Ե Ա Հ Կ
Հավելված 1
ԵԱՀԿ Երեվանի գրասենյակ |
Ծրագրի վերնագիրը
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ (ԱՐԱԲԿԻՐԻ ՇՐՋԱՆ, ԵՐԵՎԱՆ) |
Ընդհանուր տեղեկություններ
Ծրագրի N:
գործունեության ռազմաքաղաքական հարցերը
Աշխարհագրական տարածքը: Հայաստան
Թեմատիկ կատեգորիան: Ոստիկանության աջակցությունը
Մեկնարկման ժամկետը: Ֆինանսավորումը ստանալուց անմիջապես հետո
Ավարտման ժամկետը: Ծրագիրը սկսելուց 12 ամիս հետո
Ֆինանսավորման ընդհանուր պահանջները: (ԵՎՐՈ-ով): 536,393
Իրականացնող գործընկերը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը
Շահառուները: Արաբկիրի համայնքի բնակչությունը |
ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Անունը: Քարել Հոֆստրա
Պաշտոնը: Ռազմաքաղաքական գործունեության հարցերով Ծրագրի համակարգող
Էլ.-փոստը: carel.hofstra@osce.org
Հեռախոսը: (37410) 54 10 65/64/63/62 |
1. Հիմնական տեղեկությունները և հիմնավորումը
Սույն ծրագիրը պայմանավորված է այն հիմնավորումով, որ ուշադրությունը հարկավոր է կենտրոնացնել համայնքի-հանրության-քաղաքացիների և նրանց կարիքների վրա, ոստիկանության աշխատանքը մատուցել նրանց նաև որպես հաշվետվողականության սկզբունքների վրա հիմնված ծառայություն և լիարժեքորեն հարգել մարդու իրավունքները:
«Համայնքային ոստիկանության» մոդելը հանդիսանում է մտածելակերպ և կազմակերպչական ռազմավարություն, որը թույլ է տալիս ոստիկանությանը և համայնքի բնակչությանը միասնական ուժերով լուծելու հանցագործության, կարգազանցության հետ կապված խնդիրները նոր եղանակներով և որակապես բարելավելու համայնքի յուրաքանչյուր բնակչի կենսակերպը: Պրակտիկան ցույց է տվել, որ ոստիկանությունը պետք է նպաստի հասարակական կարգի, հասարակության անվտանգության և ապահովության համակարգի բարելավմանը:
Նախատեսված ծրագրի իրականացումը համապատասխանեցվելու է 2001 թ.-ի սեպտեմբերի 19-ին Եվրախորհրդի Նախարարների հանձնաժողովի կողմից ընդունված Ոստիկանության էթիկայի Եվրոպական կանոնակարգի և 10-րդ հանձնարարականի դրույթներին: Ծրագրով նախատեսված է հասնել հետևյալ նպատակների իրագործմանը.
● Ոստիկանությանը սերտացնել հանրության հետ և խթանել հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ,
● Բարելավել ոստիկանության և բնակչության միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը,
● Բարելավել ոստիկանության կարողությունները հանցագործությունը կանխելու հարցում,
● Խթանել այս հարցերի շուրջ առավել սերտ համագործակցությունը Եվրախորհրդի հետ, որին անդամակցում է Հայաստանը:
Ծրագրով նախատեսված առաջադրանքները հիմնվելու են այն առաջարկությունների իրականացման վրա, որոնք արվել են նախկինում Կարիքների Գնահատման Առաքելությունն իրականացրած ԵԱՀԿ փորձագիտական խմբի կողմից: Ծրագրով նախատեսված աշխատանքները տարվելու են երկու ուղղությամբ. «ներքին» ոլորտում տարվող գործունեությունը նպատակաուղղվելու է աշխատանքային ընթացակարգերի և մեթոդների վրա, իսկ «արտաքին»-ը անդրադառնալու է ոստիկանության և քաղաքացիական հասարակության միջև փոխազդեցության հարցերին: Ծրագրի ենթակառուցվածքը հիմնվելու է «Հենակետերի» հայեցակարգի վրա, որը թարգմանաբար անվանում ենք «Թաղային գրասենյակ»: Այս առաջարկությունն արվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Տվյալ հայեցակարգով նախատեսվում է ապահովել թաղային տեսուչների և ոստիկանության բաժնի հանցագործությունների կանխարգելման ծառայությունների ապակենտրոնացված տեղակայումը, որի նպատակն է դրանք առավել մատչելի դարձնել բնակչության համար և առավել հեշտացնել բնակչության ակտիվ մասնակցությունը իրենց թաղամասերի հանցագործության և հանրային անվտանգության հիմնախնդիրների բացահայտման և լուծման հարցում:
2. Ծրագրի նպատակները
1. Իրականացնել ԵԱՀԿ-ի Կարիքների գնահատման առաքելության կողմից արված առաջարկությունները, որոնց համաձայն Երևան քաղաքի Արաբկիրի շրջանում պետք է ներդրվեն «Համայնքային ոստիկանության» մոդելի տարրերը:
2. Ստեղծել վերոհիշյալի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը, միևնույն շրջանում վեց ոստիկանական հենակետեր հիմնելու միջոցով:
3. Ծրագրի արդյունքները և առաջադրանքները
|
Առաջադրանք 1.1. Ապահովել ընթացիկ փորձագիտական և խորհրդատվական օգնություն «Համայնքային ոստիկանության» մոդելի վերաբերյալ
● Իշխանություններին և ոստիկանության ղեկավարությանը (հանրապետական և շրջանային մակարդակներում) տրամադրել փորձագիտական և խորհրդատվական աջակցություն «Համայնքային ոստիկանության» մոդելի մասին,
● Ապահովել ռազմավարական ուղղորդում «ՀՈ» մոդելը շրջանային մակարդակում ներդնելու համար, ինչպես նաև իշխանություններին ապահովել օրենսդրական և վարչական ընթացակարգերի մասին խորհրդատվություն երկրի ներսում «ՀՈ» մոդելի հաջող ներդրումն իրականացնելու համար,
● Համագործակցել ոստիկանության ղեկավար մարմինների հետ մոդելի ծավալման (կասկադի) ռազմավարությունը մշակելու ուղղությամբ:
Աղյուսակ 1.1. 1.1 Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար 1 համայնքային ոստիկանության միջազգային փորձագետ (12 շ/մ, աշխատավարձի և աշխատողների ընդհանուր ծախսերը) |
106,813 |
Պայմանագրային հիմունքներով մեկ տեղացի փորձագետ ոստիկան (12 շ/մ) |
10,800 |
Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար 2 փորձագետ, BLA (12 շ/մ) |
75,600 |
Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար միջազգային փորձագետների կողմից կատարված այցելության ճանապարհածախսերը |
10,000 |
2 թարգմանիչ (12 շ/մ) |
19,200 |
Ծրագրի համար մեքենա |
15,000 |
Առաջադրանք 1.2. Ոստիկանության հրամանատարների հետ կլոր սեղան քննարկումներ
● Վերապատրաստման դասընթացներ «Համայնքային ոստիկանության» հայեցակարգի մասին ղեկավարության, իսկ մյուսը Արաբկիրի շրջանի մակարդակով) կազմակերպում,
● Ոստիկանության էթիկայի մասին Եվրոպական Կանոնակարգի և դրա պրակտիկ կիրառության ուղղությամբ արձանագրված փորձի մասին կլոր սեղան քննարկում (Արաբկիրի շրջան):
Աղյուսակ 1.2. 1.2 Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
Լրացուցիչ ներդրումներ չեն պահանջվում |
|
Առաջադրանք 1.3. Ուսումնական դասընթացների կազմակերպում Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատողների համար
● «Համայնքային ոստիկանության» մեթոդների մասին վերապատրաստման դասընթացների կազմակերպում (չորս),
● Փոփոխությունների կառավարման վերաբերյալ երկու սեմինար,
● Նոր ստանդարտ հաշվետվության ձևաթղթերի մշակումը և ներդրումը,
● Համակարգչային ուսուցման ուղղությամբ վերապատրաստման դասընթացի կազմակերպում 50 աշխատողի համար,
● Ոստիկանների միջև մրցույթի կազմակերպում (պարգևատրում):
Աղյուսակ 1.3. 1.3-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
Վերապատրաստում տեղացի առևտրային մատակարարի հետ պայմանագիր կնքելու հարցերի մասին |
5,000 |
25 համակարգչային/տպիչ սարքավորումներ |
25,000 |
Արաբկիրի շրջանի ոստիկանատանը LAN-ի հիմնադրումը |
1,000 |
Ոստիկանության աշխատողների միջև մրցույթի կազմակերպում (պարգևատրում) |
1,500 |
Առաջադրանք 1.4. Աջակցության տրամադրում «խնդիրների լուծման» ոստիկանական մեթոդների ներդրման համար
● Ոստիկանության աշխատողների համար «խնդիրների լուծման» ոստիկանական մեթոդների ներդրման վերաբերյալ վերապատրաստման կազմակերպում,
● Աջակցության տրամադրում համակարգչային ձևաթուղթը մշակելու հարցում, որը պետք է փոխարինի հաշվետվության հին ստանդարտներին,
● Հաղորդակցության սարքավորումներ,
● Գրասենյակային սարքավորումներ:
Աղյուսակ 1.4. 1.4-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
25 շարժական ռադիոսարքերի տրամադրում Արաբկիրի շրջանի Տեղամասային տեսուչների համար (ներառյալ, բազային կայանը) |
15,000 |
Պատճենահանման մեքենա, թղթի ու ներկի (տոների) բավարար պաշար |
3,000 |
10 ցուցատախտակների տրամադրում շրջանի բնակչությանը տեղեկատվություն հաղորդելու համար |
5,000 |
10 սպիտակ գրատախտակների տրամադրում տեղամասային տեսուչների և տեղացի ոստիկանների կողմից քննարկումներ կազմակերպելու համար |
1,000 |
Վերապատրաստման նյութերի ապահովում |
4,000 |
Արդյունք 2. Բնակչության հետ ոստիկանության կապերը հզորացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը |
Առաջադրանք 2.1. Արաբկիրի շրջանում (բնակարաններում) վեց հենակետերի շինարարությունը և սարքավորումը
● Պայմանագրային հիմունքներով տեղացի փորձագետի համալրումը, որը պետք է օգնի շինարարական ծրագրերի նախապատրաստման և շինարարական աշխատանքների վերահսկման հարցերում,
● Շինարարական աշխատանքների (ներառյալ էլեկտրականության, կոյուղու, ջրմուղի համակարգերը) կազմակերպումը,
● Գրասենյակների սարքավորումը առաջնային անհրաժեշտության կահավորմամբ և գրասենյակային սարքավորումներով:
Աղյուսակ 2.1. 2.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
Տեղացի փորձագետի համալրում (6 շ/մ) |
6,000 |
Շինարարական պայմանագրի կնքում |
60,000 |
Առաջնային անհրաժեշտության կահույքի ձեռքբերում |
5,000 |
Գրասենյակային առաջնահերթ սարքավորումների ձեռքբերում |
5,000 |
Արդյունք 3. Ոստիկանության կերպարի մասին և հանրության կողմից ոստիկանության նկատմամբ դրական վերաբերմունքի բարելավումը |
Առաջադրանք 3.1. Հանրության հետ հարաբերությունների և լրատվական միջոցների հետ կապերի հաստատման ուղղությամբ ոստիկանության կարողությունների հզորացումը
● Ոստիկանության հրամանատարների համար «Հանրային հարաբերությունների ոլորտում վարվող քաղաքականությունը և ոստիկանությունը» թեմայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպումը,
● Ոստիկանություն-մամուլ փոխհարաբերությունների մասին, Հայաստանի ոստիկանության և մասսայական լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկման կազմակերպումը,
● Հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների վրա հիմնված «ոստիկանություն-մամուլ» փոխհարաբերությունների պատշաճ, արհեստավարժ համակարգի ստեղծման հարցում աջակցության ապահովում:
Աղյուսակ 3.1. 3.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
Պայմանագրային հիմունքներով 1 շաբաթ ժամկետով երկու միջազգային փորձագետի համալրում (վարձավճարներ, ճանապարհածախս, ամսական սպառողական վճար) |
10,070 |
2 x մեկ պայմանագրային հիմունքներով ոստիկանի համալրում PR-ի(մամուլի) և լրատվության փորձառությամբ, մեկ շաբաթ ժամկետով (վարձավճարներ, ճանապարհածախս, ամսական սպառողական վճար) |
10,070 |
Ուսումնական նյութերի մշակումը և հրատարակումը |
1,500 |
Ներկայացուցչական ծախսերը |
500 |
Առաջադրանք 3.2. Հանրության հետ կապերի հաստատման ուղղությամբ տարվող գործունեության համար աջակցության ապահովումը
● Համայնքի հետ ոստիկանության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ սովորական տեղեկագրի հրատարակումը,
● Կարճամետրաժ ռադիո և հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը,
● Պամֆլետների, պլակատների տարածումը
Աղյուսակ 3.2. 3.2-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
Արաբկիրի ոստիկանության տեղեկագրի նախագծման և հրատարակման ծախսերը |
15,000 |
Ռադիո և հեռուստատեսային ծրագրերի հեռարձակման ծախսերը |
20,000 |
Պամֆլետների, պլակատների նախագծման և տպագրման ծախսերը |
5,000 |
Արդյունք 4. Հանցագործությունների կանխարգելման միջոցառումները |
Առաջադրանք 4.1. Տարբեր տեսակի հանցագործությունների կանխարգելման ընթացքում համայնքին առավել ակտիվորեն ներգրավելու ուղղությամբ տարվող աշխատանքները
● Հանցագործությունը կանխարգելելու ուղղությամբ տվյալ շրջանում նկարահանված ֆիլմերի էկրանավորումը,
● Արաբկիրի շրջանի դպրոցների հետ համատեղ, հանցագործության կանխարգելման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
Աղյուսակ 4.1. 4.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
Տեսաֆիլմերի նկարահանման ծախսերը |
2,000 |
Տեսախցիկի և պրոյեկտորի ձեռքբերում ֆիլմարտադրության/ ցուցադրման համար |
4,000 |
Հանցագործության կանխարգելման ուղղությամբ դպրոցներում տարվելիք աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը. մշակվելու է փորձագետների կողմից |
0 |
Արդյունք 5. Արդյունքների մոնիտորինգը և գնահատումը |
Առաջադրանք 5.1. Արդյունքների մոնիտորինգի և գնահատման աշխատանքները
● Ծրագրի իրականացման ուղղությամբ առաջընթացը պարզելու նպատակով հանրային կարծիքի ուսումնասիրման համար երկու հարցումների կազմակերպումը,
● Մեկ հարցման կազմակերպում Արաբկիրի շրջանի ոստիկանության շրջանում, որի նպատակն է ստուգել համայնքամետ ոստիկանական մեթոդների մասին նրանց ունեցած ըմբռնումները և դրական վերաբերմունքը,
● Ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Խորհրդաժողովի կազմակերպում ծրագրի արդյունքների վերաբերյալ,
● Եռամսյակային գնահատման կազմակերպումը:
Աղյուսակ 5.1. 5.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
EUR |
3 x ենթապայմանագրեր հանրային կարծիքի հարցումները կազմակերպելու համար |
28,500 |
1 x երկու միջազգային փորձագետի համալրումը պայմանագրային հիմունքներով (10շ/օ) (ճանապարհածախս, ամսական սպառողական վճար) |
3,700 |
Արդյունք 6. Արդյունավետ կառավարման միջոցով ծրագրի նպատակների լիարժեք իրականացումը |
Առաջադրանք 6.1. Ծրագրի իրականացման համար շարունակական վարչական օժանդակության ապահովումը (CIT ծրագրի հետ ժամկետները բաշխելու հիման վրա)
● Պայմանագրի կնքում տեղացի օժանդակ աշխատակազմի հետ,
● Գրասենյակային տարածքի վարձակալում,
● Գրասենյակային և համակարգչային սարքավորումների և նյութերի գնում, տեղադրում և գործարկում:
Աղյուսակ 6.1. 6.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները |
Եվրո |
Տեղացի օժանդակ աշխատակազմը (ֆինանսական օգնական, ադմինիստրատիվ օգնական, Ծրագրի ազգային համակարգող, Իրավաբանական աջակցության հարցերով Ազգային աշխատակից) |
16,200 |
Գործադիր վերահսկիչ հանձնաժողովի հանդիպումներում մասնակիցների ամբողջ ճանապարհածախսը |
2,000 |
Գրասենյակի հաղորդակցման և անվտանգության ծախսերը |
11,200 |
Վառելիք, քսայուղեր և պահեստամասեր ծրագրի մեքենայի համար |
6,000 |
Գրասենյակային և համակարգչային սարքավորումների համար նյութեր, գրասենյակային պիտույքներ, անհրաժեշտ նյութեր |
7,440 |
Ներկայացուցչական ծախսերը |
5,000 |
Գրասենյակային և համակարգչային սարքավորումներ |
4,400 |
Գրասենյակային տարածքի վարձակալումը |
7,500 |
Գրասենյակային կոմունալ ծախսերը |
2,400 |
4. Ճշտումներ կատարելու աղբյուրները (Նվաճումների ինդիկատորները)
Քանի որ ծրագրի հիմնական նպատակն է առավելապես բարելավել և առավել ակտիվացնել ոստիկանության և բնակչության միջև փոխհարաբերությունները (դեռևս պետք է սկսել Երևանում մեկ փորձնական ծրագրից), չափազանց կարևոր է բնակչության շրջանում Հայաստանի ոստիկանության կերպարի և ակնկալիքների մասին ճշգրիտ պատկերացումներ ձևավորելը:
Մեկնարկային կետը համարվել է Արաբկիրի շրջանի բնակչության և Արաբկիրի ոստիկանության բաժնի ոստիկանների հանրային կարծիքի հարցման արդյունքները, որն իրականացվել է 2003թ-ին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղական ոչ կառավարական կազմակերպության կողմից: Այն ներառում էր ավելի քան 1,000 պատասխանորդների հարցումը, որոնք ներկայացվել են որպես վիճակագրորեն ներկայացուցչական ընտրանք: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիարժեք աջակցությամբ և համագործակցությամբ: Հարցաթերթիկը համապատասխանեցվել էր միջազգայնորեն փորձված մոդելին:
Հաշվի առնելով այն փաստը, որ մինչև նախնական հարցումն իրականացնելը և նախքան ծրագրի համար ակնկալվող մեկնարկային ժամկետը պետք է անցներ երկու կամ ավելի տարի, ծրագիրը սկսելուց հետո նախատեսվում է իրականացնել հերթական հարցումը: Մյուս հարցումը իրականացվելու է ծրագիրը սկսելուց 9 ամիս հետո: Այս հանրային հարցումները համարվելու են նվաճումները գնահատելու հիմնական ինդիկատորը: Էականն այստեղ այն է, որ այս հանրային հարցումների արդյունքները հրապարակվեն հանրության շրջանակներում:
5. Ենթադրությունները և ռիսկերը
Ենթադրություն ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների կողմից ստանձնած բարձր մակարդակի քաղաքական պարտավորություններին համապատասխան, ըստ Եվրոպայի անվտանգության Կանոնադրության պարբերություն 44-ի, որն ընդունվել է Ստամբուլի գագաթաժողովում 1999 թ-ի նոյեմբերին, ինչպես նաև Բուդապեշտում 2001 թ-ի դեկտեմբերի 4-ին Նախարարների խորհրդի ժողովում ընդունված Որոշում 9-ի համաձայն, Ծրագիրը ենթակա է լիարժեք ֆինանսավորման:
Ռիսկը Անբավարար ֆինանսավորումը անհնար կդարձնի Ծրագրի լիարժեք իրականացումը:
Առաջարկվող հակամիջոցառումը Ծրագրի իրականացումը կսկսվի անհրաժեշտ ֆինանսավորման զգալի մասը (օրինակ, 50%) հաստատապես պահանջելու դեպքում, և հետագա ներդրումների հաստատակամ ակնկալիքների առկայության դեպքում: Հաշվի առնելով վերոհիշյալը, ԵԱՀԿ-ն բացահայտ կերպով նախատեսում է, որ Ծրագրի հաստատումը և մեկնարկումը չի ենթադրում ամբողջությամբ իրականացնելու պարտավորություն: |
Ենթադրություն Ռիսկը Առաջարկվող հակամիջոցառումը |
Ենթադրությունը Ռիսկը Առաջարկվող հակամիջոցառումը |
6. Հորիզոնական բնույթի հարցեր
Հայաստանի կառավարությունը, որը ներկայացված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից, պետք է իր համաձայնությունը տա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հետևյալ նախապայմանների վերաբերյալ:
Ø Մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը համապատասխան մատչելիություն ապահովի պաշտոնյաների հետ հանդիպումների, արձանագրություններից օգտվելու և անհրաժեշտ տեղամասեր այցելելու հարցում, համագործակցության համաձայնեցված շրջանակներում և ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:
Ø Ֆիզիկական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ ծրագրի իրականացման մեջ ընդգրկված միջազգային փորձագետների ֆիզիկական անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար:
Ø Պաշտոնավարության շարունակականությունը Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար մասնակիցների թեկնածության առաջադրումը պետք է ուղեկցվի իրենց կազմակերպությունների կողմից ներկայացվող երաշխավորագրով առ այն, որ նրանք պետք է շարունակեն իրենց գործառույթները առնվազն մեկ տարի վերապատրաստումն ավարտելուց հետո: Ծրագրի իրականացման ընթացքում, Երևանի ԵԱՀԿ գրասենյակը պետք է կանխավ տեղեկացվի ռոտացիայի, վերանշանակման, կենսաթոշակի նշանակման բոլոր տեսակի դեպքերի մասին կամ ավագ պաշտոնյաներին իրենց ծառայությունից ազատելու մասին (սկսած փոխգնդապետի կամ համազոր աստիճանից) և պետք է հնարավորություն ունենա իր առարկությունն արտահայտելու համար, եթե տվյալ ռոտացիան, վերանշանակումը, կենսաթոշակի անցնելը կամ ծառայությունից կամավոր հեռանալը ակնկալվում է, որ կթողնի բացասական ազդեցություն Ծրագրի իրականացման վրա: Եթե վերապատրաստման դասընթացի մասնակիցը վերանշանակվում է, կենսաթոշակի է անցնում կամ կամավոր կերպով հեռանում է ծառայությունից, ապա Կառավարության անունից որպես գործընկեր հանդիսացող կառույցից կարող է պահանջվել ԵԱՀԿ-ին վերադարձնել վերապատրաստման համար կատարված ծախսերը, որն իր հերթին հնարավորություն կտա ռեսուրսներ ապահովել վերանշանակված կամ կամավոր կերպով հեռացած իրավահաջորդ աշխատակցին վերապատրաստելու համար, որն էլ անհրաժեշտ է Ծրագրի ազդեցությունը պահպանելու համար:
Ներկա ծրագրի իրականացումը ենթակա է ԵԱՀԿ-ին բավարարող պայմաններով վերոհիշյալ նախադրյալների կատարմանը կամ հավանական կատարմանը: Եթե նախապայմաններից մեկի կամ մի քանիսի իրականացումն անհնար է դառնում, ապա ԵԱՀԿ կարող է իր հայեցողությամբ, շարունակել, կասեցնել կամ դադարեցնել ծրագրի կամ դրա բաղադրիչների իրականացումը:
7. Իրականացման ձևերը
7.1 Ժամկետները
Ծրագիրը պետք է մեկնարկի Իրականացման մասին Պայմանագիրը ստորագրելուց հետո: Ստորագրումը պետք է տեղի ունենա այն դեպքում, երբ կկատարվեն բավարար ֆինանսական ներդրումներ շոշափելի և կայուն արդյունքներ ապահովելու համար (օրինակ, ծրագրի բյուջեի 50%): Ներկա Ծրագրի իրականացումը ենթակա է ֆինանսավորման հատկացմանը արտաբյուջետային միջոցների կամ կանոնավոր բյուջետային ֆինանսավորման միջոցով: Ծրագրի գործունեությունը պետք է իրականացվի ըստ առկա ֆինանսավորման ծավալների: Այս Ծրագրի մասին ԵԱՀԿ-ի կողմից տրված հավանությունը հետևաբար չի համարվում ԵԱՀԿ-ին պարտադրող պայման առ այն, որ ԵԱՀԿ-ն պետք է իրականացնի Ծրագրում թվարկված գործունեությունը կոնկրետ սահմանված ժամկետներում:
Ծրագրի իրականացման առաջընթացը գնահատվելու է եռամսյակային գնահատման միջոցով (ծրագիրն ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում): Այս նպատակի համար փորձագետներ են ուղարկվելու դոնոր պետությունների կողմից: Գնահատման գործընթացի արդյունքում արված առաջարկությունները ներկայացվելու են ծրագրի բոլոր կողմերին:
7.2 Գործընկերային հարաբերությունների շրջանակը
Ծրագիրն իրականացվելու է Երևանի ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից: Վիեննայի ԵԱՀԿ Քարտուղարության Ոստիկանության Ռազմավարական Կենտրոնը (SPMU) անհրաժեշտության դեպքում ապահովելու է համապատասխան խորհրդատվությամբ և օժանդակությամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հանդիսանալու է Կառավարության անունից համագործակցող տեղական կազմակերությունը:
Հայաստանի կառավարությունը պետք է հոգա բոլոր մաքսատուրքերի և այլ գանձումների վճարման հարցերը, որոնք կապված են այս Ծրագրի ներքո գնված սարքավորումների ներմուծման, փոխադրումների, ձեռքբերման, պահեստավորման հետ, ինչպես նաև մնացած հարակից ծախսերը:
Ներկայիս Ծրագրի Կատարման ձևի ընտրությունը պայմանավորված է հետևյալ սկզբունքներով.
● ապահովել էական հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցություններով և որոշումների համատեղ կայացմամբ,
● ապահովել պայմանագրերի, գնման պատվերների անհապաղ ձևակերպումներով, ինչպես նաև տրամադրված ծառայությունների կամ ապրանքների համար ժամանակին կատարվող վճարումներով,
● ներառել ֆինանսական հաշվետվության այնպիսի համակարգ, որը բնութագրվում է թափանցիկությամբ, իրատեսական ժամկետներում վճարումների և հատկացումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաև բյուջետային հոդվածների/կատեգորիաների ծածկագրերի և ծրագրերի միջև ֆոնդերի փոխանցման հնարավորությամբ,
● թույլ է տալիս իրատեսական ժամկետներում ստանալ հետադարձ արձագանք տրամադրված աջակցության ազդեցության մասին և ապահովել տեղում տրամադրվող աջակցության մոնիտորինգը:
Նախատեսվում է ստեղծել Գործադիր վերահսկիչ հանձնաժողով (ԳՎՀ), որի նպատակն է վերահսկել ծրագրի նպատակների լիարժեք նվաճման ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Դրա կազմը հիմնված է գործընկերային մոտեցման, արդյունավետության և լիարժեք թափանցիկության վրա, որով էլ պայմանավորված է ներկա ծրագիրը: Այն նախագահելու է ԵԱՀԿ ղեկավարը, ընդ որում մշտական անդամներ են համարվելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, անհրաժեշտության դեպքում, այլ պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ի Գլխավոր քարտուղարի ոստիկանության հարցերով ավագ խորհրդատուն, ներկայացուցիչներ ԵԱՀԿ ֆինանսավորող մասնակից պետություններից, և քաղաքացիական հասարակությունից: Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է գործադիր լիազորությունը ստանձնեն իրենց համապատասխան կազմակերպությունների կողմից: Հանձնաժողովը, պետք է.
● վերանայի և հաստատի ծրագրի իրականացման առաջընթացի մասին Ծրագրի Փորձագետի կողմից ներկայացված հաշվետվությունները,
● մանրամասնորեն վերահսկի ծրագրի գործունեության արդյունքները և ազդեցությունը,
● հաստատի բյուջեում կատարված այն էական փոփոխությունները, որոնք վերաբերում են ֆինանսական միջոցների օգտագործման զգալի փոփոխություններին,
● քննարկի և հաստատի հաջորդ ժամանակաշրջանի աշխատանքային ծրագիրը,
● գնահատի տեղում տիրող իրավիճակի փոփոխությունները և շահառու Կառավարության համագործակցության մակարդակը և համապատասխանաբար վերափոխի Ծրագրի ռազմավարությունը,
● վերացնի տեխնիկական և քաղաքական բնույթի վերջնական խոչընդոտները, որոնք կարող են հետաձգել Ծրագիրը կամ այլ կերպ կարող են խանգարել ծրագրի իրականացման հարցում:
Ծրագրի իրականացումը վերահսկելու ընթացքում, իր անմիջական ներգրավվածությունը պահպանելու նպատակով, հանձնաժողովի հանդիպումները կազմակերպվելու են Երևանում՝ չորս ամիսը մեկ անգամ:
Այս ծրագրի ներքո կազմակերպված ուսումնական գործուղումների և վերապատրաստումների արդյունքում օգտված ազգային փորձագետները ներկայացնելու են հաշվետվություններ իրենց ուսուցման և վերապատրաստման մասին, որտեղ պետք է ներառվի այցելած վայրերի, ուսումնասիրած օբյեկտների համառոտ նկարագիրը, ինչպես նաև այն միջոցառումների նկարագիրը, որոնք իրենց կարծիքով կարևոր են իրենց կառույցներում բարելավումներ կատարելու առումով և հետագա ուսուցման կարիք ունեն: Կառավարության անունից հանդես եկող գործընկեր/իրականացնող կազմակերպությունը պետք է ապահովի այս հաշվետվությունների ժամանակին նախապատրաստումը և ներկայացումը Ծրագրի փորձագետին:
7.3 Այլ միջոցառումներ
Ծրագրի իրականացումն օժանդակվելու է հետևյալի միջոցով.
● Ծրագրի երկու պայմանագրային միջազգային փորձագետ (12 շ/մ) (ներառյալ ճանապարհածախսը),
● Մեկ տեղացի ոստիկան փորձագետ,
● Տեղացի օժանդակ աշխատակազմ (ֆինանսական օգնական, ադմին-օգնական, ծրագրի ազգային համակարգող, իրավաբանական հարցերով ազգային աշխատակից (ժամանակի բաշխմամբ),
● 2 թարգմանիչ (12 շ/մ յուրաքանչյուրը),
● Ծրագրի մեքենան (ներառյալ վառելիք, պահպանություն, պահեստամասեր)
● Գրասենյակային տարածքի վարձակալում (ներառյալ կոմունալ ծառայությունների, հաղորդակցության և անվտանգության ծախսերը (ծախսերի բաժանում),
● Գրասենյակային և համակարգչային սարքավորումներ (ներառյալ նյութեր, գրասենյակային պիտույքներ, առօրյա գործածության նյութեր և պահպանություն (ծախսերի բաժանում):
Ստեղծվելու է Ծրագրի Վերահսկիչ խումբ, որի կազմում ընդգրկվելու են Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը, ԵԱՀԿ ոստիկանության խորհրդատուն, ԵԱՀԿ տեղացի ոստիկան մասնագետները, Համայնքապետը կամ նրա տեղակալը, դպրոցներից մեկի տնօրենը, և 1-2 այլ անդամներ համայնքներից: Այս խումբը ծրագրի հետագա ընթացքում կարող է վերածվել «քաղաքացիների խորհրդատվական խմբի»: Ծրագրի վերահսկողության խումբը պետք է երաշխավորի տեսակետների և գործընկերային հարաբերությունների առկայությունը այն նպատակով, որ համայնքի հետ միասին մշակվեն Արաբկիրի շրջանի ոստիկանության բաժնում ներդրվող ոստիկանական գործելակերպը: Նրա գլխավոր իրավասությունը համարվելու է բացառիկ խորհրդատվության ապահովումը, և այն իրավունք չի ունենալու ոստիկանության առօրյա գործունեությանը միջամտելու հարցում:
Կառավարության անունից հանդես եկող գործընկերային կառույցը (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը) պատասխանատվություն է կրելու ծրագրի արդյունքում Կառավարության առջև ծագած պարտավորությունների կատարման համար, այսինքն.
● ԵԱՀԿ-ի կողմից արված խնդրանքի դեպքում ծրագրի գործունեության աղզդեցության մասին հաշվետվությունները ներկայացնել ESC-ին,
● երաշխավորել, որ վերապատրաստման դասընթացների համար թեկնածուների առաջադրումը և համապատասխան միջոցառումները կատարվեն ժամանակին և պատշաճորեն,
● երաշխավորել, որ ուսուցման միջոցառումների մասնակիցները ներկայացնեն համապատասխան հաշվետվություններ իրենց ուսուցման մասին և իրենց փորձագիտական կարողությունները փոխանցեն իրենց գործընկերներին,
● երաշխավորել, որ վերապատրաստված աշխատակիցները մնան իրենց պաշտոններում փոխհամաձայնեցված ժամանակաշրջանի ընթացքում:
7.4 Ելքային ռազմավարությունը
Համայնքամետ ոստիկանության մեթոդների ներդրումը պահանջում է առնվազն միջնաժամկետ ռազմավարություն: Չնայած ներկա ծրագիրը շահագրգիռ մարմինների համար հանգեցնելու է կոնկրետ օգուտների, դրա կենսունակությունը կախված է լինելու ամբողջ երկրում նոր մեթոդների վերջնական տարածման հանգամանքից: Սրա համար պահանջվելու է Հայաստանի իշխանությունների լիարժեք պարտավորվածությունը և զգալի միջազգային աջակցությունը երկարատև ժամանակահատվածով:
Սույն ծրագրի շրջանակներում լուծվելիք խնդիրները հավանության են արժանացել Հայաստանի ոստիկանության համակարգի աջակցության ոլորտում գործող խոշոր դոնոր կառույցների, ինչպես օրինակ, ԵՄ-ի և ԱՄՆ կառավարության կողմից: Ինչպես նաև, ծրագրով նախատեսված նպատակները լիովին համընկնում են նշված դոնոր կառույցների նպատակների հետ, և ծրագրի ընթացքում ձեռք բերված առաջընթացը կպահպանվի այս դոնոր կառույցների կողմից իրականացվող հետագա գործունեության միջոցով:
Եվրոպայի Հարևան Երկրների Քաղաքականության (ENP) ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հանձնաժողովը ներկայումս Հայաստանի Կառավարության հետ սերտ համագործակցությամբ մշակում է Հայաստանի գործողությունների ծրագիրը: Հայաստանի համար նախատեսված գործողությունների ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքներում, որպես առաջնահերթ միջոցառումներ, նշված են Հայաստանի արդարադատության և Ներքին գործերի ոլորտում համագործակցության ապահովումը, ինչպես նաև Օրենքի իշխանության և Մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի հզորացումը:
Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցության հարցին, ապա Եվրոպայի Հարևան Երկրների և Փոխգործակցության Ֆինանսավորման Ծրագիրը (ENPI), որը նախատեսված է Հարևան երկրների քաղաքականության և գործողության ծրագրերի մշակման համար, 2007 թ-ից սկսած զգալիորեն ավելացնելու է այն ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվելու են ENP գործընկեր-երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:
8. Բյուջեն
Հոդվածը |
Բյուջեն (Եվրոյով) |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը |
209,413 |
Ընդհանուր գործառնական ծախսերը |
174,680 |
Ընդհանուր ակտիվները և սարքավորումները |
137,400 |
Գրասենյակի ընդհանուր ծախսերը |
14,900 |
|
|
Ընդամենը Ծրագրի համար |
536,393 |
Բյուջետային բացվածքը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.1 | |
Միջազգային աշխատակազմ | 106,813 |
Տեղացի աշխատակազմ | 10,800 |
ամսական սպառողական վճար | 75,600 |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 193,213 |
Ճանապարհածախսը | 10,000 |
Ծառայությունները | 19,200 |
Ընդհանուր գործառնական ծախսերը | 29,200 |
Ընդամենը նյութական ակտիվները | 15,000 |
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը | 15,000 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 0 |
Ընդամենը Առաջադրանք 1.1-ի համար | 237,413 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.2 | |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 0 |
Ընդհանուր գործառնական ծախսերը | 0 |
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը | 0 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 0 |
Ընդամենը Առաջադրանք 1.2-ի համար | 0 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.3 | |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 0 |
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում | 6,500 |
Ծառայությունները | 1,000 |
Ընդամենը գործառնական ծախսերը | 7,500 |
Ընդամենը նյութական ակտիվները | 25,000 |
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը | 25,000 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 0 |
Ընդամենը Առաջադրանք 1.3-ի համար | 32,500 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.4 | |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 0 |
Նյութերը | 4,000 |
Ընդամենը գործառնական ծախսերը | 4,000 |
Նյութական ակտիվները | 15,000 |
Մանր սարքավորումները | 9,000 |
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը | 24,000 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 0 |
Ընդամենը Առաջադրանք 1.4-ի համար | 28,000 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.1 | |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 0 |
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում | 6,000 |
Ընդամենը գործառնական ծախսերը | 6,000 |
Նյութական ակտիվները | 65,000 |
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը | 65,000 |
Այլ գրասենյակային ծախսերը | 5,000 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 5,000 |
Ընդամենը առաջադրանք 2.1-ի համար | 76,000 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.1 | |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 0 |
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում | 21,640 |
Ներկայացուցչական ծախսերը | 500 |
Ընդամենը գործառնական ծախսերը | 22,140 |
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը | 0 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 0 |
Ընդամենը Առաջադրանք 3.1-ի համար | 22,140 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.2 | |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 0 |
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում | 40,000 |
Ընդամենը գործառնական ծախսերը | 40,000 |
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը | 0 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 0 |
Ընդամենը Առաջադրանք 3.2-ի համար | 40,000 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.1 | |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 0 |
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում | 2,000 |
Ընդամենը գործառնական ծախսերը | 2,000 |
Նյութական ակտիվները | 4,000 |
Ընդամենը գույքի (ակտիվների)/սարքավորումների ծախսերը | 4,000 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 0 |
Ընդամենը Առաջադրանք 4.1-ի համար | 6,000 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5.1 | |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 0 |
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում | 32,200 |
Ընդամենը գործառնական ծախսերը | 32,200 |
Ընդամենը գույքի /սարքավորումների ծախսերը | 0 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 0 |
Ընդամենը Առաջադրանք 5.1-ի համար | 32,200 |
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6.1 | |
Տեղացի աշխատակազմ | 16,200 |
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը | 16,200 |
Ծառայություններ | 13,440 |
Նյութեր | 13,200 |
Ներկայացուցչական ծախսերը | 5,000 |
Ընդամենը գործառնական ծախսերը | 31,640 |
Մանր սարքավորումներ | 4,400 |
Ընդամենը գույքի /սարքավորումների ծախսերը | 4,400 |
Վարձ | 7,500 |
Կոմունալ ծառայությունները | 2,400 |
Ընդամենը գրասենյակային ծախսերը | 9,900 |
Ընդամենը Առաջադրանք 6.1-ի համար | 62,140 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|