Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.10.15/26(439) Հոդ.247
Ընդունող մարմին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
11.09.2012
Ստորագրող մարմին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ստորագրման ամսաթիվ
11.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10112361

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

11 սեպտեմբերի 2012 թ.  

ք. Երևան

N 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի և 5-րդ հոդվածի 11-րդ մասի, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 433 որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱԾ կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել արժեքավոր նվերի արժեքի կամ միանվագ գումարի առավելագույն չափը և դրանց տրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներին, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների սպայական և ենթասպայական կազմերին։

 

Գեներալ-գնդապետ՝

Գ. Հակոբյան

 

 

Հավելված

ՀՀ ԱԱԾ տնօրենի

2012 թ. սեպտեմբերի 11-ի

N 3-Ն հրամանի

 

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգը սահմանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրման կարգը։

2. Արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրվում են ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով։

3. Արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրման միջնորդությունները ներկայացնում են՝

1) ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները,

2) ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերը։

4. Արժեքավոր նվերը կամ միանվագ գումարը հանձնվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի կամ վերջինիս հանձնարարությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված պաշտոնատար անձանց կողմից։

5. ՀՀ ԱԱԾ սպաներին, ենթասպաներին և պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմին կարող են տրվել արժեքավոր նվերներ կամ միանվագ գումար՝ զինծառայողի պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի գումարը չգերազանցող չափով։

6. Առանձին դեպքերում ՀՀ ԱԱԾ տնօրենը կարող է պարգևատրել համակարգի զինծառայողներին սույն կարգի 5-րդ կետում նշված արժեքավոր նվերի արժեքը կամ միանվագ գումարի չափը գերազանցող արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան