Գլխավոր տեղեկություն
Համար
N 792-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.08.02/19(402) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հուլիսի 2011 թ.

 N 792-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

 1. «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամին վերապահումով տալ միջնակարգ հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 72 տեղով կրթական գործունեության լիցենզիա (լիզենզիան կտրվի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի առկայությունը ապահովելու դեպքում):

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 

Ա. Աշոտյան