«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12412136
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
28 փետրվարի 2012 թ. |
N 60-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 02/207 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» թիվ 02/207 հրամանով հաստատված կարգի 1.2.1 կետում «պարտադիր լրացվում է» բառերը փոխարինել «կարող է լրացվել» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Նախագահ |
Գ. Խաչատրյան |