Basic information
Number
թիվ 338-Ա
Type
Որոշում
Act type
Base act (31.10.2007-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
30.10.2007
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
05.11.2007
Effective date
31.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հոկտեմբերի 2007 թ.

թիվ 338-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏՈՒՆԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 50 արձանագրություն) և քննարկելով «Տունառ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի հոկտեմբերի 10-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Տունառ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Սայաթ-Նովա 15 հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 5
Երևան