Գլխավոր տեղեկություն
Համար
N 267-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.01.08/1(445) Հոդ.4
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.12.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212468

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 267-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի «Կալանավորվածների և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 44-Ն հրամանի`

1) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-րդ ենթակետով.

«10.1) Կալանավորվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու իրավունքի իրացման ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքներ կազմակերպելը: Այդ նպատակով կալանավորվածի կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում իրականացնում է անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու հետ կապված աշխատանքներ: Անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելուց հետո դրանք հիմնարկի պետի միջոցով եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:».

2) 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-րդ ենթակետով.

«17.1) Դատապարտյալի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու իրավունքի իրացման ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքներ կազմակերպելը: Այդ նպատակով դատապարտյալի կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում իրականացնում է անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու հետ կապված աշխատանքներ: Անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելուց հետո դրանք հիմնարկի պետի միջոցով եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Թովմասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան