Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.17/18(431).1 Հոդ.200.9
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2012
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

15 հունիսի 2012 թ.
ք. Երևան

N 93-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի թիվ 975-Ն որոշման 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Ա. Բախչագուլյան

 

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2012 թվականի հունիսի 15-ի

N 93-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը (այսուհետ` կարգ) հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի թիվ 975-Ն որոշման պահանջներին համապատասխան:

2. Կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները:

3. Կարգի գործողությունը տարածվում է Ծառայության կողմից իրականացվող` վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա: Ծառայությունում վարչական վարույթ հարուցվում է` անձի (անձանց) դիմումի կամ բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև Ծառայության և (կամ) նրա աշխատակազմի (այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների) նախաձեռնությամբ, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:

4. Կարգով սահմանված կանոնները պարտադիր են Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողների համար:

5. Ծառայության աշխատակազմում կարգով սահմանված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ծառայության աշխատակազմի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ Ծառայության աշխատակազմի ներքին աուդիտի վարչությունը:

6. Սույն կարգը չի տարածվում այն դիմումների վրա, որոնք համապատասխան ոլորտներում կարգավորվում են առանձին (հատուկ) օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

7. Սույն կարգով վարչական վարույթի գործեր են հարուցվում այն դիմումների վերաբերյալ, որոնցում առկա է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորմանն ուղղված որևէ հարց և (կամ) Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կամ տարածքային մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի կամ դրանց առանձին մասերի բողոքարկում:

8. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Ծառայության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կամ տարածքային մարմինների կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ Ծառայության նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:

10. Եթե Ծառայությունն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և նրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` Ծառայության գործավարության կարգին համապատասխան: Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է Ծառայության կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` կարգին համապատասխան:

11. Ծառայությունը գործերը կազմում և վարում է առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

1) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

2) Ծառայության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

12. Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (որոշումներ, ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին կամ նրա վերադաս վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

13. Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել Ծառայություն, ապա բողոքի վերաբերյալ Ծառայության ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են Ծառայությունում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը: Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով կամ կարգով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին են կցվում որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված Ծառայության աշխատակազմի կնիքով:

14. Եթե դիմումում արծարծված են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, ապա վարչական վարույթը հարուցվում է համապատասխան ստորաբաժանումներում միաժամանակ, սակայն վարչական ակտն ընդունում է առաջին հասցեատերը` հիմնվելով մյուս ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկանքների վրա:

15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են սույն կարգի 11-րդ կետով սահմանված երկու խմբերի համար առանձին-առանձին:

16. Գործի համարը իր մեջ ներառում է` դիմումի մուտքագրման համարը, կատարող կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի պայմանանիշը, վարչական վարույթի հաշվառման համարը, վարչական ակտի համարը և վերջում, գծիկով առանձնացված` «դ» տառը, եթե դիմումի հիման վրա է վարչական գործը հարուցվել, կամ «ն» տառը, եթե վարչական գործը հարուցվել է նախաձեռնության հիման վրա:

17. Համարակալումն իրականացվում է կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ` աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ: Ելնելով նպատակահարմարությունից` գործերը կարող են համարակալվել նաև ենթախմբերով (ըստ վարչական ակտեր ընդունելու` Ծառայության իրավասության շրջանակին առնչվող հարցերի բնույթի):

18. Այն դեպքերում, երբ Ծառայությունն օրենքի համաձայն վարչական ակտեր է ընդունում մեկից ավելի հարցերի կամ տարբեր ոլորտների վերաբերյալ և դրանցից յուրաքանչյուրի հետ կապված վարչական վարույթներով գործերը հարուցում են Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները տարածքային մարմինները, ապա այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի` ենթախմբերի բաժանելով:

19. Ծառայությունը որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթների վերաբերյալ խմբային գործերը կարգի 11-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերի համաձայն ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների, կարող է կիրառել յուրաքանչյուր ենթախմբի գործերի համարակալման թվային և (կամ) այբբենական (ստորաբաժանման անվանման սկզբնատառերից կազմված) պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ:

20. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապկի (կազմի) վրա գրվում է`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն.

2) վարչական վարույթի գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի լրիվ անվանումը.

3) վարչական վարույթը հարուցելու և ավարտելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) վարչական գործի հերթական համարը` արաբական թվերով.

5) գործի հերթական համարից առաջ առկա է հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N-». (Պայմանանշան կամ պայմանանշանների զուգորդություն կիրառելիս դրանք նշվում են հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ).

6) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.

7) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել («Անձի դիմումի հիման վրա», «Նախաձեռնության հիման վրա»).

8) գործի շապկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթը իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը: Ընդհանուր բաժինը իր մոտ գտնվող վարույթն ավարտված վարչական վարույթի վերաբերյալ գործերը հանձնում է Ծառայության արխիվ:

21. Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան, իսկ ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):

22. Տվյալ վարչական գործով վարչական մարմնի վերադաս վարչական մարմին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում` շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է` «Բողոքարկվել է»:

23. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև` բողոքարկման վարույթն ավարտվելուց հետո:

24. Գործի վարույթն ավարտելուց հետո վարույթն իրականացնող վարչական մարմինը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:

25. Ցանկում նշվում են նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

26. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների):

27. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, ելնելով նպատակահարմարությունից կամ տվյալ մարմնում սահմանված կարգից, կարող են կենտրոնացված կարգով պահվել նրա որևէ ստորաբաժանումում կամ առանձին` այն ստորաբաժանումներում, որոնք իրականացնում են դրանց հետ կապված գործառույթներ:

28. Ավարտված գործերը կարվում են և կնքվում վարչական մարմնի կնիքով, ստորագրվում գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից՝ նշելով տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

29. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Ծառայության աշխատակազմում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

31. Ծառայության աշխատակազմը վարում է առանձին գրանցամատյաններ` ըստ վարույթներն իրականացնող ստորաբաժանումների և տարածքային մարմինների:

32. Յուրաքանչյուր տարվա համար կազմվում և վարվում են վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման հետևյալ գրանցամատյանները` առանձին.

1) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան.

2) նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

33. Գրանցամատյանի շապկի (կազմի) վրա գրվում է Ծառայության լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի լրիվ անվանումը, տարեթիվը, խմբի պայմանանիշը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը:

34. Գրանցամատյանի շապկի (կազմի) կենտրոնական մասում կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մատյանը վարելու դեպքում առկա է հետևյալ գրառումը` «Գրանցամատյան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման», իսկ նույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված մատյանը վարելու դեպքում՝ հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

35. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն կարգին կից N 1 ձևի:

36. Դիմումի հիման վրա և նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով` գործերի հաշվառման համար սահմանելով 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

1) N 1 աղյուսակում նշվում է ստացված դիմումի հիման վրա կամ նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

2) N 2 աղյուսակում նշվում է տվյալ գործով բերված բողոքը Ծառայությունում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

3) N 3 աղյուսակում նշվում է տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

37. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

1) հաշվառվող գործի հերթական համարը, որը համընկնում է տվյալ գործի շապկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

2) անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) եթե վարչական վարույթը հարուցվել է Ծառայության նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

4) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (նախաձեռնող ստորաբաժանման անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

5) եթե վարչական վարույթը հարուցվել է նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ նախատեսվում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

6) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

7) դիմումի քննարկման կամ նախաձեռնության արդյունքում Ծառայության կամ նրա աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

8) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

38. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել:

39. N 2 աղյուսակում առկա են N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

1) բողոք բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

2) բողոք բերողի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

3) բողոքի համառոտ շարադրանքը.

4) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

5) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

6) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

40. Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները լրացնում են այդ երկու վարչական մարմինները:

41. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն կազմվում է N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում` N 3 աղյուսակը բաժանվում է երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`

1) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

2) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

3) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

42. Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով, և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

43. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկատվություն ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ պարունակում է NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում գրանցվում են մի գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև N 3 աղյուսակը լրացնելով:

44. Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

45. Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2, 3 աղյուսակները լրացնում են այդ երկու վարչական մարմինները:

46. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա ստորաբաժանման պատասխանատու պաշտոնատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը: Գրանցամատյանը կարվում է և կնքվում Ծառայության աշխատակազմի կնիքով:

47. Եթե համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ է կատարում, ապա այդ դեպքում գրանցամատյանի տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

48. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները և տարածքային մարմինները վարում են վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի առանձին հաշվառման գրանցամատյաններ` ելնելով կարգում նախատեսված ակտերի հաշվառման սկզբունքից՝ համաձայն կարգին կից ներկայացված ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեմայի (N 2 ձև):

49. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապկի (կազմի) վրա գրվում է Ծառայության լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

50. Գրանցամատյանի շապկի (կազմի) կենտրոնական մասում առկա է հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

51. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են Ծառայության կամ նրա աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կամ տարածքային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

52. Հաշվառման ենթակա են Ծառայության կամ նրա աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կամ տարածքային մարմինների կողմից ընդունված հետևյալ վարչական ակտերը`

1) անձի դիմումի հիման վրա կամ նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ ընդունված ակտը.

2) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն՝ դրա վերաբերյալ տվյալ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

3) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա ընդունված նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա ընդունված նոր վարչական ակտերը.

4) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

5) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն Ծառայության կամ նրա աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կամ տարածքային մարմինների իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

53. Ծառայության աշխատակազմը, կառուցվածքային ստորաբաժանումները և տարածքային մարմինները հաշվառում են նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

54. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռնությունը.

2) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

3) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

4) եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

5) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

6) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

7) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

8) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թվի մասին:

55. Ելնելով անհրաժեշտությունից` տվյալ վարչական մարմինը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

56. Եթե համապատասխան պաշտոնատար անձը ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ է կատարում, ապա այդ դեպքում գրանցամատյանի տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

57. Ծառայության աշխատակազմի իրավաբանական վարչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո ուսումնասիրում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը և Ծառայության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում եզրակացություն:

58. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը հանձնվում և պահպանվում են ընդհանուր բաժնում` Ծառայության գործավարության կարգին և «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

 

Ձև 1

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

NN

Դիմումն ստանալու

(վարչական մարմնի

նախաձեռնությունը

դրսևորելու)

տարեթիվը, ամիսը,

ամսաթիվը

Դիմողի (ակտի

հասցեատիրոջ)

անունը,

հայրանունը, ազգանունը

(անվանումը)

Դիմումի հիման

վրա (վարչական

մարմնի

նախաձեռնությամբ)

հայցվող

(ներկայացվող)

պահանջի համառոտ շարադրանքը

Վարույթի

արդյունքում

ընդունված

վարչական ակտի

տարեթիվը, ամիսը

ամսաթիվը,

համարը

և դրանով ընդունված որոշման համառոտ շարադրանքը

Նշում վարչական

ակտի մասին

դիմողին (վարչական

ակտի

հասցեատիրոջը)

իրազեկելու եղանակի

(փոստով, առձեռն

և այլն) և իրազեկելու տարեթվի, ամսվա, ամսաթվի մասին

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Բողոքը

բերելու

տարեթիվը,

ամիսը,

ամսաթիվը

Բողոքը

բերողի

անունը,

հայրանունը,

ազգանունը

(անվանումը),

նրա կարգավիճակը

(դիմող, երրորդ անձ)

Բողոքի

համառոտ

շարադրանքը

Բողոքը

քննարկող

և դրա

վերաբերյալ

ըստ էության

որոշում ընդունող

վարչական մարմնի

անվանումը

Բողոքի

վերաբերյալ

ակտի ընդունման

տարեթիվը,

ամիսը,

ամսաթիվը

համարը և այդ

ակտով ընդունված

որոշման

համառոտ

շարադրանքը

Նշում բողոք

բերողին վարչական

ակտի մասին

իրազեկելու

եղանակի

(փոստով, առձեռն

և այլն) և

իրազեկելու

տարեթվի, ամսվա,

ամսաթվի մասին

7

8

9

10

11

12

           

 

Աղյուսակ 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՑԸ (ԲՈՂՈՔԸ) ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայցի քննությունը

դատարանում

Բողոքի քննությունը գործը վերստին

քննող դատարանում

Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում

Հայցը

ներկայացնելու

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և հայցի համառոտ

շարադրանքը

Հայցը

ներկայացնողի

անունը, հայրանունը,

ազգանունը (անվանումը)

Հայցի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը,

ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը

Գործը վարույթ ընդունելու

տարեթիվը, ամիսը,

ամսաթիվը և հայցի համառոտ

շարադրանքը

Բողոքը բերողի անունը,

հայրանունը, ազգանունը

(անվանումը), նրա դատավարական

կարգավիճակը

Բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և բողոքի համառոտ շարադրանքը

Բողոքը

վարույթ ընդունելու

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և հայցի համառոտ

շարադրանքը

Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական

կարգավիճակը

Բողոքի վերաբերյալ կայացված որոշման

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և բողոքի համառոտ

շարադրանքը

13

14

15

16

17

18

19

20

21

                 

 

Ձև 2

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

NN

Վարչական վարույթ հարուցելու հիմքը, անձի դիմումը (բողոքը) կամ վարչական

մարմնի նախա-ձեռնությունը

Վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգա-դրություն

և այլն), ընդունման տարեթիվը,

ամիսը, ամսաթիվը և համարը

Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու)

վայրը, խմբային չափանիշներով

առանձնացվող հասցեատերերի

դեպքում` խմբի անվանումը

Վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի
55-րդ հոդվածի
4-րդ մասի

«զ» կետ) համառոտ շարադրանքը

Վարչական ակտին կից ներդրումների,

հավելվածների, այլ փաստա-թղթերի

անվանումները (դրանց ընդհանուր

թիվը)

Վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմնի (մարմինների) անվանումը (անվանումները) (օրենքի 52-րդ հոդված)

Վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական ակտերի (թույլտվու-թյուն, համա-ձայնություն

և այլն) անվանումները (դրանց ընդհանուր թիվը)

Վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածների, այլ փաս-տաթղթերի էջերի ընդհանուր թիվը (օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մաս)

1

2

3

4

5

6

7

8

9