ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2011 թ. |
N 299-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԵՄՐՈՒԹ ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Նեմրութ Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.12.2011 թվականի դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ուժը կորցրած ճանաչել «Նեմրութ Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» թիվ Ա-050, Ա-051, Ա-052, Ա-053, Ա-054 լիցենզիաները։
Նախարար |
Ա. Հարությունյան |