Գլխավոր տեղեկություն
Համար
N 874-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (21.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.04.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 ապրիլի 2012 թ.
ք. Երևան

N 874-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Է. ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, «Է. Խաչատրյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի ապրիլի 16-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Է. Խաչատրյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. «Է. Խաչատրյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի մարտի 22-ին տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում /Կ-XX-000827/ «գործունեության տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «Դեղատնային գործունեության (ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը)».

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Հ. Քուշկյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան