Գլխավոր տեղեկություն
Համար
N 331-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.08.02/18(370) Հոդ.209
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2010
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11610261

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 12 հուլիսի 2010 թ.
ք. Երևան

 N 331-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` 2010թ. երիտասարդական օլիմպիական խաղեր. Սինգապուր. թեմային նվիրված «Սինգապուր 2010. Երիտասարդական օլիմպիական խաղեր. SINGAPORE 2010 YOUTH OLIMPIC GAMES» նամականիշի, համաձայն հավելվածի:

2. Գործողության մեջ դնել` 2010թ. երիտասարդական օլիմպիական խաղեր. Սինգապուր. թեմային նվիրված «Սինգապուր 2010. Երիտասարդական օլիմպիական խաղեր. SINGAPORE 2010 YOUTH OLIMPIC GAMES» նամականիշը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:

(2-րդ կետը փոփ. 28.11.12 N 670-Ն) 

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

 

 

Հաստատված է


Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2010 թվականի հուլիսի 12-ի

N 331-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_804

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան