Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451) Հոդ.67
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
11.02.2013
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

11 փետրվարի 2013 թ.

ք. Երևան

N 42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.

1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

1.214

Մաքսի Կարբ

ֆենօքսիկարբ

250

ջրում դիսպերսվող հատիկներ

1.215

Սանի

թիամետոկսամ

250

ջրում լուծվող հատիկներ

1.216

Ատլետիկ

պիրիմիֆոս-մեթիլ

500

էմուլսիայի խտածո

1.217

Տաբու

իմիդակլոպրիդ

500

ջրում լուծվող կոնցենտրատ

1.218

Բրեյկ

լյամբդա-ցիհալոտրին

100

միկրոկապսուլացված կախույթ

1.219

Բլոկ

լուֆենուրոն

50

էմուլսիայի խտածո

2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

6.177

Կոլոսալ Պռո

պրոպիկոնազոլ+տեբուկոնազոլ

300+200

միկրո-էմուլսիա խտածո

6.178

Սանռայս

ցիպրոդինիլ

750

ջրում դիսպերսվող հատիկներ

6.179

Պերֆեկտ Սուպեր

պրոպիկոնազոլ+ցիպրոկոնազոլ

250+80

էմուլսիայի խտածո

6.180

Կվադրո

ազօքսիստրոբին

250

խտացված կախույթ

6.181

Բրավո

տրիֆլօքսիստրոբին

500

ջրում դիսպերսվող հատիկներ

3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

8.122

Իդեալ

ֆենօքսապրոպ-Պ-էթիլ+ մեֆենպիր դիէթիլ անտիդոտ

69+75

ջրայուղային էմուլսիա

8.123

Կամբա Սուպեր

2.4 Դ+Դիկամբա

344+120

ջրային լուծույթ

 

  Ա. Բախչագուլյան