Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.01.2012-15.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.01/31(349) Հոդ.386
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2009
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.10.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10209397

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 նոյեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 280-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման պահանջների.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում բժշկական աշխատանքային հանձնաժողովի կազմը համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում բժշկական աշխատանքային հանձնաժողովի աշխատակարգը համաձայն N 2 հավելվածի։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  Գ. Դանիելյան 

 

 

Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի նոյեմբերի 12-ի
N 280-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Կարո ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ   Հանձնաժողովի նախագահ, 
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության քրեակատարողական վարչության
բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
(թերապևտ)
   
  Հանձնաժողովի անդամներ՝
     
Սպարտակ ԳԵՎՈՐԳՅԱՆ   Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության քրեակատարողական վարչության
բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
(առողջապահության կազմակերպիչ)
     
Հովսեփ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»
քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական
բաժանմունքի պետ (վիրաբույժ)
     
Մամբրե ՆԱՆԱՅԱՆ   Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական
հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի գլխավոր
մասնագետ (հոգեբույժ-նյարդաբան)
     
Գրիգոր ԳՐԻԳՈՐՅԱՆ   Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»
քրեակատարողական հիմնարկի նարկոլոգիական
բաժանմունքի պետ (նարկոլոգ)
     
Արմեն ՂՈՒԿԱՍՅԱՆ   Հանձնաժողովի բժշկական մատենավար,
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»
քրեակատարողական հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունքի
գլխավոր մասնագետ

(հավելվածը խմբ. 12.12.11 N 210-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի նոյեմբերի 12-ի
N 280-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

1. Բժշկական աշխատանքային հանձնաժողովի (այսուհետ՝ ԲԱՀ) որոշմամբ ԲԱՀ-ի աշխատանքներում կարող են ներգրավվել համապատասխան բժիշկ-մասնագետներ։ Քրեակատարողական ծառայությունում համապատասխան բժիշկ-մասնագետ չունենալու դեպքում համապատասխան բժիշկ-մասնագետ կարող է ներգրավվել առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից։

2. ԲԱՀ-ի աշխատանքներն իրականացվում են քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի կողմից ներկայացված և քրեակատարողական վարչության պետի կողմից հաստատված ժամանակացույցով՝ անմիջապես հիմնարկում, որը պետք է ներառի տարվա ընթացքում առնվազն մեկ այցելություն՝ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ։

3. Բշժկական աշխատանքային հանձնաժողովն իրականացնում է՝

1) դատական որոշման կատարման հետաձգման ներկայացնելու ենթակա հիվանդ դատապարտյալներին Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» N 1636-Ն որոշմամբ հաստատված կարգով ստեղծված համապատասխան միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին ներկայացնելու գործընթացը՝ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին համապատասխան.

2) բժշկական վերահսկողություն՝

ժամանակին և ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման, հետազոտությունների ծավալների, համալիր բուժման կատարման և դրանց հիմնավորվածության,

դժբախտ դեպքի և մահվան դեպքերի ուսումնասիրությունների, քննությունների, կոնսիլիումների կամ համապատասխան բժիշկ-մասնագետների խորհրդատվությունների ժամանակին կազմակերպման և դրանց ընթացքում համապատասխան նշանակումների կատարման նկատմամբ։

4. Իր իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ ԲԱՀ-ն ընդունում է որոշումներ՝ ձայների պարզ մեծամասնությամբ։ Բժշկական մատենավարը չի օգտվում ձայնի իրավունքից։ ԲԱՀ-ի որոշումը ենթակա է պարտադիր կատարման։

5. ԲԱՀ-ի որոշումը կայացվում է հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի համակողմանի բժշկական հետազոտությունների արդյունքների ուսումնասիրության և կոլեգիալ քննարկումների հիման վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բուժական ուղղիչ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկում՝ լրացուցիչ հետազոտությունից հետո։ ԲԱՀ-ի որոշումն արձանագրվում է ԲԱՀ-ի որոշումների գրանցման մատյանում (ձև 1), բժշկական քարտում, հիվանդության պատմագրում և անմիջապես հայտարարվում կալանավորված անձին կամ դատապարտյալին, որը պետք է ներառի կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը։

6. ԲԱՀ-ի որոշման համաձայն իրականացվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի 14 օրից ավելի ստացիոնար բուժում։

7. Հիմնարկներից առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների հոսպիտալացումը կատարվում է ԲԱՀ-ի համապատասխան որոշման հիման վրա՝ բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերելու դեպքերի։

8. Հիվանդ կալանավորված անձի կամ դատապարտյալի բուժական ուղղիչ հիմնարկից բժշկական առումով դուրսգրումը վերջնական է՝ բուժող բժշկի կողմից կայացված դուրսգրման որոշումը՝ ԲԱՀ-ի կողմից հաստատվելու դեպքում։

9. ԲԱՀ-ի նախագահը՝ շաբաթը մեկ անգամ հրավիրում է հանձնաժողովի նիստ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետը իրականացնում է վերահսկողություն ԲԱՀ-ի գործունեության նկատմամբ։

Ձև 1

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲԱՀ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

NN
ը/կ

Տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը

Անունը, հայրանունը, ազգանունը

Ծննդյան

թիվը

ՔԿ հիմնարկի անվանումը

Հիվանդու-թյան պատ-մության կամ բժշկական քարտի համարը

Ախտո-րոշումը

ԴՀ խումբը կամ հաշմանդա-մության կարգը

Լրացուցիչ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9