Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 327-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.21
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
19.04.2013
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813185

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 ապրիլի 2013 թ.

թիվ 327-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1091-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 201-Ն որոշման պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի աշխատողների մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու կազմը, յուրաքանչյուր պաշտոնի համար գնահատման չափանիշները սահմանելու մասին» թիվ 1091-Ն հրամանի /այսուհետ՝ Հրաման/ Հավելված 1-ը լրացնել նոր` 18.1 և 18.2 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«18.1. Եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է մեկ դիմում, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

18.2. Եթե մրցույթը սույն կարգի 18.1 կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»։

2. Հրամանի Հավելված 1-ի 60-րդ կետը լրացնել նոր` 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«7. եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի:»։

 

Նախարար

Վ. Գաբրիելյան