Գլխավոր տեղեկություն
Համար
N 861-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.09.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.349
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.07.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հուլիսի 2011 թ.

N 861-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ մասերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի թիվ 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի «Ընդհանուր դրույթներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն կարգով կարգավորվում է դպրոցահասակ երեխայի (սովորողի) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` դպրոց) ընդունելության, տեղափոխման և ազատման հետ կապված ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և դպրոցի միջև ծագող իրավահարաբերությունները:»,

2) Կարգի 1-ին կետում «հաստատություն» բառը փոխարինել «դպրոցի» բառով, իսկ «դիմումի» բառը հանել,

3) Կարգի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը դպրոց արգելվում է: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է երկու փուլով` տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև 30-ը և օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:»,

4) Կարգի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

5) Կարգի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Մինչև 16 տարին լրանալը երեխայի հիմնական կրթություն ստանալու իրավունքը չապահովելու (կամ դպրոց չընդգրկելու) համար պատասխանատու է ծնողը` օրենքով սահմանված կարգով:»,

6) Կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) 2 տարուց ավելի ուշացման դեպքում (մինչև 13 տարին լրանալը)` իր տարիքային խմբին համապատասխան դասարան, կամ ծնողի առաջարկությամբ` մեկ կամ երկու դասարան ցածր:»,

7) Կարգի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Սույն կարգի 5-րդ կետի երկրորդ ենթակետի պահանջի ապահովման նպատակով, տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ (այսուհետ` մասնագիտական խումբ):

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրերը և լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը:»,

8) Կարգի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. 13-ից մինչև 16 տարեկան դպրոց չհաճախած երեխան ընդունվում է իր տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ցածր:

Երեխայի փաստացի առարկայական գիտելիքների և դասարանի համապատասխանության որոշման նպատակով տնօրենի հրամանով ստեղծվում է մասնագիտական խումբ:

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը ընդունում է երեխային համապատասխան դասարան, հաստատում ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրերը և դասընթացների ժամանակացույցը:»,

9) Կարգի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14. Երեխային /սովորողին/ դպրոց ընդունելու կամ տեղափոխելու դեպքում ծնողը ներկայացնում է.

1) դիմում, իսկ առաջին դասարան ընդունվելիս նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

2) 2 լուսանկար 3x4 չափսի,

3) առաջին դասարան ընդունվելիս ներկայացվում է ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահվում է սովորողի անձնական գործում,

4) դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման թերթիկը (բացառությամբ հիմնական դպրոցից առանձին գործող ավագ դպրոց ընդունվելիս,

5) սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելիս),

6) տեղեկանք ընթացիկ գնահատականների մասին,

7) վկայագիր` «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար և անհատական ուսումնական պլանը (ԱՈՒՊ),

8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար:»,

10) Կարգի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

11) Կարգի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

12) Կարգի 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

13) Կարգի 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«20. Սովորողի (այդ թվում ոչ պետական դպրոցի) ընդունելությունը կամ տեղափոխումը նոր դպրոց ենթակա է պարտադիր հաշվառման` մեկ ամսվա ընթացքում:

Հաշվառման ներկայացման պատասխանատուն ընդունող դպրոցի տնօրենն է:

Լիազոր մարմնի աշխատակազմի կրթության ստորաբաժանման աշխատակիցը իրականացնում է սովորողի հաշվառումը հատուկ մատյանում և լրացնում է տեղափոխման թերթիկը: Հաշվառված թերթիկը պահպանվում է ընդունող դպրոցում:»,

14) Կարգի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

15) Կարգի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«22. Այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի ընդունելությունը դպրոց կատարվում է.

1) կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում`

ա. միջնակարգ կրթության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճաններում հետագա ուսումնառության դասարանը չի կարող լինել ավելի բարձր, քան սովորողի տարիքային խմբին համապատասխան դասարանը և որոշվում է տնօրենի հրամանով ստեղծված մասնագիտական խմբի գրավոր առաջարկությամբ` գիտելիքների համարժեքության արդյունքների հիման վրա:

բ. Հիմնական կրթության վկայական չներկայացնելու դեպքում միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում ուսումնառությունը չի կարող շարունակվել:

Ուսումնառության դասարանը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ընթացակարգով:

գ. Սույն կետի 1-ին ենթակետում նշված ընթացակարգը տարածվում է նաև ապրիլի 30-ից մինչև ուսումնական պարապմունքների ավարտը վերադարձած սովորողների նկատմամբ, որոնք մասնակցում են ուսումնական պարապմունքներին և ուսումնական պարապմունքների ավարտից հետո հանձնում են գրավոր քննություններ` մանկավարժական խորհրդի կողմից որոշված առնվազն 5 առարկաներից:

Քննությունների արդյունքների հիման վրա որոշվում է սովորողի հետագա ուսումնառության դասարանը:

2) Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տասնմեկամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը ուսումը շարունակում է մեկ դասարան բարձր, բացառությամբ 9-րդ դասարան փոխադրվածի, իսկ տասներկուամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը` համապատասխան դասարանում:

ա. Տասնմեկամյա ծրագրով ուսումնառության և հիմնական կրթության վկայականի դեպքում, միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում հետագա ուսումնառության դասարանը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ընթացակարգով:

բ. Հայաստանի Հանրապետությունում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետությունից արտերկիր տեղափոխված և վերադարձած սովորողը Հայաստանի Հանրապետությունում ուսուցումը շարունակում է իր տարիքային խմբին համապատասխան դասարանում` ներկայացնելով սույն կարգի 14-րդ կետով պահանջվող փաստաթղթերը` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետի:»,

16) Կարգի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«26. Ընդհանուր ծրագրեր իրականացնող դպրոցից հատուկ ծրագրեր իրականացնող դպրոց կամ հատուկ ծրագրեր իրականացնող դպրոցից ընդհանուր ծրագրեր իրականացնող դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է համաձայն սույն կարգի 14-րդ կետի, իսկ դասարանի համապատասխանությունը որոշվում է, ըստ ուսումնական ծրագրերի համարժեքության:»,

17) Կարգի III բաժնի վերնագրում «ազատումը» բառից հետո լրացնել «դպրոցից» բառով,

18) Կարգի 27-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով.

«3) առանց դիմումի դպրոցից հեռացած սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և ուսումնական տարվա վերջում հանվում է հաշվառումից:»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

Ա. Աշոտյան