ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հուլիսի 2012 թ. |
N 1711-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԹԻՎ 1 ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից տրված 20.05.2010 թ. N 03Ա085072 02 ներդիրը և «Հ. 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մ. Սարգսյանի 14.07.2012 թ. թիվ 18366 դիմումը,
Հրամայում եմ`
1. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առևտրային պետական փակ բաժնետիրական ընկերությանը 12.11.2003 թ. տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000368 լիցենզիան վերաձևակերպել «Հ. 1 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անվամբ:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան