Գլխավոր տեղեկություն
Համար
N 272-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.18/26(409).1 Հոդ.402.15
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
13.10.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32211473

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

13 հոկտեմբերի 2011 թ. 

 ք. Երևան

N 272-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 211 հոդվածով սահմանված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 205-Ն հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի հունվարի 19-ի «Շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 7-Ն հրամանը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի հունիսի 10-ի «Գծային ինժեներական ենթակառուցվածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին» թիվ 162-Ն հրամանը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007 թվականի հոկտեմբերի 5-ի «Անշարժ գույքի վրա կալանք դնելու, հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սնանկության վերաբերյալ դիմումները վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումների և պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռների հետ կապված գործավարության առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 241-Ն հրամանը:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Կոմիտեի նախագահ՝

Ե. Զախարյան