ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 ապրիլի 2012 թ. |
N 722-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ՆԻԿՈԼԱՅ ՆԱՍԻԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և նկատի ունենալով «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 03.04.2012 թվականի N 7507 դիմումը,
Հրամայում եմ՝
1. «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման N Կ-XX-000443, Կ-XX-000444 և Կ-XX-001527 լիցենզիաները վերաձևակերպել «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.
1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|