Գլխավոր տեղեկություն
Համար
N 911-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.10.01/25(438) Հոդ.233
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
31.08.2012
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 սեպտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11312351

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 օգոստոսի 2012 թ.
ք. Երևան

N 911-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 24-ի N 457-Ա որոշումը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանով հաստատված «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգում»՝

1) ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը,

2) ուժը կորցրած ճանաչել 38-րդ կետի 8-րդ ենթակետը,

3) 41-րդ կետի 2-րդ նախադասությունում «և վերափորձաքննության ոչ ենթակա» բառերը փոխարինել «կամ խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի» բառերով,

4) 44-րդ կետում «վերափորձաքննության ոչ ենթակա հոդվածներով» բառերը հանել, իսկ «ճանաչվում են» բառերից հետո լրացնել «խաղաղ կամ պատերազմական պայմաններում» բառերը,

5) 46-րդ կետում «ենթակա չեն վերափորձաքննության խաղաղ պայմաններում» բառերը փոխարինել «խաղաղ պայմաններում ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից» բառերով,

6) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պահեստազորում հաշվառված զինապարտները ենթակա են բժշկական փորձաքննության 5 տարին մեկ անգամ:»,

7) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և պահեստազորում հաշվառված զինապարտները ենթակա են փորձաքննության պատերազմական ժամանակ»,

8) 91-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության «և ենթակա չէ վերափորձաքննության» բառերը փոխարինել «՝ հաշվառելով պահեստազորում» բառերով,

9) 91-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) խաղաղ պայմաններում պիտանի չէ զինվորական ծառայության համար՝ հաշվառելով պահեստազորում, և ներկայացնել ԿԲՀ»,

10) ուժը կորցրած ճանաչել 91-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությունը,

11) ուժը կորցրած ճանաչել 91-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը,

12) 120-րդ կետի 1-ին ենթակետում «զինծառայողների» բառից առաջ լրացնել «և պահեստազորում հաշվառման ենթակա» բառերը,

13) 120-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա և խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված պահեստազորի սպաների,»,

14) 120-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«վարժական հավաքների, հրամանատարաշտաբային (շտաբային) վարժանքների, զորավարժությունների կանչված այն զինապարտները, ովքեր ճանաչվել են ոչ պիտանի՝ հաշվառումից հանելով կամ խաղաղ ժամանակ ոչ պիտանի զինվորական ծառայության համար՝ հաշվառելով պահեստազորում:»,

15) 1-ին հավելվածի 26-րդ հոդվածի «գ» կետի 3-րդ սյունակում «Զորակոչիկներին՝ տարկետում մինչև մեկ տարի» բառերը փոխարինել «Զորակոչիկները ժամանակավոր պիտանի չեն» բառերով,

16) 1-ին հավելվածի 77-րդ հոդվածի «ա» կետի 3-րդ սյունակում «Զորակոչիկները՝ տարկետում մինչև մեկ տարի» բառերը փոխարինել «Զորակոչիկները` ժամանակավոր պիտանի չեն» բառերով,

17) 2-րդ հավելվածի 36-րդ հոդվածի 9-րդ պարբերության «80 կգ-ից ավելի» բառերը փոխարինել «մինչև 15 կգ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան