Գլխավոր տեղեկություն
Համար
N 715-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.02.15/4(448) Հոդ.36
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.12.2012
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11613030

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 դեկտեմբերի 2012 թ. 

ք. Երևան

N 715-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թ. մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանի հավելվածի 23-րդ և 33-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Կրոն. Եկեղեցիներ թեմային նվիրված «Սբ. Երրորդություն եկեղեցի, 2005 թ. Երևան. Holy Trinity Church, 2005 A.D., Yerevan. Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի, 2011 թ., Սբ. Էջմիածին. Church of Holy Archangels, 2011 A.D., St. Etchmiadzin. Սբ. Հակոբ Մծբինեցի եկեղեցի, 2002 թ. Գյումրի. Church of St. Hakob of Msbin, 2002 A.D., Gyumri» 3 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Մշակութային օջախներ թեմային նվիրված «Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն. Konstantin Stanislavski State Russian Drama Theatre. Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն. Konstantin Stanislavski State Russian Drama Theatre» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ. THE NATIONAL ACADEMIC CHOIR OF ARMENIA. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ. THE NATIONAL ACADEMIC CHOIR OF ARMENIA» 1 նամականիշով 2 բացիկի, համաձայն N 2 և N 3 հավելվածների:

3) Մետաքսյա Սիմոնյան թեմային նվիրված «ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ. 1926-1987. METAKSYA SIMONYAN. 1926-1987. ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ. METAKSYA SIMONYAN» 1 նամականիշով միակողմանի բացիկի, համաձայն N 4 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Կրոն. Եկեղեցիներ թեմային նվիրված «Սբ. Երրորդություն եկեղեցի, 2005 թ. Երևան. Hօly Triոity Cհսrcհ, 2005 A.D., Yerevan. Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի, 2011 թ., Սբ. Էջմիածին. Church of Holy Archangels, 2011 A.D., St. Etchmiadzin. Սբ. Հակոբ Մծբինեցի եկեղեցի, 2002 թ. Գյումրի. Church of St. Hakob of Msbin, 2002 A.D., Gyumri» 3 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 160, 200, 200 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

2) Մշակութային օջախներ թեմային նվիրված «Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն. Konstantin Stanislavski State Russian Drama Theatre. Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն. Konstantin Stanislavski State Russian Drama Theatre» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ. THE NATIONAL ACADEMIC CHOIR OF ARMENIA. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ. THE NATIONAL ACADEMIC CHOIR OF ARMENIA» 1 նամականիշով 2 բացիկը, սահմանելով անվանագինը` յուրաքանչյուրը՝ 240 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 1 000 հատ:

3) Մետաքսյա Սիմոնյան թեմային նվիրված «ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ. 1926-1987. METAKSYA SIMONYAN. 1926-1987. ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ. METAKSYA SIMONYAN» 1 նամականիշով միակողմանի բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 1 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Բեգլարյան

 

 

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 18-ի

թիվ 715-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2185

 

 

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 18-ի

թիվ 715-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2186

 

 

Հաստատված է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 18-ի

թիվ 715-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2187

 

 

Հաստատված է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 18-ի

թիվ 715-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2188

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան