Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.06.2012-15.05.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.06.01/15(428) Հոդ.175
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 32012222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

20 ապրիլի 2012 թ.

N 58-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել «Օդանավ շահագործողի վկայականի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգ»-ը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել «Ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգը»-ը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ»-ը հաստատելու մասին» N 108-Ն հրամանը:

4. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականները և ավիափոխադրողի մասնագրերը գործում են դրանցում նշված ժամկետներով:

5. Սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականների և ավիափոխադրողի մասնագրերի գործողության ժամկետների երկարացման կամ դրանցում փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ կիրառվում են սույն հրամանի պահանջները:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետի

ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Պողոսյան

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2012 թվականի ապրիլի 20-ի

N 58-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ՏԱԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Օդանավ շահագործողի վկայականի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգը» (այսուհետ՝ Կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների, Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) (ԻԿԱՕ) Հավելված 6-ի և «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» DOC 8335 (ԴՕԿ 8335) փաստաթղթի, Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության EU-OPS-1 (ԵՈՒ-ՕՓՍ-1) և PART-M (ՓԱՐԹ-Մ) փաստաթղթերի համապատասխան պահանջների հիման վրա:

2. Օդանավ շահագործողի վկայական (Ձև 2) տրվում է օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության պահանջների ապահովման, դրանում անհրաժեշտ առանձնահատկությունները և սահմանափակումները սահմանելու նպատակով:

3. Օդանավ շահագործողի վկայական կրողը կարող է առևտրային նպատակներով շահագործել քաղաքացիական օդանավերը:

4. Օդանավ շահագործողի վկայական ստացած իրավաբանական անձը կամ մարմինը չեն կարող որևէ կերպ օդանավ շահագործողի իրենց վկայականը փոխանցել/տալ մեկ այլ անձի: Օդանավ շահագործողի վկայականը պետք է պահպանվի կազմակերպությունում կամ օդանավում:

5. Օդանավ շահագործողի վկայականի տրման համար ներկայացվող պահանջները և օդանավ շահագործողի նկատմամբ մշտական վերահսկողությունը նպատակ ունեն գնահատել օդանավ շահագործողի կողմից թռիչքների անվտանգ իրականացման և արդյունավետ առևտրային ավիափոխադրումների կատարման պատրաստվածությունը և հնարավորությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

6. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավերի շահագործումը առանց օդանավ շահագործողի վկայական ունենալու չի թույլատրվում:

7. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավի շահագործումը իրականացվում է օդանավ շահագործողի վկայականին կից տրվող շահագործման հատուկ դրույթներին (Ձև 3) համապատասխան, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /այսուհետ՝ Գլխավոր վարչություն/ աշխատակազմի թռիչքային պիտանիության վարչության կողմից:

8. Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացը համակարգելու և ապահովելու նպատակով Գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծվում է Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացը համակարգող մշտապես գործող աշխատանքային խումբ (այսուհետ` Աշխատանքային խումբ):

 

II. Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացի իրականացման փուլեր

 

9. Օդանավ շահագործողի վկայականի տրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) Հայտի ներկայացման գործընթացին նախորդող փուլ.

ա. Հայտի ներկայացման գործընթացին նախորդող փուլում Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար համապատասխան հայտ ներկայացնող իրավաբանական անձը կամ մարմինը (այսուհետ` Հայտատու) կարող է անցկացնել քննարկումներ Գլխավոր վարչության հետ` թույլատրվող թռիչքների տիպերի, Հայտատուի կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունների, ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դրանց պատրաստման ու ներկայացման ասպեկտների և հայտի ուսումնասիրման գործընթացի սահմանված փուլերի մասին տեղեկատվություն ստանալու համար:

Նշված քննարկումների անցկացման դեպքում կազմվում է արձանագրություն, որը պարունակում է ամփոփ տեղեկատվություն քննարկմանը մասնակցած մասնագետների, քննարկված հարցերի և տրամադրված խորհրդատվության վերաբերյալ: Կազմված արձանագրությունը պատշաճ կերպով հանձնվում է նաև Հայտատուին:

2) Հայտի պաշտոնական ներկայացման փուլ.

ա. Հայտի պաշտոնական ներկայացման փուլում Հայտատուն սույն Կարգի 10-րդ կետում սահմանված ժամկետներում Գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան հայտ (Ձև 1) (այսուհետ` Հայտ)` կից ներկայացնելով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը` այդ թվում՝ Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M (ՓԱՐԹ-Մ)-ով նախատեսված ձևի հայտը (Ձև 4):

3) Հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլ.

ա. Հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլում Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ուսումնասիրում են իրենց գործառույթներին վերաբերող ներկայացված փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություններ:

4) Տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլ.

ա. Հայտատուի մոտ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլում Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ` Հայտում նշված օդային փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պահանջների պահպանման և իրավիճակի գնահատման նպատակով:

բ. Գլխավոր վարչությունը անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել օդանավերի շահագործմանը առնչվող փորձնական և գործնական դիտարկումներ:

5) Սերտիֆիկացման փուլ.

ա. Սերտֆիկացման փուլում իրականացվում է Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացը` սույն Կարգի V Գլխում սահմանված դրույթների և ընթացակարգի համաձայն:

 

III. Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար տրվող հայտը և նախնական գնահատման պահանջները

 

10. Առաջին անգամ Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար Հայտատուն Հայտը շահագործման գործունեության նախատեսված օրվանից առնվազն իննսուն (90) օր առաջ, իսկ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման (Հայտ Ձև 1) և դրանում փոփոխություններ կատարելու համար (Հայտ Ձև 5) վաթսուն (60) օր առաջ ներկայացնում է Գլխավոր վարչություն` հայտին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ընկերության պետական գրանցման համարը,

2) ֆինանսական միջոցների, բանկային դեպոզիտների առկայության կամ բանկային երաշխիքի վերաբերյալ տեղեկանք՝ բնօրինակը (աշխատակազմ և գրասենյակ պահելու, անձնակազմի անհրաժեշտ ուսուցման հնարավորության հավաստման համար),

3) միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույց, որը պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության DOC 9376 (ԴՕԿ-9376) փաստաթղթի պահանջներին (Հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել Հայտը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից վաթսուն (60) օր առաջ),

4) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ձեռնարկ (CAME) (ԿԱՄԵ) (Հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել Հայտը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից վաթսուն (60) օր առաջ),

5) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիր,

6) օդանավի պետական գրանցման վկայականի պատճենը,

7) օդանավի թռիչքային պիտանիության վկայականի պատճենը,

8) օդանավի վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ պայմանագրի պատճենը, եթե օդանավը չի հանդիսանում հայտատուի սեփականությունը,

9) Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M-ով նախատեսված հայտը,

10) օդանավի տեխնիկական շահագործման անհրաժեշտ փաստաթղթեր,

11) Հայտատուի և օդանավի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումը չի իրականացվելու Հայտատուի կողմից:

11. Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար Գլխավոր վարչություն հայտ կարող են ներկայացնել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական անձինք և մարմինները, որոնք

1) չեն հանդիսանում այլ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպություններ,

2) հանդիսանում են առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ),

3) ունեն բավարար ֆինանսական միջոցներ և աշխատակազմ նախատեսված գործունեությունը իրականացնելու համար։

12. Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ օդանավ շահագործողի վկայականի տրման մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո իննսուն (90) օրվա ընթացքում, իսկ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը կայացվում է Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո վաթսուն (60) օրվա ընթացքում:

13. Հայտը և ներկայացված փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները իրականացնում են Հայտի և Հայտին կից ներկայացված փաստաթղթերի փաստաթղթային և գործնական նախնական գնահատում, մասնավորապես`

1) Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային պիտանիության վարչության կողմից ուսումնասիրվում են սույն Կարգի 10-րդ կետի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը,

2) Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության կողմից ուսումնասիրվում են սույն Կարգի 10-րդ կետի 3-րդ և 8-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը,

3) Գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության կողմից ուսումնասիրվում է սույն Կարգի 10-րդ կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթուղթը,

4) Գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության կողմից ուսումնասիրվում է սույն Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթուղթը,

5) Գլխավոր վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժնի կողմից ուսումնասիրվում է սույն Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթուղթը:

Սույն կետում նշված Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության և նախնական գնահատման արդյունքում կազմվում են եզրակացություններ, որոնք ներկայացվում են Աշխատանքային խմբին: Փաստաթղթերի նախնական գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների և/կամ անճշտությունների վերաբերյալ Հայտատուն գրավոր տեղեկացվում է համապատասխան ստորաբաժանման կողմից դրանց հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Այն դեպքում, երբ Հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Գլխավոր վարչություն մուտք անելու պահից:

15. Հայտի և ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլից հետո` Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ստացված եզրակացությունների հիման վրա, Աշխատանքային խմբի կողմից կազմվում է նախնական գնահատման ամփոփ եզրակացություն հայտավորված փոխադրումների իրականացման հնարավորության վերաբերյալ:

16. Սույն Կարգի 15-րդ կետում նշված ամփոփ եզրակացությունը կազմելուց հետո Հայտատուն տեղեկացվում է իր մոտ առաջիկա տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելու ժամկետների և ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակների մասին:

 

IV. Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար իրականացվող տեսչական ստուգումները, ուսումնասիրությունները և դրանց պահանջները

 

17. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզելու, նրա կարողություններն ու հնարավորությունները գնահատելու համար Հայտատուի մոտ իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ:

18. Մինչև տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելը, անհրաժեշտության դեպքում Հայտատուին կարող է ներկայացվել համապատասխան հարցաթերթիկ, անհրաժեշտ հարցերի պարզաբանման և լրացուցիչ տեղեկատվության ստացման նպատակով:

19. Տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում է.

1) շահագործման տեսչական ստուգում և ուսումնասիրություն համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության EU-OPS-1-ի պահանջների,

2) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն,

3) Օդանավի տեսչական ստուգում,

4) Հայտատուի հնարավորությունների գնահատում սույն Կարգի 22-րդ կետի պահանջներին համապատասխանության առումով:

20. Շահագործման տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում է.

1) Հայտատուի գործունեության կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն,

2) Հայտատուի միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցի գործնական ուսումնասիրություն,

3) վերգետնյա և թռիչքային շահագործման ուսումնասիրություն` ներառյալ ստացիոնար և շարժական ավիացիոն սարքավորումների, տեխնիկական սպասարկման միջոցների,

4) Հայտատուի ներքին շահագործման հսկողության մակարդակի ուսումնասիրություն,

5) թռիչքային անձնակազմի որակավորման, անձնակազմի պատրաստման ծրագրերի ուսումնասիրություն,

6) հայտագրված աերոդրոմների ուսումնասիրություն, ընդ որում.

ա. եթե հայտագրված է աերոդրոմ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և դրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը լիարժեք են, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել փաստաթղթային եղանակով,

բ. եթե տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնող խումբը արդեն իսկ ծանոթ է տվյալ աերոդրոմի հնարավորություններին, ապա նման ուսումնասիրություն կարող է չիրականացվել:

21. Օդանավի տեսչական ստուգման ընթացքում իրականացվում է.

1) օդանավի տեսչական ստուգում,

2) օդանավի կառամատույցային ստուգում (օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման դեպքում):

22. Տնտեսական առումներով Հայտատուի հնարավորությունների գնահատման ժամանակ տեսչական ստուգում և ուսումնասիրություն իրականացնող խումբը պետք է համոզվի, որ Հայտատուն համապատասխանում է Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության EU-OPS-1-ով սահմանված բոլոր չափանիշներին, տիրապետում է առնվազն 60 քմ աշխատանքային տարածք ունեցող գրասենյակի, ունի համակարգչային ու կապի միջոցներ և աշխատակազմ, որոնց միջոցով իրականացնելու է հայտավորած գործունեությունը:

23. Օդանավ շահագործողի վկայականի տրման գործընթացի ժամանակ Հայտատուի օդանավերի, գրասենյակների և այլ ավիացիոն ենթակառույցների Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու դեպքում Հայտատուն օդանավերը, գրասենյակային համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն` ուսումնասիրությունը ապահովելու նպատակով, կամ իր ցանկությամբ դրանց նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունների գործընթացը ապահովում է դրանց գտնվելու վայրերում` իր միջոցների հաշվին:

24. Տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ակտերը ներկայացվում են Աշխատանքային խմբին:

 

V. Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացը

 

25. Աշխատանքային խումբը, ուսումնասիրելով և համակարգելով Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ստացված նախնական գնահատման վերաբերյալ եզրակացությունները, Գլխավոր վարչության պետին է ներկայացնում ամփոփ եզրակացություն, որի հիման վրա նրա հրամանով տրվում է համապատասխան օդանավ շահագործողի վկայական (Ձև 2) կամ հայտը մերժվում է: Գլխավոր վարչության պետի հրամանի նախագծին կցվում են Աշխատանքային խմբի կողմից կազմված ամփոփ եզրակացությունը և օդանավ շահագործողի վկայականը: Օդանավ շահագործողի վկայականում փոփոխությունները կատարվում են դրա ընդունման ընթացակարգի համաձայն:

26. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:

27. Գլխավոր վարչության կողմից տրված օդանավ շահագործողի վկայականները հաշվառվում են գրանցամատյանում, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Օդանավ շահագործողի վկայականում առկա տվյալները,

2) կոնտակտային հեռախոսի, ֆաքսի և կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև օդանավ շահագործողի վկայական կրողի ղեկավար աշխատակիցների կոնտակտային տվյալները:

28. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է մինչև 2 (երկու) տարի գործողության ժամկետով:

29. Հայտատուին տրվում է օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը, իսկ պատճենը պահպանվում է Գլխավոր վարչությունում` նրա կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթում:

30. Օդանավ շահագործողի վկայական կրողը պատասխանատու է օդանավ շահագործողի վկայականի պահպանման համար: Օդանավ շահագործողի վկայականի կորստի կամ վնասման դեպքում օդանավ շահագործողի վկայական կրողը դրա մասին անհապաղ տեղեկացնում է Գլխավոր վարչությանը:

31. Գլխավոր վարչությունը օդանավ շահագործողի հայտի հիման վրա տրամադրում է օդանավ շահագործողի վկայականի կրկնօրինակ:

32. Օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպությանը՝ Գլխավոր վարչության միջնորդության հիման վրա, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հատկացվում է համապատասխան եռանիշ կոդ:

 

VI. Օդանավ շահագործողի վերահսկողությունը, գործունեության կասեցումն ու դադարեցումը

 

33. Պահանջվող շահագործողման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով օդանավ շահագործողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն` տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով:

34. Օդանավ շահագործողի հնարավորությունների ու կարողությունների համապատասխանությունը գործող պայմաններին ու պահանջներին պարզելու նպատակով, օդանավ շահագործողը ապահովում է Գլխավոր վարչության աշխատակիցների մուտքը ինչպես իր կազմակերպություն և օդանավեր, այնպես էլ ցանկացած այլ կազմակերպություն, որը իրեն մատուցում է ավիացիոն ծառայություններ:

35. Գլխավոր վարչության կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ պետք է մշակվի առանձին վերահսկողության ծրագիր:

36. Մշտական վերահսկողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության շահագործողման նորմերի ապահովման պահանջներին չհամապատասխանելու դեպքում Գլխավոր վարչությունը կարող է կասեցնել կամ դադարեցնել օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:

37. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է կասեցվել նաև, եթե իրականացված տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում կամ որևէ այլ կերպ պարզվի, որ.

1) օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է օդանավ շահագործողի վկայականը,

2) օդանավ շահագործողը չի պահպանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները,

3) օդանավ շահագործողը չի վերացնում մշտական վերահսկողության ժամանակ հայտնաբերված թերությունները,

4) օդանավ շահագործողը Գլխավոր վարչության աշխատակիցներին չի տրամադրում պահանջվող փաստաթղթեր, չի ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին, օդանավերին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո,

5) տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելու համար չի ապահովում համապատասխան պայմաններ:

38. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով:

39. Օդանավ շահագործողի գործունեության կասեցման մասին օդանավ շահագործողը տեղեկացվում է Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

40. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է վերսկսվել Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները:

41. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե

1) օդանավ շահագործողի գործունեությունը չի բխում սույն Կարգի 36-րդ կետի դրույթներից,

2) օդանավ շահագործողի վկայականի կասեցման ժամկետը լրանալու պահին օդանավ շահագործողի կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները/պատճառները,

3) օդանավ շահագործողը` իր օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամանակաընթացքում իրականացրել է առևտրային թռիչքներ կամ չթույլատրված այլ թռիչքներ,

4) լրացել է օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը,

5) լրացել է օդանավ շահագործողի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման վկայականի գործողության ժամկետը:

42. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման մասին օդանավ շահագործողը տեղեկացվում է Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

43. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում օդանավ շահագործողը Գլխավոր վարչություն է հանձնում օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը:

44. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում Գլխավոր վարչությունը այդ մասին տեղեկացնում է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը` հատկացված եռանիշ կոդը չեղյալ համարելու նպատակով:

45. Օդանավ շահագործողը Գլխավոր վարչությանը տեղեկացնում է օդանավ շահագործողի վկայական ստանալու ժամանակ ներկայացված տեղեկատվության փոփոխությունների մասին:

46. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օդանավ շահագործողի գործունեության կասեցման կամ դադարեցման համար հիմք հանդիսացող թերությունների և/կամ խախտումների հայտնաբերման դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացվում է Գլխավոր վարչության պետին և Աշխատանքային խմբին:

47. Եթե օդանավ շահագործողի վկայականում կամ շահագործման հատուկ դրույթներում պետք է կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, ապա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը այդ մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Գլխավոր վարչության պետին և Աշխատանքային խմբին:

 

VII. Անցումային դրույթներ

 

48. Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման համար Հայտատուն Հայտին կից սույն Կարգի 10-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը ներկայացնում է, եթե դրանցում տեղի են ունեցել փոփոխություններ: Սույն Կարգի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 10-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել ինչպես փաստաթղթային, այնպես էլ համապատասխան պաշտպանվածությամբ էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային տարբերակով նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում, Գլխավոր վարչությունում պահպանվող տվյալ փաստաթղթերը լրացնելու նպատակով, Հայտատուն պետք է Գլխավոր վարչություն ներկայացնի նաև տվյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակում ներառված փոփոխությունների փաստաթղթային տարբերակը` համապատասխան փոփոխությունների թերթով և հաստատմամբ:

49. Օդանավ շահագործողների, օդանավ շահագործողի վկայականի տրման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ)

 

ԲԱԺԻՆ 1 – Հայտի ներկայացում

1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն) նախատեսված շահագործման գործունեության օրվանից (գործողության ժամկետի ավարտից) առնվազն իննսուն (90) օր առաջ հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0042, «Զվարթնոց» օդանավակայան, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ մասնաշենք, հեռ.` 010-28-20-66, ֆաքս` 010-28-53-45, էլ. փոստ` gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:

 

2. Հայտատուի վերաբերյալ տեղեկատվություն

ա) Իրավաբանական անձի կամ մարմնի անվանումը`
բ) Գտնվելու վայրը`
գ) ՀՎՀՀ`
դ) Կապի բոլոր միջոցների համարներն ու գտնվելու վայրերը`
ե) Հայտատուի առևտրային անվանումը (առկայության դեպքում)`
զ) Հայտատուի գործունեության իրականացման վայրը՝
է) Հայտատուի շահագործման հիմնական գտնվելու վայրը`
ը) Հայտատուի փոստային հասցեն`
թ) Շահագործման ընթացքում օպերատիվ կապ հաստատելու նպատակով տեղեկություններ այն մասին, թե անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողի օպերատիվ ղեկավարության հետ անհապաղ կապվելու նպատակով կապի վերաբերյալ տեղեկությունները օդանավում գտնվող ինչ փաստաթղթ(եր)ում և որ մաս(եր)ում են ներկայացված`
ժ) Օդանավ շահագործողի վկայականի համարը,
ի) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից տրված եռանիշ կոդը`
լ) Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության (IATA) (ԱՅԱՏԱ) երկնիշ կոդը (առկայության դեպքում)`
3. Սույն կետի ժ), ի) և լ) ենթակետերում նշված տեղեկատվությունները լրացվում են միայն օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման դեպքում:

4. Հայտատուի (Օդանավ շահագործողի վկայական կրողի) կապի բոլոր միջոցները

ա) Հեռախոս (աշխատանքային ժամերին)`
բ) Հեռախոս (ոչ աշխատանքային ժամերին)`
գ) Հեռախոս (բջջային)`
դ) Ֆաքս`
ե) Էլ. փոստ`
զ) Ինտերնետային կայք (առկայության դեպքում)`
5. Գլխավոր վարչությունը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու է օդանավ շահագործողի վկայական կրողների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`
ա) Իրավաբանական և առևտրային (առկայության դեպքում) անվանումը,
բ) Ինտերնետային կայքի հասցեն (բացակայության դեպքում էլեկտրոնային փոստի
հասցեն),
գ) Օդանավ շահագործողի օդանավերի տիպերը:
6. Եթե դուք չունեք ինտերնետային կայքի հասցե, ապա խնդրում ենք նշել հրապարակման ենթակա էլեկտրոնային հասցեն`
ա) Խնդրում եմ հրապարակել սույն հայտի 4-րդ կետի ե) ենթակետում նշված էլ. փոստի
հասցեն`
բ) Խնդրում եմ հրապարակել հետևյալ էլ. փոստի հասցեն`
7. Եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեր ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվի Գլխավոր վարչության ինտերնետային կայքում, ապա խնդրում ենք նշում կատարել ներքոհիշյալ դաշտում`
Օդանավ շահագործողի վերաբերյալ տեղեկատվությունը չի հրապարակվել
ընկերության խնդրանքով`

 

ԲԱԺԻՆ 2 – Հայտատուի կառավարման համակարգի նկարագրությունը

8. Օդանավ շահագործողը պետք է ունենա կառավարման այնպիսի համակարգ, որպեսզի կարողանա իրականացնել պատշաճ կառավարում և վերահսկողություն օդանավ շահագործողի վկայականով նախատեսված բոլոր տեսակի ավիացիոն գործունեությունների իրականացման ընթացքում: Սույն բաժնում նշված տեղեկատվությունը պետք է արտացոլի օդանավ շահագործող ընկերության համապատասխան ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը (Խնդրում ենք հայտին կցել նաև նշված յուրաքանչյուր պաշտոնատար անձի ինքնակենսագրականը (CV) (ՍԻ ՎԻ): Սույն բաժնում նշված պաշտոնատար անձանց աշխատանքային հմտություններն ու փորձը պետք է համապատասխանեն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության EU-OPS-1-ով սահմանված պահանջներին և նրանց թեկնածությունները պետք է հաստատվեն Գլխավոր վարչության կողմից:

 

9. Հաշվետու ղեկավար

Օդանավ շահագործողը պետք է ունենա նշանակված հաշվետու ղեկավար, ով պետք է լիազորված լինի այնպիսի իրավունքներով, որոնք նրան հնարավորություն կտան ապահովելու բոլոր տեսակի շահագործումների և տեխնիկական սպասարկման գործառույթների պատշաճ կերպով իրականացումը:
ա) Անուն, Ազգանուն`
բ) Բնակության վայր`

10. Հաշվետու ղեկավարի կապի միջոցները`
ա) Հեռախոս (աշխատանքային ժամերին)`
բ) Հեռախոս (ոչ աշխատանքային ժամերին)`
գ) Հեռախոս (բջջային)`
դ) Ֆաքս`
ե) Էլ. փոստ`
զ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
է) CV-ն կցվում է`

11. Շահագործման պատասխանատու անձինք

Օդանավ շահագործողը պետք է ունենա նշանակված և Գլխավոր վարչության կողմից հաստատված պատասխանատու անձինք, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն իրենց բնագավառներին վերաբերող բոլոր տեսակի շահագործումների կառավարման համար:

12. Թռիչքային գործունեություն

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

13. Թռիչքային պիտանիության/տեխնիկական սպասարկման համակարգ

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

14. Ավիացիոն անվտանգություն

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

15. Անձնակազմի վերապատրաստում

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

16. Վերգետնյա սպասարկում

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

17. Այլ նշանակված պաշտոնատար անձինք

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`
դ) Անուն, Ազգանուն`
ե) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
զ) CV-ն կցվում է`
է) Անուն, Ազգանուն`
ը) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
թ) CV-ն կցվում է`

18. Որակի կառավարում

Օդանավ շահագործողը պետք է նշանակի Գլխավոր վարչության կողմից հաստատված որակի կառավարիչ:
ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

19. Վթարների կանխարգելման և թռիչքային անվտանգության ծրագիր

Օդանավ շահագործողը պետք է նշանակի ծրագրի կառավարման համար պատասխանատու անձ:
ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

20. Միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցի ներկայացում

Միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցը (այսուհետ` Ուղեցույց) կարող է ներկայացվել Գլխավոր վարչություն շահագործման նախատեսված օրվանից ոչ ուշ, քան վաթսուն (60) օր առաջ:
Ուղեցույցը կներկայացվի (նշել ներկայացման նախատեսված ամսաթիվը)` 
(օր, ամիս, տարի)

21. Շահագործումը սկսելու նախատեսված օրը

Նախատեսված շահագործման օրը պետք է լինի ոչ շուտ, քան Հայտի և սույն Կարգով նախատեսված Հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ներկայացման օրը`
(օր, ամիս, տարի)

 

ԲԱԺԻՆ 3 – Ավիացիոն գործունեության նկարագրությունը

22. Սույն բաժնում պետք է արտացոլված լինի Հայտատուի կողմից նախատեսված ավիացիոն գործունեության, շահագործման համապարփակ նկարագրությունը, մասնավորապես` շահագործման վայր(եր)ը (Գրանցման երկրի ներսում (Ա-ից Ա), գրանցման երկրից դեպի այլ երկիր (Ա-ից Բ), գրանցման երկրից դուրս (Բ-ից Բ)), փոխադրումների տեսակները (ուղևորային և/կամ բեռնային, փոստ), հատուկ փոխադրումներ (վտանգավոր բեռներ, ռազմական նշանակության արտադրանք, կենդանիներ և այլն), ավիացիոն գործունեության տեսակները և այլն, յուրաքանչյուր օդանավի համար նախատեսված շահագործման տարածաշրջանները և երթուղիները, օդանավ(եր)ի տիպերը, գրանցման նիշերը, երկրները և նախատեսված բազավորման վայրերը: Խնդրում ենք սույն բաժնում նշված «Նկարագրություն» դաշտերը լրացնել հակիրճ և բովանդակալից:

 

23. Ավիացիոն գործունեություն (ավիացիոն գործունեության տեսակները, շահագործման
տիպերը և տեսակները)

Նկարագրություն

ա) Շահագործման վայրերը`

բ) Ա-ից Ա շահագործումներ`

գ) Ա-ից Բ շահագործումներ`

դ) Բ-ից Բ շահագործումներ՝

ե) Փոխադրումների տեսակները`

զ) Ուղևորային`

է) Բեռնային`

ը) Փոստային`

թ) Համակցված (ուղևոր, բեռ, փոստ)`

ժ) Գործունեության տեսակները`

ի) Առևտրային`

լ) Ոչ առևտրային`

խ) Մասնավոր`

ծ) Աերոտաքսի`

կ) Ընդհանուր ավիացիա`

հ) Շահագործման տեսակները`

ձ) Կանոնավոր օդային հաղորդակցություն`

ղ) Ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն

24. Պահանջվող հատուկ թույլտվություններ`

Նկարագրություն

ա) FTL (ՖՏԼ)`

բ) ETOPS (ԵՏՕՊՍ)`

գ) AWOPS (ԱՈՒՕՊՍ)`

դ) RVSM (ՌՎՍՄ)`

ե) MNPS (ՄՆՊՍ)`

զ) RNP-10 (ՌՆՊ-10)`

է) B-RNAV (Բ-ՌՆԱՎ) (RNAV-5) (ՌՆԱՎ-5)`

ը) P-RNAV (Պ-ՌՆԱՎ) (RNAV-1) (ՌՆԱՎ-1)`

թ) GNSS Approach (ԳՆՍՍ ԱՊՊՐՈԱՉ)`

ժ) Dangerous Goods (Վտանգավոր բեռներ)`

ի) Offshore Exposure (Օֆշորային լուսավորում)`

լ) En-route Exposure (Երթուղային լուսավորում)`

խ) Public Interest Operations (Պետական նշանակության շահագործումներ)`

ծ) Ground Level Exposure (Վերգետնյա լուսավորում)`

կ) HEMS (ՀԷՄՍ)`

25. Այլ նշումներ`

26. Շահագործման նախատեսված տարածաշրջաններ

Խնդրում ենք տրամադրել հակիրճ նկարագրություն յուրաքանչյուր օդանավի համար շահագործման/երթուղիների տարածաշրջանների վերաբերյալ`

 

ա) Օդանավի տիպ`

Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`

բ) Օդանավի տիպ`

Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`

գ) Օդանավի տիպ`

Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`

27. Օդանավերի և շահագործման բազավորման մասին տեղեկատվություն

Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն յուրաքանչյուր օդանավի և նրա բազավորման վերաբերյալ:

28. Օդանավերի մասին տեղեկատվություն

ա) Օդանավ արտադրող ընկերություն

բ) Տիպ/Մոդել

գ) Գրանցման նիշ

դ) Տեսչական ստուգման համար պատրաստ է (ամսաթիվ)

ե) ԹՊ վկայական պահանջվում է
(այո, ոչ)

29. Շահագործման բազա

Նախատեսված շահագործման բազա

30. Օդանավերի տեխնիկական սպասարկում

Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն այն մասին, թե որ արտոնագրված կազմակերպության կողմից է իրականացվելու օդանավերի տեխնիկական սպասարկումը:

ա) Արտոնագրված տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության անվանումը

բ) Բազային կամ գծային տեխնիկական սպասարկում (բազային/գծային)

գ) Արտոնագրման համար

 

ԲԱԺԻՆ 4 – Ստորագրում

 

31. Ստորագրում և կնքում

Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկատվությունները ճիշտ են, և որ Գլխավոր վարչությունը կտեղեկացվի բերված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում, գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Խնդրում եմ`

ա) տրամադրել օդանավ շահագործողի վկայական`

բ) երկարացնել օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը`

համաձայն ներկայացված տեղեկատվության:

Ստորագրություն` ________________________________

Անուն, Ազգանուն`

Պաշտոն`

Ամսաթիվ`

 

Ներմուծեք նկարագրությունը_1901

 

Ներմուծեք նկարագրությունը_1902

Շահագործման հատուկ դրույթներ/Эксплуатационные спецификации/Operations Specifications AM-AOC-

 

 Նավատորմ

 Флот:             q
 Fleet:

Հատուկ Թույլտվություններ`
Специальные разрешения:
Special Authorizations

Այո
Да
Yes

Ոչ
Нет
No

Հատուկ հաստատումներ
Специальные утверждения
Special Approvals

Նշումներ
Замечания
Remarks

Վտանգավոր Բեռներ`
Опасные грузы:
Dangerous goods:

   

Շահագործում վատ տեսանելիության պայմաններում`

Полеры в условиях низкой видимости

Low visibility operations

Անցում վայրեջքի և վայրեջք

Заход на посадку и посадка

Approach and Landing

Վերթիռ

Взлет

Take-off

CAT (ԿԱՏ) RVR m. (ՌՎՌ մ.)
DH ft. (ԴՀ ֆտ.) RVR m. (ՌՎՌ մ.)

 

                                  Չի կիրառվում

RVSM (ՌՎՍՄ) ☐     Не применимо

                                  Not Applicable

   

PBN (ՊԲՆ) պայմաններում թռիչքների

նավիգացիոն հատուկ դրույթներ

Навигационные спецификации для полетов в условиях PBN

Navigation specifications for PBN

operations

B-RNAV (Բ-ՌՆԱՎ); P-RNAV (Պ-ՌՆԱՎ); RNP 5 (ՌՆՊ 5)

 

                                    Չի կիրառվում

ETOPS (ԵՏՕՊՍ) ☐    Не применимо

                                    Not Applicable

 

Maximum diversion time: min.

(Շեղման առավելագույն ժամանակ` րոպե)

 

Թռիչքային պիտանիության պահպանում

Сохранение летной годности

Continuing airworthiness

   

Այլ

Прочее

Other

   
 

   

Թռիչքային պիտանիության վարչության պետ

 

Началник Управления Летной Годности

 

Director of Airworthiness Department

________________________________ 

(ստորագրություն. ազգանուն անուն/
подпись. Фамилия/signature, name)

Կ.Տ./М.П./Seal

 Ամսաթիվ`
 Дата: 
 Date:

 

Շահագործման հատուկ դրույթներ/Эксплуатационные спецификации/Operations Specifications AM-AOC-

 

 Նավատորմ

 Флот:          q

 Fleet:

Օդանավի տեսակը`
Модель воздушного судна
Aircraft Model

           

Ազգային և գրանցման նիշերը`
Национальные и регистрационные знаки:
Nationality and registration marks:

           
           
           
           

Շահագործման տեսակը`
Виды полетов:
Types of operation:

Առևտրային օդային փոխադրումներ
Коммерческие воздушные перевозки
Commercial air transport

 
q

Ուղևորներ

passengers

 

q

Բեռներ
Cargo

q

Այլ

Other

Թռիչքների շրջաններ)ը`
Район(ы) полетов:
Area(s) of operation:

Հատուկ սահմանափակումներ`
Специальные ограничения:
Special Limitation:

Հատուկ Թույլտվություններ`
Специальные разрешения:
Special Authorizations:

Այո
Да
Yes

Ոչ
Нет
No

Հատուկ հաստատումներ
Специальные утверждения
Special Approvals

Նշումներ
Замечания
Remarks

Վտանգավոր Բեռներ`
Опасные грузы:

Dangerous goods:

   

Շահագործում վատ տեսանելիության պայմաններում`

Полеры в условиях низкой видимости:

Low visibility operations

Անցում վայրեջքի և վայրեջք

Заход на посадку и посадка

Approach and Landing

Վերթիռ

Взлет

Take-off

 

 

 

 

 

CAT RVR m. DH ft.

RVR m.

 

                   Չի կիրառվում

RVSM ☐     Не применимо

                   Not Applicable

   

PBN պայմաններում թռիչքների նավիգացիոն հատուկ դրույթներ

Навигационные спецификации для полетов в условиях PBN

Navigation specifications for PBN

operations

B-RNAV; P-RNAV; RNP 5

 

                    Չի կիրառվում

ETOPS ☐    Не применимо

                    Not Applicable

Maximum diversion time: min.

 

Թռիչքային պիտանիության պահպանում

Сохранение летной годности

Continuing airworthiness

   

Այլ
Прочее
Other

   
 

   

Թռիչքային պիտանիության վարչության պետ

 

Начальник Управления Летной Годности

 

Director of Airworthiness Department

________________________________ 

(ստորագրություն. ազգանուն անուն/
подпись. Фамилия/signature, name)

Կ.Տ./М.П./Seal

 Ամսաթիվ`
 Дата: 
 Date:

 

Շահագործման հատուկ դրույթներ/Эксплуатационные спецификации/Operations Specifications AM-AOC-

 

Նշանակված պատասխանատու անձինք
 Назначенные ответственные руководители
 Nominated Postholders

Պատասխանատու ղեկավար
Отвественный руководитель
Accountable Manager

 

Որակի ղեկավար
Руководитель по качеству
Quality Manager

 

Թռիչքների անվտանգության և պատահարների կանխման
Ծրագրի ղեկավար
Руководитель программы по предотвращению происшествий и безопасности полетов
Accident Prevention & Flight Safety Programme Manager

 

Թռիչքների շահագործման ղեկավար
Руководитель по производству полетов
Flight Operations

                                              

Տեխնիկական սպասարկման ղեկավար
Руководитель по техническому обслуживанию
Maintenance Manager

 

Անձնակազմի ուսուցման ղեկավար
Руководитель по подготовки персонала
Crew Training Manager

 

Վերգետնյա շահագործման ղեկավար
Руководитель по наземной эксплуатации
Ground Operations Manager

 

Թռիչքային պիտանիության վարչության պետ

 

Начальник Управления Летной Годности

 

Director of Airworthiness Department

________________________________ 

(ստորագրություն. ազգանուն անուն/
подпись. Фамилия/signature, name)

Կ.Տ./М.П./Seal

 Ամսաթիվ`
 Дата: 
 Date:

 

 

Ձև 4

 

ՓԱՐԹ Մ-Ի ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՅՏ / APLICATION FOR PART M APPROVAL

 

 

 
Հայտ սկզբնական սերտիֆիկացման / Application for initial grant
 


 

Հայտ փոփոխման / Application for change

1. Հայտատուի անվանումը / Registered name of applicant:

 

 

2. Առևտրային անվանումը (առկայության դեպքում) / Trading name (if different):

 

3. Հաստատման գտնվելու վայր(երը) / Address of site(s) requiring approval:

 

 
4. Կոնտակտային տվյալներ / Contact Details:
Անուն/Name
 
 

 
Պաշտոն/Position
 
 

 
Հեռ./Tel
 
 

 
Ֆաքս/Fax
 
 
 
 
Էլ. Փոստ/E-mail(s)
 
 

 


5. ՓԱՐԹ Մ-ի հաստատման ենթակա տեղեկություններ

    Scope of requested Part-M Approval: 

Օդանավի ազգային և գրանցման նիշեր
Aircraft Redistration

Օդանավի տեսակը
Aircraft Type

Օդանավի վրա տեղադրված շարժիչների տեսակը
Engine type fitted to the Aircraft

Հղում հաստատված օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրի
Approved Maintenance Programme reference

       
       
       
       
       
       
       

Պայմանագրով աշխատող կազմակերպություններ`
Contracted Organisations Working Under this Approval:

6. Հայտի ներկայացման վայրը /
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, 0042, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ
GDCA RA, Zvartnots airport, Yerevan, 0042, Republic of Armenia
Էլ. Փոստ / e mail:          gdca@aviation.am
Ֆաքս / Fax:                  +374 10 285345

 

7. (EC) No. 2042/2003 Կանոնակարգը սահմանում է, որ սույն թույլտվությունը կարող է տրամադրվել ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման: Խնդրում ենք սույնով հաստատել Ձեր կազմակերպության իրավաբանական կարգավիճակը և կցել նշված կարգավիճակը հաստատող փաստաթուղթը:

Regulation (EC) No. 2042/2003 specifies that an approval may be granted to an organisation which may be either a natural person, a legal entity or part of a legal entity.  Would you therefore please include with this application confirmation of the legal status of your organisation and enclose a copy of your Certificate of Incorporation.

 

Ընկերության գրանցման վկայականի տրման ամսաթիվը

Date of Certificate of Incorporation

 
 

 

8 .  Նախատեսված հաշվետու ղեկավարի անունն ու պաշտոնը

      Name and position of the (proposed*) Accountable Manager:

 


 

9.  Նախատեսված հաշվետու ղեկավարի ստորագրությունը
     Signature of the (proposed*) Accountable Manager:

 

 
 

10. Վայրը / Place

 

11. Հայտի տրման ամսաթիվը / Date of application

 

 

Ձև 5

 

Հ Ա Յ Տ

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

ԲԱԺԻՆ 1 – ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն) նախատեսված փոփոխությունների օրվանից առնվազն վաթսուն (60) օր առաջ հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0042, «Զվարթնոց» օդանավակայան, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ մասնաշենք, հեռ.` 010-28-20-66, ֆաքս` 010-28-53-45, էլ. փոստ` gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:

 

2. Հայտատուի վերաբերյալ տեղեկատվություն

ա) Օդանավ շահագործողի անվանումը`
բ) Օդանավ շահագործողի առևտրային անվանումը (առկայության դեպքում)`
գ) Օդանավ շահագործողի վկայականի համարը

3. Օդանավ շահագործողի վկայականի փոփոխվող մասերը

ա) Օդանավ շահագործողի անվանում`
բ) Իրականացվող ավիացիոն գործունեության տարածաշրջաններ`
գ) Շահագործվող օդանավերի տիպեր`

4. Օդանավ շահագործողի անվանման և/կամ առևտրային անվանման փոփոխություն

ա) Օդանավ շահագործողի նոր անվանումը`
բ) Օդանավ շահագործողի նոր առևտրային անվանումը`

5. Փոփոխվող օդանավերի մասին տեղեկատվություն

Օդանավեր, որոնք պետք է ավելացվեն օդանավ շահագործողի վկայականում

ա) Օդանավ արտադրող ընկերություն

բ) Տիպ/Մոդել

գ) Գրանցման նիշ

դ) Տեսչական ստուգման համար պատրաստ է (ամսաթիվ)

ե) ԹՊ վկայական պահանջվում է
(այո, ոչ)

     

 Օդանավեր, որոնք պետք է հանվեն օդանավ շահագործողի վկայականից

ա) Օդանավ արտադրող ընկերություն

բ) Տիպ/Մոդել

գ) Գրանցման նիշ

 Շահագործման բազայի փոփոխություն

ա) Շահագործման բազայի անվանում

բ) Նոր շահագործման բազա

գ) Շահագործման բազան այլևս չի օգտագործվում

6. Շահագործման տարածաշրջանների փոփոխություն

ա) Օդանավի տիպ`

Նախատեսված շահագործման տարածաշրջան`

 

բ) Օդանավի տիպ`

Նախատեսված շահագործման տարածաշրջան`

 

գ) Օդանավի տիպ`

Նախատեսված շահագործման տարածաշրջան`

 

դ) Օդանավի տիպ`

Նախատեսված շահագործման տարածաշրջան`

7. Ստորագրում և կնքում

Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկատվությունները լիարժեք են և ճիշտ:

Խնդրում եմ կատարել փոփոխություններ թիվ _______________ օդանավ շահագործողի վկայականում համաձայն բերված տեղեկատվությունների:

Ստորագրություն` ________________________________

Անուն, Ազգանուն`

Պաշտոն`

Ամսաթիվ`

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2012 թվականի ապրիլի 20-ի

N 58-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ՏԱԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ պահանջների և դրա տալու կարգը» (այսուհետ՝ Կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների և Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության համապատասխան պահանջների հիման վրա:

2. Քաղաքացիական օդանավերով առևտրային օդային փոխադրումներ կարող է իրականացնել միայն Ավիափոխադրողի մասնագիր կրողը:

3. Կարգի իմաստով առևտրային օդային փոխադրումներ են համարվում ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի առևտրային փոխադրումները:

4. Ավիափոխադրողի մասնագիր ստացած իրավաբանական անձը կամ մարմինը չեն կարող որևէ կերպ ավիափոխադրողի մասնագրի իրենց վկայականը փոխանցել/տալ մեկ այլ անձի: Ավիափոխադրողի մասնագիրը պետք է պահպանվի կազմակերպությունում կամ օդանավում:

5. Ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջները և ավիափոխադրողի մասնագիր կրողի նկատմամբ մշտական վերահսկողությունը նպատակ ունեն գնահատել առևտրային փոխադրումների կատարման պատրաստվածությունը և հնարավորությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

6. Ավիափոխադրողի մասնագրի տրման կամ մերժման գործընթացը համակարգում և ապահովում է Գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչությունը (այսուհետ` ՕՓԿ վարչություն):

 

II. Ավիափոխադրողի մասնագիր ստանալու համար տրվող հայտը և նախնական գնահատման պահանջները

 

7. Առաջին անգամ ավիափոխադրողի մասնագիր ստանալու (գործողության ժամկետի երկարացման, փոփոխություններ կատարելու) համար Հայտատուն Հայտը (Ձև 1) շահագործման գործունեության նախատեսված օրվանից առնվազն երեսուն (30) օր առաջ ներկայացնում է Գլխավոր վարչություն` հայտին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռի, փոստի և երրորդ անձանց նկատմամբ ապահովագրության/վերաապահովագրության վկայականների պատճենները,

2) ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի օդային փոխադրումների իրականացման կանոնները:

8. Ավիափոխադրողի մասնագիր ստանալու համար Գլխավոր վարչություն հայտ չեն կարող ներկայացնել այն իրավաբանական անձինք և մարմինները, որոնք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներ:

9. Ավիափոխադրողի մասնագրի տրման կամ ավիափոխադրողի մասնագրի տրման մերժման (գործողության ժամկետի երկարացման, փոփոխություններ կատարելու) վերաբերյալ որոշումը կայացվում է Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում:

10. Հայտը և սույն Կարգի 7-րդ կետով ներկայացված փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո ՕՓԿ վարչությունն իրականացնում է Հայտի և Հայտին կից ներկայացված փաստաթղթերի փաստաթղթային և գործնական նախնական գնահատում:

11. Փաստաթղթերի նախնական գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների և/կամ անճշտությունների վերաբերյալ Հայտատուն գրավոր տեղեկացվում է ՕՓԿ վարչության կողմից դրանց հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Այն դեպքում, երբ Հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Գլխավոր վարչություն մուտք անելու պահից:

13. Հայտի և ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատումից հետո ՕՓԿ վարչության կողմից կազմվում է նախնական գնահատման ամփոփ եզրակացություն հայտավորված գործունեության իրականացման հնարավորության վերաբերյալ:

14. Սույն Կարգի 13-րդ կետում նշված ամփոփ եզրակացությունը կազմելուց հետո Հայտատուն տեղեկացվում է իր մոտ առաջիկա ուսումնասիրություններ անցկացնելու ժամկետների և ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակների մասին:

15. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզելու, նրա կարողություններն ու հնարավորությունները գնահատելու համար Հայտատուի մոտ իրականացվում են ուսումնասիրություններ:

16. Ավիափոխադրողի մասնագրի տրման գործընթացի ժամանակ Հայտատուի օդանավերի, գրասենյակների և այլ ավիացիոն ենթակառույցների Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու դեպքում Հայտատուն օդանավերը, գրասենյակային համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն` ուսումնասիրությունը ապահովելու նպատակով, կամ իր ցանկությամբ դրանց նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունների գործընթացը ապահովում է դրանց գտնվելու վայրերում` իր միջոցների հաշվին:

17. Իրականացված ուսումնասիրությունների ակտերը ներկայացվում են Գլխավոր վարչության պետին:

 

III. Ավիափոխադրողի մասնագրի տրման կամ մերժման գործընթացը

 

18. ՕՓԿ վարչությունը Գլխավոր վարչության պետին է ներկայացնում ամփոփ եզրակացություն, որի հիման վրա նրա հրամանով տրվում է համապատասխան ավիափոխադրողի մասնագիր (Ձև 2) կամ հայտը մերժվում է: Գլխավոր վարչության պետի հրամանի նախագծին կցվում են ՕՓԿ վարչության կողմից կազմված ամփոփ եզրակացությունը և ավիափոխադրողի մասնագիրը: Ավիափոխադրողի մասնագրում փոփոխությունները կատարվում են դրա ընդունման ընթացակարգերի համաձայն:

19. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:

20. Գլխավոր վարչության կողմից տրված ավիափոխադրողի մասնագրերը հաշվառվում են գրանցամատյանում, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) ավիափոխադրողի մասնագրում առկա տվյալները,

2) կոնտակտային հեռախոսի, ֆաքսի և կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ավիափոխադրողի մասնագիր կրողի ղեկավար աշխատակիցների կոնտակտային տվյալները:

21. Ավիափոխադրողի մասնագիրը տրվում է մինչև 2 (երկու) տարի գործողության ժամկետով, բայց ոչ ավելի, քան ավիափոխադրողի մասնագիր կրողի օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի ավարտը:

22. Հայտատուին տրվում է ավիափոխադրողի մասնագրի բնօրինակը, իսկ պատճենը պահպանվում է Գլխավոր վարչությունում` նրա կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթում:

23. Ավիափոխադրողի մասնագիր կրողը պատասխանատու է ավիափոխադրողի մասնագրի պահպանման համար: Ավիափոխադրողի մասնագրի կորստի կամ վնասման դեպքում ավիափոխադրողի մասնագիր կրողը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Գլխավոր վարչությանը:

24. Գլխավոր վարչությունը ավիափոխադրողի մասնագիր կրողի հայտի հիման վրա տրամադրում է ավիափոխադրողի մասնագրի կրկնօրինակ:

 

IV. Ավիափոխադրողի մասնագիր կրողի վերահսկողությունը, գործունեության կասեցումն ու դադարեցումը

 

25. Պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ առևտրային փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով ավիափոխադրողի մասնագիր կրողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն` տեսչական ստուգումների ուսումնասիրությունների միջոցով:

26. Ավիափոխադրողի մասնագիր կրողի հնարավորությունների ու կարողությունների համապատասխանությունը գործող պայմաններին ու պահանջներին պարզելու նպատակով ավիափոխադրողի մասնագիր կրողը ապահովում է Գլխավոր վարչության աշխատակիցների մուտքը ինչպես իր կազմակերպություն և օդանավեր, այնպես էլ ցանկացած այլ կազմակերպություն, որը իրեն մատուցում է ավիացիոն ծառայություններ:

27. Մշտական վերահսկողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության շահագործման նորմերի ապահովման պահանջներին չհամապատասխանելու դեպքում Գլխավոր վարչությունը կարող է կասեցնել կամ դադարեցնել ավիափոխադրողի մասնագրի գործողությունը:

28. Ավիափոխադրողի մասնագրի գործողությունը կարող է կասեցվել նաև, եթե իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կամ որևէ այլ կերպ պարզվի, որ.

1) ավիափոխադրողի մասնագիր կրողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է ավիափոխադրողի մասնագիր,

2) ավիափոխադրողի մասնագիր կրողը չի պահպանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները,

3) ավիափոխադրողի մասնագիր կրողը չի վերացնում մշտական վերահսկողության ժամանակ հայտնաբերված թերությունները,

4) ավիափոխադրողի մասնագիր կրողը Գլխավոր վարչության աշխատակիցներին չի տրամադրում պահանջվող փաստաթղթեր, չի ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին, օդանավերին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո,

5) ուսումնասիրություններ անցկացնելու համար չի ապահովում համապատասխան պայմաններ:

29. Ավիափոխադրողի մասնագրի գործունեությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով:

30. Ավիափոխադրողի մասնագրի գործունեության կասեցման մասին ավիափոխադրողի մասնագիր կրողը տեղեկացվում է Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Ավիափոխադրողի մասնագրի գործունեությունը կարող է վերսկսվել Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով, երբ ավիափոխադրողի մասնագիր կրողը իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները:

32. Ավիափոխադրողի մասնագրի գործողությունը դադարեցվում է, եթե

1) ավիափոխադրողի մասնագիր կրողի գործունեությունը չի բխում սույն Կարգի 27-րդ կետի դրույթներից,

2) ավիափոխադրողի մասնագրի գործողության կասեցման ժամկետը լրանալու պահին ավիափոխադրողի մասնագիր կրողի կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները/պատճառները,

3) ավիափոխադրողի մասնագիր կրողը` իր ավիափոխադրողի մասնագրի գործողության կասեցման ժամանակաընթացքում իրականացրել է առևտրային փոխադրումներ, կամ չթույլատրված այլ թռիչքներ,

4) լրացել է ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետը։

33. Ավիափոխադրողի մասնագրի գործողության դադարեցման մասին ավիափոխադրողի մասնագիր կրողը տեղեկացվում է Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ժամկետում:

34. Ավիափոխադրողի մասնագրի գործողության դադարեցման դեպքում ավիափոխադրողի մասնագիր կրողը Գլխավոր վարչություն է հանձնում ավիափոխադրողի մասնագրի բնօրինակը:

35. ՕՓԿ վարչության կողմից ավիափոխադրողի մասնագրի գործունեության կասեցման կամ դադարեցման համար հիմք հանդիսացող թերությունների և/կամ խախտումների հայտնաբերման դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացվում է Գլխավոր վարչության պետին:

36. Եթե ավիափոխադրողի մասնագրում պետք է կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, ապա ՕՓԿ վարչությունը այդ մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Գլխավոր վարչության պետին:

 

V. Անցումային դրույթներ

 

37. Ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետի երկարացման համար Հայտատուն Հայտին կից սույն Կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթուղթը ներկայացնում է, եթե դրանում տեղի են ունեցել փոփոխություններ:

38. Ավիափոխադրողի մասնագիր կրողների և ավիափոխադրողի մասնագրի տրման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ

 

ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ)

 

ԲԱԺԻՆ 1 – ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն) նախատեսված շահագործման գործունեության օրվանից (գործողության ժամկետի ավարտից) առնվազն երեսուն (30) օր առաջ հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0042, «Զվարթնոց» օդանավակայան, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ մասնաշենք, հեռ.` 010-28-20-66, ֆաքս` 010-28-53-45, էլ. փոստ` gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:

 

2. Հայտատուի վերաբերյալ տեղեկատվություն

ա) Իրավաբանական անձի կամ մարմնի անվանումը`

բ) Գտնվելու վայրը`

գ) ՀՎՀՀ`

դ) Կապի բոլոր միջոցների համարներն ու գտնվելու վայրերը`

ե) Հայտատուի առևտրային անվանումը (առկայության դեպքում)`

զ) Հայտատուի գործունեության իրականացման վայրը`

է) Հայտատուի շահագործման հիմնական գտնվելու վայրը`

ը) Հայտատուի փոստային հասցեն`

թ) Շահագործման ընթացքում օպերատիվ կապ հաստատելու նպատակով տեղեկություններ այն մասին, թե անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողի օպերատիվ ղեկավարության հետ անհապաղ կապվելու նպատակով կապի վերաբերյալ տեղեկությունները օդանավում գտնվող ինչ փաստաթղթ(եր)ում և որ մաս(եր)ում են ներկայացված`

ժ) Օդանավ շահագործողի վկայականի համարը,

ի) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից տրված եռանիշ կոդը`

լ) Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության (IATA) երկնիշ կոդը (առկայության դեպքում)`

3. Սույն կետի ժ), ի) և լ) ենթակետերում նշված տեղեկատվությունները լրացվում են միայն ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետի երկարացման կամ դրանում փոփոխություններ կատարելու դեպքում:

4. Ավիափոխադրողի մասնագիր կրողի կապի բոլոր միջոցները

ա) Հեռախոս (աշխատանքային ժամերին)`

բ) Հեռախոս (ոչ աշխատանքային ժամերին)`

գ) Հեռախոս (բջջային)`

դ) Ֆաքս`

ե) Էլ. փոստ`

զ) Ինտերնետային կայք (առկայության դեպքում)`

5. Շահագործումը սկսելու նախատեսված օրը

Նախատեսված շահագործման օրը պետք է լինի ոչ շուտ, քան Հայտի և սույն Կարգով նախատեսված Հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ներկայացման օրը`
(օր, ամիս, տարի)

 

ԲԱԺԻՆ 2 – Ավիացիոն գործունեության նկարագրությունը

6. Սույն բաժնում պետք է արտացոլված լինի Հայտատուի կողմից նախատեսված ավիացիոն գործունեության, շահագործման համապարփակ նկարագրությունը, մասնավորապես` շահագործման վայր(եր)ը (Գրանցման երկրի ներսում (Ա-ից Ա), գրանցման երկրից դեպի այլ երկիր (Ա-ից Բ), գրանցման երկրից դուրս (Բ-ից Բ)), փոխադրումների տեսակները (ուղևորային և/կամ բեռնային, փոստ), հատուկ փոխադրումներ (վտանգավոր բեռներ, ռազմական նշանակության արտադրանք, կենդանիներ և այլն), ավիացիոն գործունեության տեսակները և այլն, յուրաքանչյուր օդանավի համար նախատեսված շահագործման տարածաշրջանները և երթուղիները, օդանավ(եր)ի տիպերը, գրանցման նիշերը, երկրները և նախատեսված բազավորման վայրերը: Խնդրում ենք սույն բաժնում նշված «Նկարագրություն» դաշտերը լրացնել հակիրճ և բովանդակալից:

 

7. Ավիացիոն գործունեություն (ավիացիոն գործունեության տեսակները, շահագործման
տիպերը և տեսակները

Նկարագրություն

ա) Շահագործման վայրերը`

բ) Ա-ից Ա շահագործումներ`

գ) Ա-ից Բ շահագործումներ`

դ) Բ-ից Բ շահագործումներ

ե) Փոխադրումների տեսակները`

զ) Ուղևորային`

է) Բեռնային`

ը) Փոստային`

թ) Համակցված (ուղևոր, բեռ, փոստ)`

ժ) Գործունեության տեսակները`

ի) Առևտրային`

լ) Աերոտաքսի`

խ) Ընդհանուր ավիացիա`

ծ) Շահագործման տեսակները`

կ) Կանոնավոր օդային հաղորդակցություն`

հ) Ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն`

8. Այլ նշումներ`
 

9. Շահագործման նախատեսված տարածաշրջաններ

ա) Խնդրում ենք տրամադրել հակիրճ նկարագրություն յուրաքանչյուր օդանավի համար շահագործման/երթուղիների տարածաշրջանների վերաբերյալ`

բ) Օդանավի տիպ`

գ) Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`

դ) Օդանավի տիպ`

ե) Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`

 

10. Օդանավերի և շահագործման բազավորման մասին տեղեկատվություն

Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն յուրաքանչյուր
օդանավի և նրա բազավորման վերաբերյալ:
 

11. Օդանավերի մասին տեղեկատվություն

ա) Օդանավ արտադրող ընկերություն

բ) Տիպ/Մոդել

գ) Գրանցման նիշ

դ) Տեսչական ստուգման համար պատրաստ է (ամսաթիվ)

ե) ԹՊ վկայական պահանջվում է
(այո, ոչ)

12. Շահագործման բազա

Նախատեսված շահագործման բազա
 

 

ԲԱԺԻՆ 3 – Ստորագրում

Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկատվությունները ճիշտ են և որ Գլխավոր վարչությունը կտեղեկացվի բերված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում, գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Խնդրում եմ`
ա) տրամադրել ավիափոխադրողի մասնագիր`
բ) երկարացնել ավիափոխադրողի մասնագրի գործողության ժամկետը`

գ) ավիափոխադրողի մասնագրում կատարել համապատասխան փոփոխություններ`

համաձայն ներկայացված տեղեկատվության:

Ստորագրություն` ________________________________

Անուն, Ազգանուն`

Պաշտոն`

Ամսաթիվ`

Ներմուծեք նկարագրությունը_1903

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.03.2015, N 63-Ն 25.04.2015, N 58-Ն
29.07.2014, N 189-Ն 25.08.2014, N 58-Ն
04.04.2014, N 101-Ն 15.05.2014, N 58-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան