«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 827-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Գարեգին Նժդեհ. 1886-1955. Garegin Nzhdeh» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ. 1886-1908. MISAK METSARENTS» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Հայոց պատմություն. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ. 361-440թթ. / A.D. ST. Mesrop Mashtots» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետին` հրամանի 1-ին կետով նշված փոստային վճարման պետական նշանները տպագրվելուց հետո Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հաստատմանը ներկայացնել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին, Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշերը և Հայոց պատմություն. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկը գործողության մեջ դնելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 827-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հաստատված է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 827-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հաստատված է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 827-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|