Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2012-28.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.05.02/12(425) Հոդ.152
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.04.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 ապրիլի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 ապրիլի 2012 թ.  
ք. Երևան

N 09-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի փետրվարի 16-ի N 115-Ա որոշմամբ հաստատված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ»-ի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

 Հ. Քուշկյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության

նախարարի

2012 թվականի ապրիլի 20-ի

N 09-Ն հրամանի

 

ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Ձեռքի անբեկոր օդակաթիլային նռնակ «Դրեյֆ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` քլորացետաֆենոնի` (CN) մարդու կողմից տանելիության սահմանը 210-3  միլիգրամ/լիտրից ոչ ավելի, քաշը 300 գրամից ոչ ավելի, աերոզոլային ամպի ծավալը 75 խորանարդ/մետրից ոչ ավելի, ակտիվ գազարձակման տևողությունը 0,1 վայրկյանից ոչ ավելի:

2. Ձեռքի անբեկոր օդակաթիլային նռնակ «Դրեյֆ-2»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` քլորացետաֆենոնի (CN) մարդու կողմից տանելիության սահմանը 210-3  միլիգրամ/լիտրից ոչ ավելի, քաշը 141 գրամից ոչ ավելի, աերոզոլային ամպի ծավալը 50 խորանարդ/մետրից ոչ ավելի, աերոզոլային ամպի առաջացման տևողությունը 0,1 վայրկյանից ոչ ավելի:

3. «Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

4. Անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա-2»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

5. Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ներգործության տրամագիծը 20 մետրից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա` 145 դեցիբելից ոչ ավելի:

6. Միատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել-Ս»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ներգործության տրամագիծը 5 մետրից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա 145 դեցիբելից ոչ ավելի:

7. Ակնթարթային ծխաքող կազմող ծխային նռնակ ԳԴՄ-40-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը` 300 գրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տարածքում միջին եղանակային պայմաններում` 2 մետր բարձրության վրա, քամու արագության 2-6 մետր/վայրկյանի, օդի 70% հարաբերական խոնավության դեպքում, ծխածածկույթի գոյատևման տևողությունը 30 վայրկյանից ոչ ավելի: Նռնակի կրկնակի կիրառումը նույն տարածքում չի նախատեսվում:

8. Հեռատարածական գործողության ինքնալար կայծային լիցքավորիչ ԱԻՌ-107 ՈՒ-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ազդեցության հզորությունը 10,0 վատտից ոչ ավելի, կայծային լիցքի լարվածությունը 120,0 կիլովատտից ոչ ավելի:

9. 23 միլիմետրից ռետինե գնդակով փամփուշտ «Վոլնա»-ի կիրառման թույլատրելի չափանիշն է` գործարկումը մարդուց նվազագույնը 150 մետր հեռավորության վրա:

10. 23 միլիմետր ռետինե գնդակով փամփուշտ «Վոլնա-Ռ»-ի կիրառման թույլատրելի չափանիշն է` գործարկումը մարդուց նվազագույնը 40 մետր հեռավորության վրա:

11. Գազային նռնակով կրակոց «Գվոզդ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` մալոնոդինիտրիլ-քլորբենզիլիդեն-ի (CS) գրգռման շեմը` 0,510-4  միլիգրամ/լիտր, մարդու օրգանիզմի վրա անդառնալի փոփոխություններ առաջացնող խտությունը` 0,001 միլիգրամրոպե/լիտր, գործարկումը` մարդուց նվազագույնը 40 մետր հեռավորության վրա, ծխարտադրության ակտիվ ժամանակը 12 վայրկյանից ոչ ավելի, կրկնակի կիրառումը նույն տարածքում չի նախատեսվում:

12. «Պլամյա» լուսաձայնային սարքավորման կիրառման թույլատրելի չափանիշն է` գործարկվում է մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

13. Լուսաձայնային նռնակ «Պլամյա-Մ» «Պլամյա-Մ2»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ձայնային ճնշման մակարդակը 15 մետր հեռավորության վրա 170 դեցիբելից ոչ ավելի, գործարկվում է մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

14. Լուսաձայնային գրգռիչ գործողության ձեռքի նռնակ «Դրոֆա»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` մալոնոդինիտրիլ-քլորբենզիլիդեն-ի (CS) գրգռման շեմը 0,510-4  միլիգրամ/լիտր, մարդու օրգանիզմի վրա անդառնալի փոփոխություններ առաջացնող խտությունը` 0,001 միլիգրամրոպե/լիտր, ձայնային ճնշման մակարդակը 5 մետր հեռավորության վրա 145 դեցիբելից ոչ ավելի, գազարձակման ժամանակը 10 վայրկյանից ոչ ավելի:

15. Բարձր հզորության ձեռքի անբեկոր գազային նռնակ «Ռուլետ-ՎՎ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործադրման ժամանակ ազդող նյութի` մալոնոդինիտրիլ-քլորբենզիլիդենի (CS) գրգռման շեմը` 0,510-4  միլիգրամ/լիտր, մարդու օրգանիզմի վրա անդառնալի փոփոխություններ առաջացնող խտությունը` 0,001 միլիգրամրոպե/լիտր, աերոզոլային ամպի ծավալը 75 խորանարդ/մետրից ոչ ավելի, ինտենսիվ այրման ժամանակը 20 վայրկյանից ոչ ավելի:

16. Ձեռքի ծխանռնակ ՌԴԳ-Մ-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ծխածածկույթի գոյացման ժամանակը 2 վայրկյանից ոչ ավելի, ծխածածկույթի գոյատևման ժամանակը 20 վայրկյանից ոչ ավելի: Ծխանռնակի կրկնակի կիրառումը նույն տարածքում չի նախատեսվում:

17. Աերոզոլային փաթեթ «Ռեզեդա-10», «Ռեզեդա-10Մ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ազդող նյութի` մալոնոդինիտրիլ-քլորբենզիլիդեն-ի (CS) գրգռման շեմը` 0,510-4  միլիգրամ/լիտր, մարդու օրգանիզմի վրա անդառնալի փոփոխություններ առաջացնող խտությունը` 0,001 միլիգրամրոպե/լիտր, ազդեցության միջակայքը 4 մետրից ոչ ավելի, ազդեցության ժամանակը 20 վայրկյանից ոչ ավելի, գործարկման նվազագույն հեռավորությունը 1 մետր: Փաթեթի կրկնակի կիրառումը նույն տարածքում չի նախատեսվում:

18. Լուսաձայնային գործողության նռնակով կրակոց ԱՍԶ-40-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա` 120 դեցիբելից ոչ ավելի, գործարկման նվազագույն հեռավորությունը` 100 մետր:

19. Վնասվածքային ատրճանակներ. «Կոռնետ Ս»-ի կիրառման թույլատրելի չափանիշն է` գործարկման հեռավորությունը` 15 մետրից ոչ պակաս:

20. 18,5 միլիմետր «ՊԲ-4ՍՊ» զենքի հատուկ փամփուշտների կիրառման թույլատրելի չափանիշներն են` ձայնային ճնշման մակարդակը 1 մետր հեռավորության վրա 140 դեցիբելից ոչ ավելի, գործարկման նվազագույն հեռավորությունը 1 մետր:

21. Ռետինե մահակ ՊՌ-73, ՊՌ-73Մ, ՊՌ-89, ՊՌ-90, «Արգումենտ», «Տոնֆա»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` մարդկանց գլխին, վզին, փորին, սեռական օրգաններին, ներքին օրգանների հատվածներին, ինչպես նաև ծերերին, հղիներին, հաշմանդամներին ռետինե մահակով հարվածներ չհասցնելը:

22. Ջրանետ մեքենաներ Լավինա-Մ, Լավինա-Ուռազան, ԱԲԱ-40-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` հղի կանանց, անչափահասների, ծերերի նկատմամբ ջրի շիթի միջոցով մարմնական վնասվածքներ չհասցնելը: Ջրանետ մեքենաները չեն գործարկվում 00-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:

23. Ձեռնաշղթաներ ԲՌ, ԲՌ-Ս, մեկանգամյա օգտագործման ձեռնաշղթայի կիրառման թույլատրելի չափանիշն է` քաշը 0,5 կիլոգրամից ոչ ավելի:

24. Ատրճանակի ռետինե գնդակներով փամփուշտների կիրառման թույլատրելի չափանիշն է` մարդու դեմքին ռետինե գնդակի չարձակումը:

25. Ակնթարթային գործողության ձեռքի ծխանռնակի (ԳՌԴ) կիրառման թույլատրելի չափանիշն է` ազդեցության գոտում կրկնակի չկիրառումը:

26. ԴՄ-11 ծխագլանի կիրառման թույլատրելի չափանիշներն են` գործարկման ժամանակ ազդող նյութի` ադամսիտի (քլորֆենարսազինի DM) մարդու համար տանելիության սահմանը` 10-3 -210-4-ից ոչ ավելի, ծխանռնակի այրման տևողությունը` 1-1,5 րոպեից ոչ ավելի։ Ազդեցության գոտում ծխանռնակի կրկնակի կիրառում չի նախատեսվում:

27. Կասեթային բազմատարր հատուկ միջոց «Կասսետա- ՍԴ/ԴՏ/ԿՏ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` լուսաձայնային կամ ծխային տարրերի քանակը` 6 հատից ոչ ավելի, կրակոցի հեռավորությունը 90 մետրից ոչ պակաս: Ազդեցության գոտում միջոցի կրկնակի կիրառում չի նախատեսվում:

28. Ներկող նյութեր. «Լյումինոֆոր» հատուկ ներկող նյութը վնասակար ազդեցություն չունի:

29. Ծառայողական շներ. անասնաբուժական ծառայության կողմից տրված վկայական կատարված պատվաստումների վերաբերյալ:

30. Նմանակող պայթուցիկ փաթեթների կիրառման թույլատրելի չափանիշն է` ազդեցության գոտում կրկնակի չկիրառումը: