Գլխավոր տեղեկություն
Համար
N 836-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.09.2012-06.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հոդ.214.3
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.08.2012
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11312320

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 օգոստոսի 2012 թ.
ք. Երևան

N 836-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) կայազորային կարգապահական վաշտերի ցանկը` համաձայն հավելված 1-ի,

2) կայազորային կարգապահական վաշտերի օրվա խստացված կարգացուցակը` համաձայն հավելված 2-ի:

 

Նախարար

Ս. Օհանյան

 

 

Հավելված 1

ՀՀ պաշտպանության նախարարի

2012 թ. օգոստոսի 7-ի

N 836-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ

Հ/հ

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԿԱԶՄՀԱՍՏԻՔԱՅԻՆ
ՆԵՐԱՌՈՒՄԸ

1.

1-ին կայազորային կարգապահական վաշտ

1-ին ԲԿ

2.

2-րդ կայազորային կարգապահական վաշտ

2-րդ ԲԿ

3.

3-րդ կայազորային կարգապահական վաշտ

3-րդ ԲԿ

4.

4-րդ կայազորային կարգապահական վաշտ

4-րդ ԲԿ

5.

5-րդ կայազորային կարգապահական վաշտ

5-րդ ԲԿ

6.

6-րդ կայազորային կարգապահական վաշտ

ՊԲ

 

 

Հավելված 2

ՀՀ պաշտպանության նախարարի

2012 թ. օգոստոսի 7-ի

N 836-Ն հրամանի

 

1. ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿ

Հ/հ

Անցկացվող միջոցառումները

Տևողությունը

Սկիզբը

Ավարտը

1.

Անձնակազմի վերկաց և զուգարան

10 րոպե

6.00

6.10

2.

Առավոտյան մարզանք

50 րոպե

6.10

7.00

3.

Լվացվել և անկողնու հարդարում

20 րոպե

7.00

7.20

4.

Ամրակցված տարածքի և շինության մաքրում

30 րոպե

7.20

7.50

5.

Առավոտյան ստուգում

10 րոպե

7.50

8.00

6.

Նախաճաշ

20 րոպե

8.00

8.20

7.

Առավոտյան տեղեկատվություններ և մարզումներ

30 րոպե

8.20

8.50

8.

Պարապմունքների նախապատրաստում և առավոտյան տողան

10 րոպե

8.50

9.00

Պարապմունքներ

9.

1-ին ժամ

50 րոպե

9.00

9.50

10.

2-րդ ժամ

50 րոպե

10.00

10.50

11.

3-րդ ժամ

50 րոպե

11.00

11.50

12.

4-րդ ժամ

50 րոպե

12.00

12.50

13.

5-րդ ժամ

50 րոպե

13.00

13.50

14.

Ժամանակ անձնական կարիքների համար

10 րոպե

13.50

14.00

15.

Ճաշ

30 րոպե

14.00

14.30

16.

Ետճաշյա հանգիստ

30 րոպե

14.30

15.00

Պարապմունքներ

17.

6-րդ ժամ

50 րոպե

15.00

15.50

18.

7-րդ ժամ

50 րոպե

16.00

16.50

19.

8-րդ ժամ

50 րոպե

17.00

17.50

20.

9-րդ ժամ

50 րոպե

18.00

18.50

21.

Ժամանակ անձնական կարիքների համար

10 րոպե

18.50

19.00

22.

Օրվա արդյունքների ամփոփում

50 րոպե

19.00

19.50

23.

Ժամանակ անձնական հիգիենայի համար

10 րոպե

19.50

20.00

24.

Ընթրիք

20 րոպե

20.00

20.20

25.

Ժամանակ անձնական կարիքների համար

40 րոպե

20.20

21.00

26.

«Հայլուր» լրատվական ծրագրի դիտում

30 րոպե

21.00

21.30

27.

Երեկոյան զբոսանք

10 րոպե

21.30

21.40

28.

Երեկոյան անվանականչ

10 րոպե

21.40

21.50

29.

Ժամանակ անձնական հիգիենայի, հարդարանքի, քնելուն նախապատրաստվելու համար

10 րոպե

21.50

22.00

30.

Քուն

 

22.00

 

2. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՕՐՎԱ ԽՍՏԱՑՎԱԾ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Օրվա կարգացուցակի կատարումը կարգապահական վաշտում համարել ծառայողական պարտականությունների կարևորագույն խնդիր:

2. Առավոտյան մարզանքի 50 րոպեները բաշխել` 15 րոպե վազքի, 20 րոպե համալիր վարժությունների, 15 րոպե կոփման համար:

3. Առավոտյան տեղեկատվությունը և մարզումներն անցկացնել` ժամը 8:20-8։50-ը.

1) քաղաքական տեղեկատվությունը` երկուշաբթի, հինգշաբթի,

2) շարային մարզումները` երեքշաբթի, ուրբաթ,

3) ՊԶԽԶ մարզումները` չորեքշաբթի,

4) իրավական տեղեկատվությունը` շաբաթ օրերին:

4. Պարապմունքների դասաժամերի բաշխումը.

 ճաշից առաջ`

1-ին ժամ` ՀՊՊ,

2-րդ ժամ` շարային պատրաստություն,

3-րդ ժամ` համազորային կանոնադրություններ,

4-րդ ժամ` ֆիզպատրաստություն,

5-րդ ժամ` շարային պատրաստություն,

ճաշից հետո`

6-րդ ժամ` համազորային կանոնադրություններ,

7-րդ ժամ` շարային պատրաստություն,

8-րդ ժամ` ֆիզպատրաստություն,

9-րդ ժամ` շարային պատրաստություն:

5. Անձնակազմի ամբուլատոր բուժզննումն անցկացնել` ժամը 14:30-15:00-ն:

6. Օրվա վերակարգի` վաշտի հերթապահության նախապատրաստումը.

1) անձնակազմի բուժզննում` ժամը 14:30-15:00-ն,

2) անձնական հիգիենա և հանգիստ (քուն)` ժամը 15:00-16:30-ը,

3) տեսական ու գործնական պարապմունքների անցկացում` ժամը 16:30-17:45-ը,

4) փոխարինման վայր ներկայացում` ժամը 17:45-17:50-ը,

5) փոխարինում` ժամը 18:00-ին,

6) օրվա վերակարգի ծառայության անցկացման արդյունքների ամփոփում («Օրվա արդյունքների ամփոփում» միջոցառման շրջանակում)` ժամը 19:00-19:50-ը:

7. Դասակներում օրվա արդյունքների ամփոփման ժամանակ իրականացնել նաև`

1) յուրաքանչյուր զինծառայողի վարքի վերլուծություն` հետևյալ բաղադրիչներով. ներքին կարգ ու կանոնի պահպանումը, վերաբերմունքը համածառայակիցների և հրամկազմի հանդեպ, պարապմունքներին մասնակցության ցուցանիշները,

2) անհատական ընդհանուր գնահատականը տվյալ օրվա համար:

8. Նախատոնական և նախահանգստյան օրերին քունը, իսկ տոնական և հանգստյան օրերին վերկացը նույնպես իրականացնել առօրյա սահմանված ժամերին:

9. Տոնական և հանգստյան օրերին միջոցառումներն անցկացնել վաշտի հրամանատարի առանձին պլանով (կայազորի պետի` ԱՀՏԱ գծով տեղակալի հաստատմամբ):

10. Ըստ անհրաժեշտության անցկացնել երեկոյան պարապմունքներ` մարտական պատրաստականությունից ու զգոնությունից (բացի կիրակի և տոնական օրերի):

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի հրամանատարների զեկուցագրերի հիման վրա, կայազորի պետի գրավոր հրամանով, անձնակազմը ներգրավել ինժեներական աշխատանքներում` երկուշաբթի-ուրբաթ օրերին ուսումնական պարապմունքների հաշվին, տվյալ զորամասի տրանսպորտային միջոցով:

11. Պաշտպանության նախարարության հեռախոսակապից օգտվելը` ընդհանուր հիմունքներով` ժամը 20:20-21:00-ն:

12. Զինծառայողների հարազատների հետ տեսակցությունը` ընդհանուր հիմունքներով` կիրակի օրը:

13. Կարգապահական վաշտի անձնակազմն ընդգրկել կայազորի տարածքում զինվորական գերեզմանոցների, եղբայրական գերեզմանների ու զինվորական հուշարձանների, կարգապահական վաշտի մշտական տեղակայման վայրի տարածքների մաքրության ու խնամքի, ինչպես նաև տնտեսական աշխատանքներում` շաբաթ օրերին կարգացուցակով նախատեսված 6-ից 9-րդ դասաժամերի հաշվին` ժամը 15:00-18:50-ն:

14. Անձնակազմի լողանալը կազմակերպել ամեն շաբաթ օր` ժամը 19։30-21։00-ն: