ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
16 մայիսի 2012 թ. |
N 416-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՎԱ ԱՈՒՐՈՒՄ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Արվա Աուրում» ՍՊԸ-ի 2012 թվականի մայիսի 11-ի դիմումը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի հունվարի 30-ի N 63-Ա հրամանով «Արվա Աուրում» ՍՊԸ-ին տրված՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման N ՀՀ 11 լիցենզիայում նշված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի ապրիլի 8-ի N 331-Ա հրամանով գործունեության իրականացման վայրի հասցեն՝ ք. Երևան, Դեղատան փողոց 15 շենքի, թիվ 3 նկուղի տարածք, փոխարինել՝ ք. Երևան, Վանտյան 61-ա հասցեով։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|