ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 սեպտեմբերի 2011 թ. |
N 1082-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌՈԶԵԼԻՏԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏՐՎԱԾ N 0014 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010Թ. ԱՊՐԻԼԻ 7-Ի N 164-Ա/Ք ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով ընկերության տնօրենի դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «ՌՈԶԵԼԻՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարրական ընդհանուր կրթական ծրագրով տրված N 0014 լիցենզիայի գործողությունը և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. ապրիլի 7-ի N 164-Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված N 0014 լիցենզիան:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:
|
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|