Գլխավոր տեղեկություն
Համար
Թիվ 38
Տիպ
Պաշտոնական տեղեկատվություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.14/10(534)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2007

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Թիվ 38

2 փետրվարի 2007 թվականի

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ (ԹԻՎ 1909-Ն) ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի հունվարի 31-ի թիվ 7 (531) համարում հրապարակված 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 954-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (թիվ 1909-Ն) որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` փետրվարի 1-ից, թեև որոշման  ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 26-ը:

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝
Կ. Խտրյան