Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հավելված
Ակտի տիպ
Base act (-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990/9
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն

Ե Ա Հ Կ

 

Հավելված 1

 

ԵԱՀԿ Երեվանի գրասենյակ

Ծրագրի վերնագիրը

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ (ԱՐԱԲԿԻՐԻ ՇՐՋԱՆ, ԵՐԵՎԱՆ)

Ընդհանուր տեղեկություններ

Ծրագրի N:


Ծրագրի անվանումը: Անվտանգության և ոստիկանության

գործունեության ռազմաքաղաքական

հարցերը

 

Աշխարհագրական տարածքը: Հայաստան

 

Թեմատիկ կատեգորիան: Ոստիկանության աջակցությունը

 

Մեկնարկման ժամկետը: Ֆինանսավորումը ստանալուց

անմիջապես հետո

 

Ավարտման ժամկետը: Ծրագիրը սկսելուց 12 ամիս հետո

 

Ֆինանսավորման ընդհանուր պահանջները: (ԵՎՐՈ-ով):

536,393

 

Իրականացնող գործընկերը: Հայաստանի

Հանրապետության ոստիկանությունը

 

Շահառուները: Արաբկիրի համայնքի բնակչությունը

ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

Անունը: Քարել Հոֆստրա

 

Պաշտոնը: Ռազմաքաղաքական

 գործունեության հարցերով

 Ծրագրի համակարգող

 

Էլ.-փոստը:  carel.hofstra@osce.org

 

Հեռախոսը: (37410) 54 10 65/64/63/62

 

     1. Հիմնական տեղեկությունները և հիմնավորումը

 

Սույն ծրագիրը պայմանավորված է այն հիմնավորումով, որ ուշադրությունը հարկավոր է կենտրոնացնել համայնքի-հանրության-քաղաքացիների և նրանց կարիքների վրա, ոստիկանության աշխատանքը մատուցել նրանց նաև որպես հաշվետվողականության սկզբունքների վրա հիմնված ծառայություն և լիարժեքորեն հարգել մարդու իրավունքները:

«Համայնքային ոստիկանության» մոդելը հանդիսանում է մտածելակերպ և կազմակերպչական ռազմավարություն, որը թույլ է տալիս ոստիկանությանը և համայնքի բնակչությանը միասնական ուժերով լուծելու հանցագործության, կարգազանցության հետ կապված խնդիրները նոր եղանակներով և որակապես բարելավելու համայնքի յուրաքանչյուր բնակչի կենսակերպը: Պրակտիկան ցույց է տվել, որ ոստիկանությունը պետք է նպաստի հասարակական կարգի, հասարակության անվտանգության և ապահովության համակարգի բարելավմանը:

Նախատեսված ծրագրի իրականացումը համապատասխանեցվելու է 2001 թ.-ի սեպտեմբերի 19-ին Եվրախորհրդի Նախարարների հանձնաժողովի կողմից ընդունված Ոստիկանության էթիկայի Եվրոպական կանոնակարգի և 10-րդ հանձնարարականի դրույթներին: Ծրագրով նախատեսված է հասնել հետևյալ նպատակների իրագործմանը.

 Ոստիկանությանը սերտացնել հանրության հետ և խթանել հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ,

Բարելավել ոստիկանության և բնակչության միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը,

 Բարելավել ոստիկանության կարողությունները հանցագործությունը կանխելու հարցում,

 Խթանել այս հարցերի շուրջ առավել սերտ համագործակցությունը Եվրախորհրդի հետ, որին անդամակցում է Հայաստանը:

Ծրագրով նախատեսված առաջադրանքները հիմնվելու են այն առաջարկությունների իրականացման վրա, որոնք արվել են նախկինում Կարիքների Գնահատման Առաքելությունն իրականացրած ԵԱՀԿ փորձագիտական խմբի կողմից: Ծրագրով նախատեսված աշխատանքները տարվելու են երկու ուղղությամբ. «ներքին» ոլորտում տարվող գործունեությունը նպատակաուղղվելու է աշխատանքային ընթացակարգերի և մեթոդների վրա, իսկ «արտաքին»-ը անդրադառնալու է ոստիկանության և քաղաքացիական հասարակության միջև փոխազդեցության հարցերին: Ծրագրի ենթակառուցվածքը հիմնվելու է «Հենակետերի» հայեցակարգի վրա, որը թարգմանաբար անվանում ենք «Թաղային գրասենյակ»: Այս առաջարկությունն արվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Տվյալ հայեցակարգով նախատեսվում է ապահովել թաղային տեսուչների և ոստիկանության բաժնի հանցագործությունների կանխարգելման ծառայությունների ապակենտրոնացված տեղակայումը, որի նպատակն է դրանք առավել մատչելի դարձնել բնակչության համար և առավել հեշտացնել բնակչության ակտիվ մասնակցությունը իրենց թաղամասերի հանցագործության և հանրային անվտանգության հիմնախնդիրների բացահայտման և լուծման հարցում:

 

     2. Ծրագրի նպատակները

 

1. Իրականացնել ԵԱՀԿ-ի Կարիքների գնահատման առաքելության կողմից արված առաջարկությունները, որոնց համաձայն Երևան քաղաքի Արաբկիրի շրջանում պետք է ներդրվեն «Համայնքային ոստիկանության» մոդելի տարրերը:

2. Ստեղծել վերոհիշյալի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը, միևնույն շրջանում վեց ոստիկանական հենակետեր հիմնելու միջոցով:

 

     3. Ծրագրի արդյունքները և առաջադրանքները

 

Արդյունք 1. 

Եվրոպայի ոստիկանական էթիկայի և մարդու իրավունքների ստանդարտների մասին Հայաստանի ոստիկանների իրազեկվածության մակարդակի բարձրացումը

 

Առաջադրանք 1.1. Ապահովել ընթացիկ փորձագիտական և խորհրդատվական օգնություն «Համայնքային ոստիկանության» մոդելի վերաբերյալ

 

 Իշխանություններին և ոստիկանության ղեկավարությանը (հանրապետական և շրջանային մակարդակներում) տրամադրել փորձագիտական և խորհրդատվական աջակցություն «Համայնքային ոստիկանության» մոդելի մասին,

 Ապահովել ռազմավարական ուղղորդում «ՀՈ» մոդելը շրջանային մակարդակում ներդնելու համար, ինչպես նաև իշխանություններին ապահովել օրենսդրական և վարչական ընթացակարգերի մասին խորհրդատվություն երկրի ներսում «ՀՈ» մոդելի հաջող ներդրումն իրականացնելու համար,

 Համագործակցել ոստիկանության ղեկավար մարմինների հետ մոդելի ծավալման (կասկադի) ռազմավարությունը մշակելու ուղղությամբ:

 

Աղյուսակ 1.1. 1.1 Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար 1 համայնքային ոստիկանության միջազգային փորձագետ (12 շ/մ, աշխատավարձի և աշխատողների ընդհանուր ծախսերը)
Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար 1 համայնքային ոստիկանության միջազգային վերապատրաստող փորձագետ (12 շ/մ, աշխատավարձի և աշխատողների ընդհանուր ծախսերը)

106,813

Պայմանագրային հիմունքներով մեկ տեղացի փորձագետ ոստիկան (12 շ/մ)

10,800

Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար 2 փորձագետ, BLA (12 շ/մ)

75,600

Պայմանագրային հիմունքներով, Ծրագրի համար միջազգային փորձագետների կողմից կատարված այցելության ճանապարհածախսերը

10,000

2 թարգմանիչ (12 շ/մ)

19,200

Ծրագրի համար մեքենա

15,000

 

Առաջադրանք 1.2. Ոստիկանության հրամանատարների հետ կլոր սեղան քննարկումներ

 

 Վերապատրաստման դասընթացներ «Համայնքային ոստիկանության» հայեցակարգի մասին ղեկավարության, իսկ մյուսը Արաբկիրի շրջանի մակարդակով) կազմակերպում,

 Ոստիկանության էթիկայի մասին Եվրոպական Կանոնակարգի և դրա պրակտիկ կիրառության ուղղությամբ արձանագրված փորձի մասին կլոր սեղան քննարկում (Արաբկիրի շրջան):

 

Աղյուսակ 1.2. 1.2 Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

Լրացուցիչ ներդրումներ չեն պահանջվում

 

 

Առաջադրանք 1.3. Ուսումնական դասընթացների կազմակերպում Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատողների համար

 

 «Համայնքային ոստիկանության» մեթոդների մասին վերապատրաստման դասընթացների կազմակերպում (չորս),

 Փոփոխությունների կառավարման վերաբերյալ երկու սեմինար,

 Նոր ստանդարտ հաշվետվության ձևաթղթերի մշակումը և ներդրումը,

 Համակարգչային ուսուցման ուղղությամբ վերապատրաստման դասընթացի կազմակերպում 50 աշխատողի համար,

 Ոստիկանների միջև մրցույթի կազմակերպում (պարգևատրում):

 

Աղյուսակ 1.3. 1.3-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

Վերապատրաստում տեղացի առևտրային մատակարարի հետ պայմանագիր կնքելու հարցերի մասին

5,000

25 համակարգչային/տպիչ սարքավորումներ

25,000

Արաբկիրի շրջանի ոստիկանատանը LAN-ի հիմնադրումը

1,000

Ոստիկանության աշխատողների միջև մրցույթի կազմակերպում (պարգևատրում)

1,500

 

Առաջադրանք 1.4. Աջակցության տրամադրում «խնդիրների լուծման» ոստիկանական մեթոդների ներդրման համար

 

 Ոստիկանության աշխատողների համար «խնդիրների լուծման» ոստիկանական մեթոդների ներդրման վերաբերյալ վերապատրաստման կազմակերպում,

 Աջակցության տրամադրում համակարգչային ձևաթուղթը մշակելու հարցում, որը պետք է փոխարինի հաշվետվության հին ստանդարտներին,

 Հաղորդակցության սարքավորումներ,

 Գրասենյակային սարքավորումներ:

 

Աղյուսակ 1.4. 1.4-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

25 շարժական ռադիոսարքերի տրամադրում Արաբկիրի շրջանի Տեղամասային տեսուչների համար (ներառյալ, բազային կայանը)

15,000

Պատճենահանման մեքենա, թղթի ու ներկի (տոների) բավարար պաշար

3,000

10 ցուցատախտակների տրամադրում շրջանի բնակչությանը տեղեկատվություն հաղորդելու համար

5,000

10 սպիտակ գրատախտակների տրամադրում տեղամասային տեսուչների և տեղացի ոստիկանների կողմից քննարկումներ կազմակերպելու համար

1,000

Վերապատրաստման նյութերի ապահովում

4,000

 

Արդյունք 2. Բնակչության հետ ոստիկանության կապերը հզորացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը

 

Առաջադրանք 2.1. Արաբկիրի շրջանում (բնակարաններում) վեց հենակետերի շինարարությունը և սարքավորումը

 

 Պայմանագրային հիմունքներով տեղացի փորձագետի համալրումը, որը պետք է օգնի շինարարական ծրագրերի նախապատրաստման և շինարարական աշխատանքների վերահսկման հարցերում,

 Շինարարական աշխատանքների (ներառյալ էլեկտրականության, կոյուղու, ջրմուղի համակարգերը) կազմակերպումը,

 Գրասենյակների սարքավորումը առաջնային անհրաժեշտության կահավորմամբ և գրասենյակային սարքավորումներով:

 

Աղյուսակ 2.1. 2.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

Տեղացի փորձագետի համալրում (6 շ/մ)

6,000

Շինարարական պայմանագրի կնքում

60,000

Առաջնային անհրաժեշտության կահույքի ձեռքբերում

5,000

Գրասենյակային առաջնահերթ սարքավորումների ձեռքբերում

5,000

 

Արդյունք 3. Ոստիկանության կերպարի մասին և հանրության կողմից ոստիկանության նկատմամբ դրական վերաբերմունքի բարելավումը

 

Առաջադրանք 3.1. Հանրության հետ հարաբերությունների և լրատվական միջոցների հետ կապերի հաստատման ուղղությամբ ոստիկանության կարողությունների հզորացումը

 

 Ոստիկանության հրամանատարների համար «Հանրային հարաբերությունների ոլորտում վարվող քաղաքականությունը և ոստիկանությունը» թեմայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպումը,

 Ոստիկանություն-մամուլ փոխհարաբերությունների մասին, Հայաստանի ոստիկանության և մասսայական լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկման կազմակերպումը,

 Հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների վրա հիմնված «ոստիկանություն-մամուլ» փոխհարաբերությունների պատշաճ, արհեստավարժ համակարգի ստեղծման հարցում աջակցության ապահովում:

 

Աղյուսակ 3.1. 3.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

Պայմանագրային հիմունքներով 1 շաբաթ ժամկետով երկու միջազգային փորձագետի համալրում (վարձավճարներ, ճանապարհածախս, ամսական սպառողական վճար)

10,070

2 x մեկ պայմանագրային հիմունքներով ոստիկանի համալրում PR-ի(մամուլի) և լրատվության փորձառությամբ, մեկ շաբաթ ժամկետով (վարձավճարներ, ճանապարհածախս, ամսական սպառողական վճար)

10,070

Ուսումնական նյութերի մշակումը և հրատարակումը

1,500

Ներկայացուցչական ծախսերը

500

 

Առաջադրանք 3.2. Հանրության հետ կապերի հաստատման ուղղությամբ տարվող գործունեության համար աջակցության ապահովումը

 

 Համայնքի հետ ոստիկանության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ սովորական տեղեկագրի հրատարակումը,

 Կարճամետրաժ ռադիո և հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը,

 Պամֆլետների, պլակատների տարածումը

 

Աղյուսակ 3.2. 3.2-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

Արաբկիրի ոստիկանության տեղեկագրի նախագծման և հրատարակման ծախսերը

15,000

Ռադիո և հեռուստատեսային ծրագրերի հեռարձակման ծախսերը

20,000

Պամֆլետների, պլակատների նախագծման և տպագրման ծախսերը

5,000

 

Արդյունք 4. Հանցագործությունների կանխարգելման միջոցառումները

 

Առաջադրանք 4.1. Տարբեր տեսակի հանցագործությունների կանխարգելման ընթացքում համայնքին առավել ակտիվորեն ներգրավելու ուղղությամբ տարվող աշխատանքները

 

 Հանցագործությունը կանխարգելելու ուղղությամբ տվյալ շրջանում նկարահանված ֆիլմերի էկրանավորումը,

 Արաբկիրի շրջանի դպրոցների հետ համատեղ, հանցագործության կանխարգելման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

 

Աղյուսակ 4.1. 4.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

Տեսաֆիլմերի նկարահանման ծախսերը

2,000

Տեսախցիկի և պրոյեկտորի ձեռքբերում ֆիլմարտադրության/ ցուցադրման համար

4,000

Հանցագործության կանխարգելման ուղղությամբ դպրոցներում տարվելիք աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը. մշակվելու է փորձագետների կողմից

0

 

Արդյունք 5. Արդյունքների մոնիտորինգը և գնահատումը

 

Առաջադրանք 5.1. Արդյունքների մոնիտորինգի և գնահատման աշխատանքները

 

 Ծրագրի իրականացման ուղղությամբ առաջընթացը պարզելու նպատակով հանրային կարծիքի ուսումնասիրման համար երկու հարցումների կազմակերպումը,

 Մեկ հարցման կազմակերպում Արաբկիրի շրջանի ոստիկանության շրջանում, որի նպատակն է ստուգել համայնքամետ ոստիկանական մեթոդների մասին նրանց ունեցած ըմբռնումները և դրական վերաբերմունքը,

 Ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Խորհրդաժողովի կազմակերպում ծրագրի արդյունքների վերաբերյալ,

 Եռամսյակային գնահատման կազմակերպումը:

 

Աղյուսակ 5.1. 5.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

EUR

3 x ենթապայմանագրեր հանրային կարծիքի հարցումները կազմակերպելու համար

28,500

1 x երկու միջազգային փորձագետի համալրումը պայմանագրային հիմունքներով (10շ/օ) (ճանապարհածախս, ամսական սպառողական վճար)

3,700

 

Արդյունք 6. Արդյունավետ կառավարման միջոցով ծրագրի նպատակների լիարժեք իրականացումը

 

Առաջադրանք 6.1. Ծրագրի իրականացման համար շարունակական վարչական օժանդակության ապահովումը (CIT ծրագրի հետ ժամկետները բաշխելու հիման վրա)

 

 Պայմանագրի կնքում տեղացի օժանդակ աշխատակազմի հետ,

 Գրասենյակային տարածքի վարձակալում,

 Գրասենյակային և համակարգչային սարքավորումների և նյութերի գնում, տեղադրում և գործարկում:

Աղյուսակ 6.1. 6.1-ի Առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ էական ներդրումները

Եվրո

Տեղացի օժանդակ աշխատակազմը (ֆինանսական օգնական, ադմինիստրատիվ օգնական, Ծրագրի ազգային համակարգող, Իրավաբանական աջակցության հարցերով Ազգային աշխատակից)

16,200

Գործադիր վերահսկիչ հանձնաժողովի հանդիպումներում մասնակիցների ամբողջ ճանապարհածախսը

2,000

Գրասենյակի հաղորդակցման և անվտանգության ծախսերը

11,200

Վառելիք, քսայուղեր և պահեստամասեր ծրագրի մեքենայի համար

6,000

Գրասենյակային և համակարգչային սարքավորումների համար նյութեր, գրասենյակային պիտույքներ, անհրաժեշտ նյութեր

7,440

Ներկայացուցչական ծախսերը

5,000

Գրասենյակային և համակարգչային սարքավորումներ

4,400

Գրասենյակային տարածքի վարձակալումը

7,500

Գրասենյակային կոմունալ ծախսերը

2,400

     4. Ճշտումներ կատարելու աղբյուրները (Նվաճումների ինդիկատորները)

 

Քանի որ ծրագրի հիմնական նպատակն է առավելապես բարելավել և առավել ակտիվացնել ոստիկանության և բնակչության միջև փոխհարաբերությունները (դեռևս պետք է սկսել Երևանում մեկ փորձնական ծրագրից), չափազանց կարևոր է բնակչության շրջանում Հայաստանի ոստիկանության կերպարի և ակնկալիքների մասին ճշգրիտ պատկերացումներ ձևավորելը:

 

Մեկնարկային կետը համարվել է Արաբկիրի շրջանի բնակչության և Արաբկիրի ոստիկանության բաժնի ոստիկանների հանրային կարծիքի հարցման արդյունքները, որն իրականացվել է 2003թ-ին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղական ոչ կառավարական կազմակերպության կողմից: Այն ներառում էր ավելի քան 1,000 պատասխանորդների հարցումը, որոնք ներկայացվել են որպես վիճակագրորեն ներկայացուցչական ընտրանք: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիարժեք աջակցությամբ և համագործակցությամբ: Հարցաթերթիկը համապատասխանեցվել էր միջազգայնորեն փորձված մոդելին:

 

Հաշվի առնելով այն փաստը, որ մինչև նախնական հարցումն իրականացնելը և նախքան ծրագրի համար ակնկալվող մեկնարկային ժամկետը պետք է անցներ երկու կամ ավելի տարի, ծրագիրը սկսելուց հետո նախատեսվում է իրականացնել հերթական հարցումը: Մյուս հարցումը իրականացվելու է ծրագիրը սկսելուց 9 ամիս հետո: Այս հանրային հարցումները համարվելու են նվաճումները գնահատելու հիմնական ինդիկատորը: Էականն այստեղ այն է, որ այս հանրային հարցումների արդյունքները հրապարակվեն հանրության շրջանակներում:

 

     5. Ենթադրությունները և ռիսկերը

 

Ենթադրություն

ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների կողմից ստանձնած բարձր մակարդակի քաղաքական պարտավորություններին համապատասխան, ըստ Եվրոպայի անվտանգության Կանոնադրության պարբերություն 44-ի, որն ընդունվել է Ստամբուլի գագաթաժողովում 1999 թ-ի նոյեմբերին, ինչպես նաև Բուդապեշտում 2001 թ-ի դեկտեմբերի 4-ին Նախարարների խորհրդի ժողովում ընդունված Որոշում 9-ի համաձայն, Ծրագիրը ենթակա է լիարժեք ֆինանսավորման:

 

Ռիսկը

Անբավարար ֆինանսավորումը անհնար կդարձնի Ծրագրի լիարժեք իրականացումը:

 

Առաջարկվող հակամիջոցառումը

Ծրագրի իրականացումը կսկսվի անհրաժեշտ ֆինանսավորման զգալի մասը (օրինակ, 50%) հաստատապես պահանջելու դեպքում, և հետագա ներդրումների հաստատակամ ակնկալիքների առկայության դեպքում: Հաշվի առնելով վերոհիշյալը, ԵԱՀԿ-ն բացահայտ կերպով նախատեսում է, որ Ծրագրի հաստատումը և մեկնարկումը չի ենթադրում ամբողջությամբ իրականացնելու պարտավորություն:

 

Ենթադրություն
Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի ոստիկանությանը օրենքի կիրարկման բազմաթիվ ժամանակակից միջոցներով, մեթոդներով և եղանակներով ապահովելու վրա: Ընթացիկ օրենսդրությունը և նորմատիվային բազան թույլ կտա ապահովել դրանց արդյունավետ գործնական կիրառումը:

Ռիսկը  
Ներկա օրենսդրության և նորմատիվային բազայում առկա բացթողումները և հակասությունները կարող են խոչընդոտել որոշ գործունեության իրականացումը կամ նվազեցնել դրանց ազդեցությունը:

Առաջարկվող հակամիջոցառումը  
Նորմատիվային և օրենսդրական բազայի շուրջ իրավիճակը մշտապես վերահսկվելու է կոնկրետ հիմունքներով: Գործառնությունների հարցերով Ծրագրի ղեկավարը հաղորդակցվելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, ներկայացնելով իր կարծիքը Հայաստանի Հանրապետության ոստիկանության նորմատիվային բազայում առկա բացթողումների մասին, որպեսզի արդյունքում հնարավոր լինի իշխանություններին ներկայացնել այդ բացթողումները լրացնելու մասին առաջարկությունները: Ինչ վերաբերում է իրավական բազային, օրենսդրական նախագծման և հաստատման ցիկլը կարող է գերազանցել ծրագրի կարճատև ժամկետը (12 ամիս):

 

Ենթադրությունը
Ոստիկանները (տղամարդիկ և կանայք) և ոստիկան սպաները, որոնք օժանդակություն են ստացել Ծրագրի գործունեության արդյունքում, եթե չկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի կողմից սահմանված բացառիկ հանգամանքներ, պետք է մնան իրենց զբաղեցրած պաշտոններում և չպետք է նշանակվեն այլ պաշտոններում, կամ չպետք է ուղարկվեն կենսաթոշակի, կամ չպետք է կամավոր կերպով հեռանան իրենց ծառայությունից, առնվազն 18 ամիս ժամկետով, որպեսզի հնարավոր լինի նկատել փորձնական բարելավումները նրանց կարողությունների և հմտությունների կատարելագործման առումով:  

Ռիսկը  
Վերապատրաստված կադրերի վերանշանակումները, որոնք կարող ենք  հանգեցնել Ծրագրի ազդեցության նվազեցմանը և փոշիացմանը:

Առաջարկվող հակամիջոցառումը  
Ծրագրի շրջանակներում, Կառավարությունը պետք է պարտավորություն ստանձնի նման տեսակի վերանշանակումներից ձեռնպահ մնալու համար: Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար ընտրված յուրաքանչյուր անձ, պետք է համաձայնություն տա այն մասին, որ ոչ մի դեպքում կամավոր չի հեռանալու իր ծառայությունից վերապատրաստումն ավարտելուց հետո 18 ամսվա ընթացքում: Վերանշանակման դեպքերում, Երևանի ԵԱՀԿ գրասենյակը պետք է կանխավ տեղեկացվի այդ մասին և անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ստանա իրենց մտահոգությունը արտահայտելու համար: Ծրագիրը հիմնված է գործընկերայնության ոգու վրա և Կառավարության անունից հանդես եկող գործընկեր կառույցը լիարժեքորեն պետք է գիտակցի այն փաստը, որ նա պետք է հավասար պատասխանատվություն կրի նախատեսված նպատակներին լիարժեքորեն հասնելու ճանապարհին Ծրագրի ազդեցության հարցում անկումային իրավիճակ կամ  ձախողում առաջացնելու համար:

 

     6. Հորիզոնական բնույթի հարցեր

 

Հայաստանի կառավարությունը, որը ներկայացված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից, պետք է իր համաձայնությունը տա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հետևյալ նախապայմանների վերաբերյալ:

Ø Մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը համապատասխան մատչելիություն ապահովի պաշտոնյաների հետ հանդիպումների, արձանագրություններից օգտվելու և անհրաժեշտ տեղամասեր այցելելու հարցում, համագործակցության համաձայնեցված շրջանակներում և ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:

Ø Ֆիզիկական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ ծրագրի իրականացման մեջ ընդգրկված միջազգային փորձագետների ֆիզիկական անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար:

Ø Պաշտոնավարության շարունակականությունը Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար մասնակիցների թեկնածության առաջադրումը պետք է ուղեկցվի իրենց կազմակերպությունների կողմից ներկայացվող երաշխավորագրով առ այն, որ նրանք պետք է շարունակեն իրենց գործառույթները առնվազն մեկ տարի վերապատրաստումն ավարտելուց հետո: Ծրագրի իրականացման ընթացքում, Երևանի ԵԱՀԿ գրասենյակը պետք է կանխավ տեղեկացվի ռոտացիայի, վերանշանակման, կենսաթոշակի նշանակման բոլոր տեսակի դեպքերի մասին կամ ավագ պաշտոնյաներին իրենց ծառայությունից ազատելու մասին (սկսած փոխգնդապետի կամ համազոր աստիճանից) և պետք է հնարավորություն ունենա իր առարկությունն արտահայտելու համար, եթե տվյալ ռոտացիան, վերանշանակումը, կենսաթոշակի անցնելը կամ ծառայությունից կամավոր հեռանալը ակնկալվում է, որ կթողնի բացասական ազդեցություն Ծրագրի իրականացման վրա: Եթե վերապատրաստման դասընթացի մասնակիցը վերանշանակվում է, կենսաթոշակի է անցնում կամ կամավոր կերպով հեռանում է ծառայությունից, ապա Կառավարության անունից որպես գործընկեր հանդիսացող կառույցից կարող է պահանջվել ԵԱՀԿ-ին վերադարձնել վերապատրաստման համար կատարված ծախսերը, որն իր հերթին հնարավորություն կտա ռեսուրսներ ապահովել վերանշանակված կամ կամավոր կերպով հեռացած իրավահաջորդ աշխատակցին վերապատրաստելու համար, որն էլ անհրաժեշտ է Ծրագրի ազդեցությունը պահպանելու համար:

 

Ներկա ծրագրի իրականացումը ենթակա է ԵԱՀԿ-ին բավարարող պայմաններով վերոհիշյալ նախադրյալների կատարմանը կամ հավանական կատարմանը: Եթե նախապայմաններից մեկի կամ մի քանիսի իրականացումն անհնար է դառնում, ապա ԵԱՀԿ կարող է իր հայեցողությամբ, շարունակել, կասեցնել կամ դադարեցնել ծրագրի կամ դրա բաղադրիչների իրականացումը:

 

     7. Իրականացման ձևերը

 

7.1 Ժամկետները

 

Ծրագիրը պետք է մեկնարկի Իրականացման մասին Պայմանագիրը ստորագրելուց հետո: Ստորագրումը պետք է տեղի ունենա այն դեպքում, երբ կկատարվեն բավարար ֆինանսական ներդրումներ շոշափելի և կայուն արդյունքներ ապահովելու համար (օրինակ, ծրագրի բյուջեի 50%): Ներկա Ծրագրի իրականացումը ենթակա է ֆինանսավորման հատկացմանը արտաբյուջետային միջոցների կամ կանոնավոր բյուջետային ֆինանսավորման միջոցով: Ծրագրի գործունեությունը պետք է իրականացվի ըստ առկա ֆինանսավորման ծավալների: Այս Ծրագրի մասին ԵԱՀԿ-ի կողմից տրված հավանությունը հետևաբար չի համարվում ԵԱՀԿ-ին պարտադրող պայման առ այն, որ ԵԱՀԿ-ն պետք է իրականացնի Ծրագրում թվարկված գործունեությունը կոնկրետ սահմանված ժամկետներում:

 

Ծրագրի իրականացման առաջընթացը գնահատվելու է եռամսյակային գնահատման միջոցով (ծրագիրն ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում): Այս նպատակի համար փորձագետներ են ուղարկվելու դոնոր պետությունների կողմից: Գնահատման գործընթացի արդյունքում արված առաջարկությունները ներկայացվելու են ծրագրի բոլոր կողմերին:

 

7.2 Գործընկերային հարաբերությունների շրջանակը

 

Ծրագիրն իրականացվելու է Երևանի ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից: Վիեննայի ԵԱՀԿ Քարտուղարության Ոստիկանության Ռազմավարական Կենտրոնը (SPMU) անհրաժեշտության դեպքում ապահովելու է համապատասխան խորհրդատվությամբ և օժանդակությամբ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հանդիսանալու է Կառավարության անունից համագործակցող տեղական կազմակերությունը:

 

Հայաստանի կառավարությունը պետք է հոգա բոլոր մաքսատուրքերի և այլ գանձումների վճարման հարցերը, որոնք կապված են այս Ծրագրի ներքո գնված սարքավորումների ներմուծման, փոխադրումների, ձեռքբերման, պահեստավորման հետ, ինչպես նաև մնացած հարակից ծախսերը:

 

Ներկայիս Ծրագրի Կատարման ձևի ընտրությունը պայմանավորված է հետևյալ սկզբունքներով.

 ապահովել էական հարցերի վերաբերյալ պարբերական խորհրդակցություններով և որոշումների համատեղ կայացմամբ,

 ապահովել պայմանագրերի, գնման պատվերների անհապաղ ձևակերպումներով, ինչպես նաև տրամադրված ծառայությունների կամ ապրանքների համար ժամանակին կատարվող վճարումներով,

 ներառել ֆինանսական հաշվետվության այնպիսի համակարգ, որը բնութագրվում է թափանցիկությամբ, իրատեսական ժամկետներում վճարումների և հատկացումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաև բյուջետային հոդվածների/կատեգորիաների ծածկագրերի և ծրագրերի միջև ֆոնդերի փոխանցման հնարավորությամբ,

 թույլ է տալիս իրատեսական ժամկետներում ստանալ հետադարձ արձագանք տրամադրված աջակցության ազդեցության մասին և ապահովել տեղում տրամադրվող աջակցության մոնիտորինգը:

 

Նախատեսվում է ստեղծել Գործադիր վերահսկիչ հանձնաժողով (ԳՎՀ), որի նպատակն է վերահսկել ծրագրի նպատակների լիարժեք նվաճման ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Դրա կազմը հիմնված է գործընկերային մոտեցման, արդյունավետության և լիարժեք թափանցիկության վրա, որով էլ պայմանավորված է ներկա ծրագիրը: Այն նախագահելու է ԵԱՀԿ ղեկավարը, ընդ որում մշտական անդամներ են համարվելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, անհրաժեշտության դեպքում, այլ պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ի Գլխավոր քարտուղարի ոստիկանության հարցերով ավագ խորհրդատուն, ներկայացուցիչներ ԵԱՀԿ ֆինանսավորող մասնակից պետություններից, և քաղաքացիական հասարակությունից: Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է գործադիր լիազորությունը ստանձնեն իրենց համապատասխան կազմակերպությունների կողմից: Հանձնաժողովը, պետք է.

 վերանայի և հաստատի ծրագրի իրականացման առաջընթացի մասին Ծրագրի Փորձագետի կողմից ներկայացված հաշվետվությունները,

 մանրամասնորեն վերահսկի ծրագրի գործունեության արդյունքները և ազդեցությունը,

 հաստատի բյուջեում կատարված այն էական փոփոխությունները, որոնք վերաբերում են ֆինանսական միջոցների օգտագործման զգալի փոփոխություններին,

 քննարկի և հաստատի հաջորդ ժամանակաշրջանի աշխատանքային ծրագիրը,

 գնահատի տեղում տիրող իրավիճակի փոփոխությունները և շահառու Կառավարության համագործակցության մակարդակը և համապատասխանաբար վերափոխի Ծրագրի ռազմավարությունը,

 վերացնի տեխնիկական և քաղաքական բնույթի վերջնական խոչընդոտները, որոնք կարող են հետաձգել Ծրագիրը կամ այլ կերպ կարող են խանգարել ծրագրի իրականացման հարցում:

 

Ծրագրի իրականացումը վերահսկելու ընթացքում, իր անմիջական ներգրավվածությունը պահպանելու նպատակով, հանձնաժողովի հանդիպումները կազմակերպվելու են Երևանում՝ չորս ամիսը մեկ անգամ:

 

Այս ծրագրի ներքո կազմակերպված ուսումնական գործուղումների և վերապատրաստումների արդյունքում օգտված ազգային փորձագետները ներկայացնելու են հաշվետվություններ իրենց ուսուցման և վերապատրաստման մասին, որտեղ պետք է ներառվի այցելած վայրերի, ուսումնասիրած օբյեկտների համառոտ նկարագիրը, ինչպես նաև այն միջոցառումների նկարագիրը, որոնք իրենց կարծիքով կարևոր են իրենց կառույցներում բարելավումներ կատարելու առումով և հետագա ուսուցման կարիք ունեն: Կառավարության անունից հանդես եկող գործընկեր/իրականացնող կազմակերպությունը պետք է ապահովի այս հաշվետվությունների ժամանակին նախապատրաստումը և ներկայացումը Ծրագրի փորձագետին:

 

7.3 Այլ միջոցառումներ

 

Ծրագրի իրականացումն օժանդակվելու է հետևյալի միջոցով.

 Ծրագրի երկու պայմանագրային միջազգային փորձագետ (12 շ/մ) (ներառյալ ճանապարհածախսը),

 Մեկ տեղացի ոստիկան փորձագետ,

 Տեղացի օժանդակ աշխատակազմ (ֆինանսական օգնական, ադմին-օգնական, ծրագրի ազգային համակարգող, իրավաբանական հարցերով ազգային աշխատակից (ժամանակի բաշխմամբ),

 2 թարգմանիչ (12 շ/մ յուրաքանչյուրը),

 Ծրագրի մեքենան (ներառյալ վառելիք, պահպանություն, պահեստամասեր)

 Գրասենյակային տարածքի վարձակալում (ներառյալ կոմունալ ծառայությունների, հաղորդակցության և անվտանգության ծախսերը (ծախսերի բաժանում),

 Գրասենյակային և համակարգչային սարքավորումներ (ներառյալ նյութեր, գրասենյակային պիտույքներ, առօրյա գործածության նյութեր և պահպանություն (ծախսերի բաժանում):

 

Ստեղծվելու է Ծրագրի Վերահսկիչ խումբ, որի կազմում ընդգրկվելու են Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը, ԵԱՀԿ ոստիկանության խորհրդատուն, ԵԱՀԿ տեղացի ոստիկան մասնագետները, Համայնքապետը կամ նրա տեղակալը, դպրոցներից մեկի տնօրենը, և 1-2 այլ անդամներ համայնքներից: Այս խումբը ծրագրի հետագա ընթացքում կարող է վերածվել «քաղաքացիների խորհրդատվական խմբի»: Ծրագրի վերահսկողության խումբը պետք է երաշխավորի տեսակետների և գործընկերային հարաբերությունների առկայությունը այն նպատակով, որ համայնքի հետ միասին մշակվեն Արաբկիրի շրջանի ոստիկանության բաժնում ներդրվող ոստիկանական գործելակերպը: Նրա գլխավոր իրավասությունը համարվելու է բացառիկ խորհրդատվության ապահովումը, և այն իրավունք չի ունենալու ոստիկանության առօրյա գործունեությանը միջամտելու հարցում:

 

Կառավարության անունից հանդես եկող գործընկերային կառույցը (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը) պատասխանատվություն է կրելու ծրագրի արդյունքում Կառավարության առջև ծագած պարտավորությունների կատարման համար, այսինքն.

 

 ԵԱՀԿ-ի կողմից արված խնդրանքի դեպքում ծրագրի գործունեության աղզդեցության մասին հաշվետվությունները ներկայացնել ESC-ին,

 երաշխավորել, որ վերապատրաստման դասընթացների համար թեկնածուների առաջադրումը և համապատասխան միջոցառումները կատարվեն ժամանակին և պատշաճորեն,

 երաշխավորել, որ ուսուցման միջոցառումների մասնակիցները ներկայացնեն համապատասխան հաշվետվություններ իրենց ուսուցման մասին և իրենց փորձագիտական կարողությունները փոխանցեն իրենց գործընկերներին,

 երաշխավորել, որ վերապատրաստված աշխատակիցները մնան իրենց պաշտոններում փոխհամաձայնեցված ժամանակաշրջանի ընթացքում:

 

7.4 Ելքային ռազմավարությունը

 

Համայնքամետ ոստիկանության մեթոդների ներդրումը պահանջում է առնվազն միջնաժամկետ ռազմավարություն: Չնայած ներկա ծրագիրը շահագրգիռ մարմինների համար հանգեցնելու է կոնկրետ օգուտների, դրա կենսունակությունը կախված է լինելու ամբողջ երկրում նոր մեթոդների վերջնական տարածման հանգամանքից: Սրա համար պահանջվելու է Հայաստանի իշխանությունների լիարժեք պարտավորվածությունը և զգալի միջազգային աջակցությունը երկարատև ժամանակահատվածով:

 

Սույն ծրագրի շրջանակներում լուծվելիք խնդիրները հավանության են արժանացել Հայաստանի ոստիկանության համակարգի աջակցության ոլորտում գործող խոշոր դոնոր կառույցների, ինչպես օրինակ, ԵՄ-ի և ԱՄՆ կառավարության կողմից: Ինչպես նաև, ծրագրով նախատեսված նպատակները լիովին համընկնում են նշված դոնոր կառույցների նպատակների հետ, և ծրագրի ընթացքում ձեռք բերված առաջընթացը կպահպանվի այս դոնոր կառույցների կողմից իրականացվող հետագա գործունեության միջոցով:

 

Եվրոպայի Հարևան Երկրների Քաղաքականության (ENP) ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հանձնաժողովը ներկայումս Հայաստանի Կառավարության հետ սերտ համագործակցությամբ մշակում է Հայաստանի գործողությունների ծրագիրը: Հայաստանի համար նախատեսված գործողությունների ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքներում, որպես առաջնահերթ միջոցառումներ, նշված են Հայաստանի արդարադատության և Ներքին գործերի ոլորտում համագործակցության ապահովումը, ինչպես նաև Օրենքի իշխանության և Մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի հզորացումը:

 

Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցության հարցին, ապա Եվրոպայի Հարևան Երկրների և Փոխգործակցության Ֆինանսավորման Ծրագիրը (ENPI), որը նախատեսված է Հարևան երկրների քաղաքականության և գործողության ծրագրերի մշակման համար, 2007 թ-ից սկսած զգալիորեն ավելացնելու է այն ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվելու են ENP գործընկեր-երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:

 

     8. Բյուջեն

 

Հոդվածը

Բյուջեն (Եվրոյով)

Աշխատակազմի ընդհանուր ծախսերը

209,413

Ընդհանուր գործառնական ծախսերը

174,680

Ընդհանուր ակտիվները և սարքավորումները

137,400

Գրասենյակի ընդհանուր ծախսերը

14,900

 

 

Ընդամենը Ծրագրի համար

536,393

 

Բյուջետային բացվածքը

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.1
Միջազգային աշխատակազմ 106,813
Տեղացի աշխատակազմ 10,800
ամսական սպառողական վճար 75,600
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 193,213
Ճանապարհածախսը 10,000
Ծառայությունները 19,200
Ընդհանուր գործառնական ծախսերը 29,200
Ընդամենը նյութական ակտիվները 15,000
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 15,000
Ընդամենը գրասենյակային ծախսերը 0
Ընդամենը Առաջադրանք 1.1-ի համար 237,413

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.2
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0
Ընդհանուր գործառնական ծախսերը 0
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 0
Ընդամենը գրասենյակային ծախսերը 0
Ընդամենը Առաջադրանք 1.2-ի համար 0

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.3
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 6,500
Ծառայությունները 1,000
Ընդամենը գործառնական ծախսերը 7,500
Ընդամենը նյութական ակտիվները 25,000
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 25,000
Ընդամենը գրասենյակային ծախսերը 0
Ընդամենը Առաջադրանք 1.3-ի համար 32,500

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.4
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0
Նյութերը 4,000
Ընդամենը գործառնական ծախսերը 4,000
Նյութական ակտիվները 15,000
Մանր սարքավորումները 9,000
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 24,000
Ընդամենը գրասենյակային ծախսերը 0
Ընդամենը Առաջադրանք 1.4-ի համար 28,000

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.1
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 6,000
Ընդամենը գործառնական ծախսերը 6,000
Նյութական ակտիվները 65,000
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 65,000
Այլ գրասենյակային ծախսերը 5,000
Ընդամենը գրասենյակային ծախսերը 5,000
Ընդամենը առաջադրանք 2.1-ի համար 76,000

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.1
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 21,640
Ներկայացուցչական ծախսերը 500
Ընդամենը գործառնական ծախսերը 22,140
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 0
Ընդամենը գրասենյակային ծախսերը 0
Ընդամենը Առաջադրանք 3.1-ի համար 22,140

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.2
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 40,000
Ընդամենը գործառնական ծախսերը 40,000
Ընդամենը ակտիվների/սարքավորումների ծախսերը 0
Ընդամենը գրասենյակային ծախսերը 0
Ընդամենը Առաջադրանք 3.2-ի համար 40,000

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.1
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 2,000
Ընդամենը գործառնական ծախսերը 2,000
Նյութական ակտիվները 4,000
Ընդամենը գույքի (ակտիվների)/սարքավորումների ծախսերը 4,000
Ընդամենը գրասենյակային ծախսերը 0
Ընդամենը Առաջադրանք 4.1-ի համար 6,000

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5.1
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 0
Խորհրդատվություն և ենթապայմանագրերի կնքում 32,200
Ընդամենը գործառնական ծախսերը 32,200
Ընդամենը գույքի /սարքավորումների ծախսերը 0
Ընդամենը գրասենյակային ծախսերը 0
Ընդամենը Առաջադրանք 5.1-ի համար 32,200

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6.1
Տեղացի աշխատակազմ 16,200
Աշխատակազմի ընդհանուր ծախսերը 16,200
Ծառայություններ 13,440
Նյութեր 13,200
Ներկայացուցչական ծախսերը 5,000
Ընդամենը գործառնական ծախսերը 31,640
Մանր սարքավորումներ 4,400
Ընդամենը գույքի /սարքավորումների ծախսերը 4,400
Վարձ 7,500
Կոմունալ ծառայությունները 2,400
Ընդամենը գրասենյակային ծախսերը 9,900
Ընդամենը Առաջադրանք 6.1-ի համար 62,140