Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2012
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հուլիսի 2012 թ.  
ք. Երևան

N 550-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ» ՍՊԸ-ԻՆ, «ԱՆԴԱԿՈ» ՍՊԸ-ԻՆ, «ՍՈՎՌԱՆՈ» ՍՊԸ-ԻՆ ԵՎ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ԻՆ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի սույն թվականի հուլիսի 9-ի եզրակացությունը և ներկայացված հայտերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ին, «Անդակո» ՍՊԸ-ին, «Սովռանո» ՍՊԸ-ին և «Ադամիում» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիաներ։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիաների՝

1) հանձնումը լիցենզավորված անձանց,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

 

 Տ. Դավթյան