ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոսի 2011 թ. N 475-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 20-ի 31/2 եզրակացությունը.
1. «ՌԵԱԼ ՖՈՐԵՎԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից N 00011 ներառյալ:
2. «ԱԵՐՈՏԱՔՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից N 00008 ներառյալ:
3. «ՌՈՒԷԴԱՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00366 լիցենզիայի ներդիրներ` N 00044-ից մինչև N 00055-ը ներառյալ:
4. «ԿԱԼԻՆԱ ՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00184 լիցենզիայի ներդիրներ` N 00014-ից մինչև N 00016-ը ներառյալ:
5. «ԱՎՏՈ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 01258 լիցենզիայի ներդիրներ` N 00061-ից մինչև N 00074-ը ներառյալ:
6. «ԴԱՎԻԹ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 01357 լիցենզիայի ներդիր` N 00100:
7. Անհատ ձեռնարկատեր ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 02210 լիցենզիայի ներդիրներ` N 00004-ից մինչև N 00010-ը ներառյալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |