Գլխավոր տեղեկություն
Համար
N 3279-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.37
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
21.12.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

21 դեկտեմբերի 2011 թ.

 ք. Երևան

N 3279-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2007 թվականի հուլիսի 13-ի «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1994 թվականի հուլիսի 29-ի N 02228/3-2 և 1997 թվականի ապրիլի 9-ի N 254 հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 7-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է

 

 ՀՀ ֆինանսների
նախարարության հետ

 

29 դեկտեմբերի 2011թ.

N 1102-Ն

Համաձայնեցված է

 

ՀՀ տարածքային

կառավարման

նախարարության հետ

 

9 հունվարի 2012թ.

N 01-Ն

Հավելված

 

ՀՀ կառավարությանն առընթեր

 պետական եկամուտների կոմիտեի

 նախագահի

 

 

21 դեկտեմբերի 2011թ.

 N 3279-Ն հրամանի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 02228/3-2 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 254 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2007 թվականի հուլիսի 13-ի «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1994 թվականի հուլիսի 29-ի N 02228/3-2 և 1997 թվականի ապրիլի 9-ի N 254 հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 7-Ն հրամանով հաստատված հրահանգի (այսուհետ` հրահանգ)`

1. Հրահանգի 11-րդ կետում՝

1) 2-րդ ենթակետում.

ա. «հողի հարկի պարտավորություններն առաջանում են» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում են)» բառերով,

բ. օրինակ 8-ից հետո լրացնել օրինակ 8.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Օրինակ 8.1. Գյուղական համայնքի բնակիչ Սիմոնյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը 2012 թվականի մայիսի 8-ին օտարում է կազմակերպությանը: Հողամասի 2012 թվականի հողի հարկի տարեկան 12000,0 դրամ կազմող գումարը Սիմոնյանի կողմից վճարվել է 2012 թվականի փետրվարին: Անկախ այն հանգամանքից, որ 2012 թվականի մայիսի 8-ին օտարված հողամասի համար օտարման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում Սիմոնյանի հողի հարկի պարտավորությունը դադարում է այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից, օտարման օրվա դրությամբ 7000,0 դրամը հանդիսանում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար հաշվառված հողի հարկի վճարում: Հողի հարկ վճարողներին հաշվառող մարմնում հողի հարկի հաշվառման տվյալների հիման վրա օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար հաշվառված հողի հարկի վճարումներին համապատասխան կազմակերպության համար տվյալ հողամասի հողի հարկի պարտավորություններն առաջանում են 2013 թվականի հունվարի 1-ից:»,

2) կետը լրացնել 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կիրառման իմաստով ֆիզիկական անձին պատկանող հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն անցած հողի հարկի չմարված պարտավորությունները, ինչպես նաև հարկվող օբյեկտի հողի հարկի գծով օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումները հաշվառվում են նախկին սեփականատեր ֆիզիկական անձին հաշվառող մարմնի հաշվառման տվյալներով: Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կիրառման իմաստով նոր սեփականատեր համարվող կազմակերպությունները սույն հրահանգի N 2 հավելվածում բերված ձևով հաշվարկում կատարում են համապատասխան նշում տվյալ կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու մասին:»,

3) օրինակ 6-ը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Եթե կազմակերպությանն անցներ հողի հարկի պարտավորություն, որի կատարումն օրենքով սահմանված ժամկետներից ֆիզիկական անձի կողմից ուշացնելու համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված են եղել նաև տույժեր, ապա կազմակերպության համար կշարունակվի տույժերի հաշվարկը մինչև դրա հաշվարկման համար սահմանված 365 օրը լրանալը (մինչ այդ վճարում չկատարելու դեպքում):»:

2. Հրահանգի 13-րդ կետի առաջին պարբերությունը «Գյուղատնտեսական նշանակության» բառերից առաջ լրացնել «Ֆիզիկական անձանց» բառերով:

3. Հրահանգի 14-րդ կետի առաջին պարբերությունը «Ոչ գյուղատնտեսական նշանակության» բառերից առաջ լրացնել «Ֆիզիկական անձանց» բառերով:

4. Հրահանգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ կետով.

«14.1. Կազմակերպությունների հողամասերի համար հողի հարկը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1) մինչև 2010 թվականը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանների համար կազմակերպությունների հողամասերի հողի հարկի գումարները հաշվարկվում են սույն հրահանգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված կարգով,

2) գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողի հարկի կիսամյակային գումարները 2011 թվականի 2-րդ կիսամյակից սկսած հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ  = [(ՉՀ x ԶԵ x Դկիս) : 6 x Աթ] - Ակիս

որտեղ՝

ՀՎՃ - հաշվետու կիսամյակի համար հաշվարկված և վճարման ենթակա հողի հարկի գումարն է,

ՉՀ - հարկվող օբյեկտ համարվող հողամասի չափն է հեկտարներով (հա),

ԶԵ - հողի հարկի հաշվարկման նպատակով հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտն է (այսուհետ` կադաստրային զուտ եկամուտը) մեկ հեկտարի համար (դրամ),

Դկիս- գյուղատնտեսական նշանակության հողերի հողի հարկի դրույքաչափն է կիսամյակի համար (0.075),

Աթ - հաշվետու կիսամյակի ընթացքում հողամասի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ակիս - օրենքով սահմանված հողի հարկի արտոնությունների կիսամյակային գումարն է (դրամ),

3) ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողի հարկի կիսամյակային գումարները 2011 թվականի 2-րդ կիսամյակից սկսած հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

ՀՎՃ  = [(ՉՀ x ԿԱ x Դկիս) : 6 x Աթ] - Ակիս

որտեղ՝

ՀՎՃ - հաշվետու կիսամյակի համար հաշվարկված և վճարման ենթակա հողի հարկի գումարն է,

ՉՀ - հարկվող օբյեկտ համարվող հողամասի ընդհանուր չափն է հեկտարներով (հա),

ԿԱ - հողի հարկի հաշվարկման նպատակով հողի կադաստրային գնահատման արժեքն է (այսուհետ` կադաստրային արժեքը) մեկ հեկտարի համար (դրամ),

Դկիս- ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար օրենքով սահմանված հողի հարկի կիսամյակային համապատասխան դրույքաչափն է: Արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի հարկի դրույքաչափի կիրառման համար հիմք է ընդունվում հողամասերի` բնակավայրերի սահմանագծերից ներս կամ բնակավայրերի սահմանագծերից դուրս գտնվելու հանգամանքը: Բնակավայրի սահմանագծերից ներս գտնվող նշված հողամասերի համար հողի հարկի կիսամյակային դրույքաչափը կազմում է 0.005, իսկ բնակավայրի սահմանագծերից դուրս գտնվող նշված հողամասերի համար` 0.0025: Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող հողերը: Բնակավայրի սահմանագծերը որոշվում են հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա,

Աթ - հաշվետու կիսամյակի ընթացքում հողամասի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ակիս - օրենքով սահմանված հողի հարկի արտոնությունների կիսամյակային գումարն է (դրամ):

Օրինակ 11.1. Կազմակերպությունը 2012 թվականի ապրիլի 20-ին սեփականության իրավունքով ձեռք է բերել 0,6 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս (1 հա կադաստրային զուտ եկամուտը 2012 թվականի համար սահմանված է 658000,0 դրամ): Կազմակերպությանը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակավայրի ներսում պատկանում է կապի նշանակության 0.1 հա հողամաս (1 հա կադաստրային արժեքը 2012 թվականի համար սահմանված է 12690000,0 դրամ), իսկ բնակավայրի սահմանագծից դուրս` արդյունաբերական նշանակության 0.2 հա հողամաս (1 հա կադաստրային արժեքը 2012 թվականի համար սահմանված է 8900000,0 դրամ):

Գյուղատնտեսական նշանակության հողամասի 2012 թվականի 1-ին կիսամյակի հողի հարկի գումարը կկազմի`

ՀՎՃ= [(0.6x658000,0x 0.075):6 x 2] = 9870,0 դրամ:

Բնակավայրի ներսում գտնվող կապի նշանակության հողամասի 2012 թվականի 1-ին կիսամյակի հողի հարկի գումարը կկազմի`

ՀՎՃ = [(0.1x12690000,0x 0.005):6 x 6] = 6345,0 դրամ:

Բնակավայրի սահմանագծից դուրս գտնվող արդյունաբերական նշանակության հողամասի 2012 թվականի 1-ին կիսամյակի հողի հարկի գումարը կկազմի`

ՀՎՃ= [(0.2x8900000,0x 0.0025): 6 x 6] = 4450,0 դրամ,

4) 2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներից յուրաքանչյուրի համար կազմակերպությունների հողի հարկի պարտավորություններ են համարվում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ (այդ թվում` նախորդ տարվա հողի հարկի տարեկան հաշվարկի ներկայացումից հետո նոր հարկվող օբյեկտի առաջացման, հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման, ինչպես նաև` հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացված հողամասերի հողի հարկի հաշվարկների հիման վրա) առկա հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված հողի հարկի տարեկան գումարի 1/4-ը, հաշվի առնելով 2011 թվականի առաջին կիսամյակի համար հաշվառող մարմին ներկայացրած հողամասի հողի հարկի հաշվարկների կամ հողի հարկի ճշտված հաշվարկների հիման վրա`

ա. նոր հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան),

բ. օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած հարկվող օբյեկտի համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարը (հողամասի հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թվին համապատասխան),

գ. նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հաշվետու տարվա վերահաշվարկման ենթակա հողի հարկի տարեկան գումարները (հողի հարկի հաշվարկման նպատակով հողամասի հարկման օբյեկտների ամիսների թվերին համապատասխան),

դ. ճշտված հաշվարկների հիման վրա վերահաշվարկման ենթակա հողի հարկի գումարները:»:

5. Հրահանգի 16-րդ կետի առաջին նախադասությունը «Կազմակերպությունների հողի հարկի հաշվարկման» բառից հետո լրացնել «համար մինչև 2010 թվականը ներառյալ» բառերով, իսկ «հավելվածում» բառը փոխարինել «N 1 հավելվածում» բառով:

6. Հրահանգը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-րդ կետով.

«16.1. Կազմակերպությունների համար 2011 թվականի 2-րդ կիսամյակից սկսած հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Յուրաքանչյուր հաշվետու կիսամյակի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն` հիմք ընդունելով տվյալ տարվա հողի հարկի հաշվարկման համար օրենքով սահմանված հարկման օբյեկտը (կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը) ու հողի հարկի կիսամյակային դրույքաչափերը, հաշվի առնելով հաշվետու կիսամյակում հողի հարկի հաշվարկման համար հողամասերի հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվը, հողի հարկի պարտավորության առաջացման ու դադարման, ինչպես նաև ընդհանուր սեփականության դեպքում հողի հարկի հաշվարկման համար օրենքով սահմանված առանձնահատկություններն ու հողի հարկի արտոնությունները: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) սույն հրահանգի N 2 հավելվածով հաստատած ձևով հողի հարկի հաշվարկները ներկայացնում են (ուղարկում են փոստով կամ հանձնում են ըստ պատկանելության) հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»:

7. Հրահանգի 17-րդ կետի առաջին նախադասությունը «պարտավոր են» բառերից հետո լրացնել «(մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակաշրջանների համար)», իսկ «հավելվածում» բառը փոխարինել «N 1 հավելվածում» բառով:

8. Հրահանգի 18-րդ կետում.

1) առաջին և երկրորդ նախադասությունները «Յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Մինչև 2010 թվականը ներառյալ՝» բառերով,

2) կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2011 թվականի առաջին կիսամյակի համար կազմակերպությունները հաշվառող մարմիններին սույն հրահանգի N 1 հավելվածով սահմանված հողի հարկի տարեկան հաշվարկներ չեն ներկայացնում:»:

9. Հրահանգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո կազմակերպությունների կողմից հաշվառող մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում: Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները փոփոխող հաշվարկներ չեն կարող ներկայացվել:

Մինչև 2010 թվականը ներառյալ յուրաքանչյուր հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկում, տվյալ հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացումից հետո, ինչպես նաև 2011 թվականի առաջին կիսամյակի համար սույն հրահանգի 17-րդ կետին համապատասխան ներկայացման ենթակա հողամասի հողի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Սույն պարբերությունում նշված դեպքերում.

1) յուրաքանչյուր հաշվետու տարվա սկզբից մինչև հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացման համար սահմանված ժամկետը սույն հրահանգի 17-րդ կետին համապատասխան ներկայացման ենթակա հողամասի հողի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները, բացառությամբ այն դեպքի, երբ արդեն ներկայացվել է հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկը: Այդ դեպքում ներկայացվում է միայն հաշվետու տարվա հողի հարկի ճշտված հաշվարկ,

2) յուրաքանչյուր հաշվետու տարվա հողի հարկի հաշվարկի ներկայացման համար սահմանված ժամկետից հետո մինչև հաշվետու տարվա վերջը սույն հրահանգի 17-րդ կետին համապատասխան ներկայացման ենթակա հողամասի հողի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել դրանց ճշտված հաշվարկները:»:

10. Հրահանգի 20-րդ կետի առաջին նախադասությունը «Կազմակերպությունները» բառից հետո լրացնել «մինչև 2010 թվականը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանների համար» բառերով, իսկ «գումարները» բառից հետո լրացնել «(իսկ 2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար եռամսյակային գումարները)» բառերով:

11. Հրահանգը 20-րդ կետից հետո լրացնել 20.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20.1. 2011 թվականի երկրորդ կիսամյակից սկսած կազմակերպությունները հողի հարկի հաշվարկված և վճարման ենթակա կիսամյակային գումարները սույն հրահանգի 15-րդ կետում նշված համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: 2011 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար սույն հրահանգի 14.1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան հողի հարկի պարտավորությունները կազմակերպությունները պարտավոր են կատարել սույն հրահանգի 20-րդ կետում նշված ժամկետներում»:

12. Հրահանգի 21-րդ կետը «ստուգումների արդյունքում» բառերից հետո լրացնել «մինչև 2010 թվականը ներառյալ» բառերով:

13. Հրահանգի 29-րդ կետի 2-րդ ենթակետում «հավելվածում» բառը փոխարինել «N 1 և N 2 հավելվածներում» բառերով:

14. Հրահանգի հավելվածում «հավելված» բառը փոխարինել «N 1 հավելված» բառով:

15. Հրահանգը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելված 1-ի:

 

 

 Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի դեկտեմբերի
21
N 3279-Ն հրամանի
«Հավելված N 2

«Հողի հարկի հաշվարկման և վճարման
կարգի մասին» հրահանգի

 

 Հ Ո Ղ Ի  Հ Ա Ր Կ Ի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

N ____________________________
(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)

 ՀՎՀՀ

[1]

 
               

Կազմակերպության անվանումը

[2]

 

Կազմակերպության գտնվելու վայրը

[3]

 

Հեռախոսահամարը

[4]

 

Հաշվառող մարմնի անվանումը

[5]

 

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

[6]

 

Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը

[7]

                  

Չափի միավոր

դրամ

[1] տողում լրացվում է հարկային մարմնի կողմից կազմակերպությանը տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

[2] տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

[3] տողում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրի հասցեն,

[4] տողում լրացվում է աշխատանքային հեռախոսահամարը,

[5] տողում լրացվում է հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը,

[6] տողում լրացվում է հաշվառող մարմին հողի հարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

[7] տողում լրացվում է այն հաշվետու կիսամյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում` այն կիսամյակը), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը),

Հողամասի կադաս-տրային ծածկագիրը
(համարը)

Հողամասի գտնվելու վայրը

Հողամասի
գտնվելու վայրի
վերաբերյալ լրացուցիչ
տվյալներ

Հողամասի
նպատա-կային
նշանակու-թյունը

Հողամասի
գործառնական
նշանակությունը (հողատեսքը)

Հողամասի չափը
(հա)

Կադաս-տրային զուտ
եկամուտը (դրամ/հա)

Կադաս-տրային արժեքը (դրամ/հա)

Հողի հարկի կիսա-մյակային
դրույքա-չափը (%)

Հաշվետու կիսա-մյակում
հողամասի հողի
հարկով հարկվող
օբյեկտ համարվելու
ամիսների թիվը

Հողի հարկի կիսա-մյակային հաշվարկված գումարը

Հողի հարկի գծով
արտոնու-թյունները

Հողի հարկի կիսա-մյակային վճարման ենթակա գումարը

[8]

[9]

[10]

[11]

[12]

[13]

[14]

[15]

[16]

[17]

[18]

[19]

[20]

                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

 ԸՆԴԱՄԵՆԸ

 [21]

     

[8] սյունակում լրացվում է գույքային միավոր հանդիսացող և հարկվող օբյեկտ համարվող յուրաքանչյուր հողամասի չորս խումբ թվերի համակցությամբ կադաստրային ծածկագիրը (համարը)` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին կամ օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող ու հաշվառող մարմիններից ստացված տվյալներին համապատասխան,

[9] սյունակում լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսական նշանակության և անտառային ֆոնդի հողերի համար այս սյունակը չի լրացվում,

[10] սյունակում օրենքով սահմանված դրույքաչափերի կիրառման համար լրացվում են համապատասխան հողամասերի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2,

[11] սյունակում լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում լրացվում է 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9,

[12] սյունակում լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշված հողամասի տվյալներին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (օգտագործման նպատակը): Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8: Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1, հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5: Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4: Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4: Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4,

[13] սյունակում լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով (հա),

[14] կամ [15] սյունակներում յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է «Հողի հարկի մասին» օրենքով սահմանված հողամասերի հարկման օբյեկտը` հողի հարկի հաշվարկման նպատակով կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը մեկ հեկտարի համար, օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող կամ հաշվառող մարմիններից ստացված տվյալներին համապատասխան (յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է [14] և [15] սյունակներից որևէ մեկը),

[16] սյունակում լրացվում է տվյալ հողամասի հողի հարկի հաշվարկման համար «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան կիսամյակային դրույքաչափը,

[17] սյունակում լրացվում է հողամասի` հաշվետու կիսամյակի ընթացքում հողի հարկով հարկվող օբյեկտ համարվելու (հողի հարկի պարտավորության) ամիսների թիվը: Եթե հաշվարկում ներկայացվում է հաշվետու կիսամյակի ընթացքում նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխություններ կրած հողամաս, ապա նույն հողամասի համար ըստ հարկման օբյեկտների լրացվում են երկու տողեր` հողի հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող և հաշվարկի ձևով պահանջվող համապատասխան տվյալներով,

[18] սյունակում լրացվում է յուրաքանչյուր հողամասի հողի հարկի կիսամյակային հաշվարկված գումարը ([13] սյունակ x [14] կամ [15] սյունակներից որևէ մեկը x [16] սյունակ]):6x[17] սյունակ): Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում [22] սյունակում լրացվում է հողի հարկի տարեկան հաշվարկված գումարի` կազմակերպության բաժնեմասին համապատասխանող մասը,

[19] սյունակում լրացվում են օրենքով սահմանված դեպքերում հողի հարկի արտոնության գումարները,

[20] սյունակում յուրաքանչյուր հողամասի համար լրացվում են հողի հարկի կիսամյակային վճարման ենթակա գումարները ([18] սյունակ - [19] սյունակ),

[21] սյունակում լրացվում են [18], [19] և [20] սյունակների բոլոր տողերի հանրագումարները,

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ                         [22]

Ընդհանուր սեփականություն
հանդիսացող հողամասի

Համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը)

Համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության վայրը)

Համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական
ապահովության քարտերի համարները
(առկայության
դեպքում)

Ընդհանուր բաժնային սեփականու-թյան դեպքում՝ բաժնեմասի չափը

կադաստրային
ծածկագիրը

գտնվելու վայրը

       
           
           

[22] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր,

Նշում ……..…………………………… հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերին) պատկանող հարկվող օբյեկտ համարվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին   [23]

           

[23] բաժինը լրացվում է, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սեփականության իրավունք է ձեռք բերվել ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատերերին) պատկանող հողամասի նկատմամբ: Այդ դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը:

 

Կ.Տ

Տնօրեն

 ______________________

 ______________________

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

     

Գլխավոր հաշվապահ

 ______________________

 ______________________

 

 (ստորագրություն)

 (անուն, ազգանուն)

 

1. Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան