Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.06.01/15(428) Հոդ.170
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
13.04.2012
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ ____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

13 ապրիլի 2012 թ.

ք. Երևան

N 39-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում լրացվող դիտարկման թերթիկի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

Հ. Հայրապետյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2012 թվականի ապրիլի 13-ի

N 39-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Դ Ի Տ Ա Ր Կ Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

«____» ______________ 201 թ.

ք. Երևան

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի __________________________________________

____________________________________________________________________________________

(դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

մասնակցությամբ ___________________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի տվյալները)

____________________________________________________________________________________

(դիտարկման այլ մասնակիցների տվյալները)

____________________________________________________________________________________

(դիտարկում կատարելու վայրը (տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության վայրը)

 

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի «_____»__________201___ թ. թիվ ______-Ա հրամանի հիման վրա իրականացվեց դիտարկում:

3. Դիտարկվող հարցերի շրջանակը.

 

Հ/հ

Շուկայահանված սննդամթերքին, սննդամթերքի հետ շփվող նյութերին, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներին ներկայացված պահանջներ

Այո

Ոչ

Կիրառելի չէ

Լրացուցիչ նշումներ
(նշել անհամապատասխանության էությունը և արտադրանքը նկարագրող այլ տեղեկություններ՝ անվանումը, արտադրողը, քանակը, քաշը և այլն)

Իրավական հիմքը

1

Իրացվող սննդամթերքի մակնշման անհամապա-տասխանություն ՀՀ-ում իրացվող սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջներին

Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքի համար

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի համար

       

ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1838-Ն որոշում

2

Վաճառվում է այնպիսի սննդամթերք, որի

 

ա) պիտանիության ժամկետն անցած է.

բ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ

գ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ

դ) սննդամթերքի հայերեն մակնշումը չի փակցվել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8 մաս 9

3

Վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի իրացում

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 8 մաս 9

4

Սննդամթերքի իրացում անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի բացակայությամբ և հետագծելիության հնարավորությունը չապահովելով

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 9 մաս 1

5

Կենդանական ծագման մթերքի իրացում առանց պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության

       

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք հոդված 9

6

Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը չի կատարվում ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում

       

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 4 մաս 2

7

Առևտրի օբյեկտը ապահովված չէ ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով

       

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 4 մաս 3

8

Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով չի ապահովել գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա

       

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 7 մաս 2

9

Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշված չեն ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը

       

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք հոդված 9 մաս 7

10

Սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չէ նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների կամ չունեն սանիտարական գրքույկ

       

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշում

11

Իրացվող սննդամթերք, որում հնարավոր է ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացում, որը չի պահվում դրանց առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում:

       

ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի
N 34-Ն որոշում

(3-րդ կետը խմբ. 14.01.13 N 8-Ն)

 

4. Դիտարկման ընթացքում հայտնաբերվեց նաև _________________________________________

____________________________________________________________________________________

(իրացումը կամ վաճառքը կասեցված կամ արգելված, ինչպես նաև նմուշառված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվանումը, արտադրողը, քանակը (քաշը), կասեցման կամ արգելման կարգադրագրի տարին, ամիսը, ամսաթիվը և համարը)

 

5. Հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված առաջադրանքներ՝ ըստ կատարման վերջնաժամկետի.

1) _____________________________________________________________________________

2) _____________________________________________________________________________

3) _____________________________________________________________________________

 

6. Տնտեսավարող սուբյեկտի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացատրությունը կամ

նշում՝ բացատրություն տալուց հրաժարվելու մասին. _______________________________________

___________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

7. Դիտարկում իրականացրած պաշտոնատար անձ`

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի __________________________________________

____________________________________________________________________________________

(դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________

(ստորագրությունը)

 

8. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար (փոխարինող պաշտոնատար անձ)`

____________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________

(ստորագրությունը)

9. Դիտարկման թերթիկը կազմված է երկու օրինակից:

10. Ստացա դիտարկման թերթիկի մեկ օրինակը`

____________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________

(ստորագրությունը)

____________________________________________________________________________________

(նշում դիտարկման թերթիկը ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու մասին)

(հավելվածը խմբ. 14.01.13 N 8-Ն)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2013, N 8-Ն 25.02.2013, N 39-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան