«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10612270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հունիսի 2012 թ. |
N 100-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 295-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1902-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1632-Ն որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի և անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվություն ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 295-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) հրամանի N 1 հավելվածի 2-րդ կետում «լիցենզիայի» բառից հետո լրացնել «և ներդիրի» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 295-Ն հրամանի 2-րդ կետը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ս. Կարապետյան |