«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11812101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 փետրվարի 2012 թ. |
թիվ 103-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1. Հրամանի հավելված 5-ի «Ընթացիկ ծախսեր» դասի.
1) 470000 «Սոցիալական նպաստներ» կատեգորիայի «474000 Կենսաթոշակներ» խմբի «474151 Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակ» ենթաանալիտիկ հաշվից հետո լրացնել նոր խումբ հետևյալ բովանդակությամբ` .
« |
|
»: |
2) Հրամանի հավելված 16-ի «Ընթացիկ ծախսեր» դասի.
«474000 - Կենսաթոշակներ» խմբի նկարագրության մասի վերջին տողի «474151 Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակ» բառերից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Խումբ 475000 - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ
Այս խումբը ներառում է պետական բյուջեից ՀՀ կառավարության կողմից սահմանված դեպքերում կատարվող` ՀՀ կառավարության կողմից սահմանված աշխատողների կատեգորիաների և նրանց անմիջական ընտանիքի անդամների
- բժշկական ապահովագրության գծով ծախսերը,
- ստացած հիպոթեքային վարկերի ամսական վճարի մարման գծով ծախսերը,
- կրթական ծրագրերն իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում ուսման վճարների փոխհատուցման գծով ծախսերը,
- Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ծախսերի փոխհատուցման գծով ծախսերը:
475100 - Բժշկական ապահովագրություն սինթետիկ հաշիվն ընդգրկում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվը.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Բժշկական ապահովագրություն | |
475111 |
Բժշկական ապահովագրություն |
475200 - Հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում սինթետիկ հաշիվն ընդգրկում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվը.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում | |
475211 |
Հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում |
475300 - Ուսման վճարների փոխհատուցում սինթետիկ հաշիվն ընդգրկում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվը.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Ուսման վճարների փոխհատուցում | |
475311 |
Ուսման վճարների փոխհատուցում |
475400 - Ուսման վճարների փոխհատուցում սինթետիկ հաշիվն ընդգրկում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվը.
|
»: |
2. Հրամանի «Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգումը» հավելված 23-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, պետական կառավարման և տարածքային կառավարման և դատական իշխանության մարմիններ» հատվածի «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» ենթահատվածի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն 1 05 014» տողը ճանաչել ուժը կորցրած:
Վ. Գաբրիելյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|