ. դրամ)

Էլեկ-տրական էներ-գիայի արտա-դրություն

Սեփական կարիքներ և կորուստ-ներ ուժային տրանսֆոր-մատոր-ներում

Էլեկ-տրական էներ-գիայի օգտա-կար առա-քում (սյ. 9 - սյ. 10)

Գործող սակագին (առանց ԱԱՀ-ի) (դրամ կՎտժ)

Ապրան-քային արտադ-րանք գործող գներով (առանց

ԱԱՀ-ի) (սյ.11

xսյ.12) (հազ.

 դրամ)

Էլեկ-տրական էներ-գիայի արտա-դրություն

Սեփական կարիքներ և կորուստ-ներ ուժային տրանսֆոր-մատոր-ներում

Էլեկ-տրական էներ-գիայի օգտա-կար առա-քում (սյ.14-սյ.15)

Գործող սակագին` առանց ԱԱՀ-ի

(դրամ կՎտժ)

Ապրան-քային արտադ-րանք գործող գներով առանց

ԱԱՀ-ի (սյ.16

xսյ.17) (հազ. դրամ)

Էլեկ-տրական էներ-գիայի արտա-դրություն

Սեփական կարիքներ և կորուստ-ներ ուժային տրանսֆոր-մատոր-ներում

Էլեկ-տրական էներ-գիայի օգտա-կար առա-քում (սյ.19-սյ.20)

Գործող սակագին` առանց ԱԱՀ-ի

 (դրամ կՎտժ)

Ապրան-քային արտա-դրանք գործող գներով (առանց ԱԱՀ-ի) (սյ. 21 x սյ. 22) (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

1

«ՀԱԷԿ» ՓԲԸ - ընդամենը

                                         
 

1) էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

2) հզորություն

հազ. Մվտ

                                       

2

«Հրազ. ՋԷԿ» ԲԲԸ - ընդամենը

                                         
 

1) էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

2) հզորություն

հազ. Մվտ

                                       

3

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (Հրազդան - 5) - ընդամենը

                                         
 

1) ներքին շուկա

                                         
 

ա. էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

բ. հզորություն

հազ. Մվտ

                                       
 

2) արտահանում

հազ. կՎտժ

                                       
 

3) կորուստներ արտահանումից

հազ. կՎտժ

                                       

4

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ - ընդամենը

                                         
 

1) էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

2) հզորություն

հազ. Մվտ

                                       

5

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ (շսգ. համ. ցիկլով աշխ. էն. բլոկ) - ընդամենը

                                         
 

1) ներքին շուկա

                                         
 

ա. էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

բ. հզորություն

հազ. Մվտ

                                       
 

2) արտահանում

հազ. կՎտժ

                                       

6

«ՄԷԿ» ՓԲԸ - ընդամենը

                                         
 

1) էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

2) հզորություն

հազ. Մվտ

                                       

7

«Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ - ընդամենը

                                         
 

1) ներքին շուկա

                                         
 

ա. էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

բ. հզորություն

հազ. Մվտ

                                       
 

2) արտահոսք

հազ. կՎտժ

                                       
 

3) ներհոսք

հազ. կՎտժ

                                       

8

«Ձորագետ Հիդրո ՀԷԿ» ՍՊԸ

հազ. կՎտժ

                                       

9

Փոքր էլեկտրա-կայաններ - ընդամենը

                                         
 

1)

հազ. կՎտժ

                                       
 

2)

հազ. կՎտժ

                                       
 

3)

հազ. կՎտժ

                                       

10

Ընդամենը էլեկտրական էներգիա

հազ. կՎտժ

                                       
 

1) ատոմային էլեկտրակայաններ

հազ. կՎտժ

                                       
 

2) ջերմաէլեկտրա-կայաններ

հազ. կՎտժ

                                       
 

3) հիդրոէլեկտրա-կայաններ

հազ. կՎտժ

                                       
 

4) այլ աղբյուրներից

հազ. կՎտժ

                                       

 

Ղեկավար՝ ______________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ.

   
 

Լրացնող՝ _______________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

 

Հավելված N 3

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների

նախարարի 2013թ. հունիսի 13-ի

N 96-Ն հրամանի

  

Համաձայնեցված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի հետ

«03» մայիսի 2013թ. թիվ 12-Ա որոշմամբ

 

 

 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրական էներգիայի արտահանման և ներմուծման մասին

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և 17-րդ հոդվածի ա) կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 16-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի:

Ներկայացնում Է________«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ ________

(իրավաբանական անձի անվանումը)

 

Մարզը ____________________________________________ /__/__/ 

 

Գտնվելու վայրը

(գործունեության իրականացման վայրը) _______________/__/__/__/__/

(փոստային դասիչը)

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________@___________

(Լրացվում է ըստ անհրաժեշտության իրավաբանական անձանց համար)

 

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը

/__/__/__/__/__/__/__/__ / 

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը    /__/__/__/__/__/__/

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)   /__/__/__/__/__/__/

 

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականի

ՁԵՎ ԹԻՎ 2 (ամսական)

 

Հաստատված է`

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013թ.

հունիսի 13-ի թիվ 96–Ն հրամանով

 

 Ներկայացվում է՝

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

 

Հաշվետվություն

 

էլեկտրական էներգիայի արտահանման և ներմուծման մասին

 

Հ/հ

20__թ.

ամիսներ

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

     

Ընդամենը

     

Ընդամենը

Քանակը մլն կՎտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը մլն կՎտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը մլն կՎտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը մլն կՎտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը մլն կՎտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը մլն կՎտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը մլն կՎտժ

Արժեքը

մլն դրամ

Քանակը մլն կՎտժ

Արժեքը

մլն դրամ

1

Հունվար

                               

2

Փետրվար

                               

3

Մարտ

                               

4

Ապրիլ

                               

5

Մայիս

                               

6

Հունիս

                               

7

Հուլիս

                               

8

Օգոստոս

                               

9

Սեպտեմբեր

                               

10

Հոկտեմբեր

                               

11

Նոյեմբեր

                               

12

Դեկտեմբեր

                               
 

ԸՆԴԱՄԵՆԸ

                               

 

 

Ղեկավար՝ ______________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ.

   
 

Լրացնող՝ _______________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան