Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3-15/1
Տիպ
Պարզաբանում
Ակտի տիպ
Base act (17.01.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
17.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ ՀՀ ֆինանսների փոխնախարար
Ստորագրման ամսաթիվ
17.01.1996

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ հԱՐԿԱՅԻՆ
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1996 Թ. ՄԱՐՏԻ 15-Ի
ԹԻՎ 160 ՀՐԱՄԱՆՈՎ 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ֆ
ԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1996 Թ. ՄԱՐՏԻ 20-Ի
ԹԻՎ 107 ՀՐԱՄԱՆՈՎ   


ՀՀ հԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
17.01.1996 Թ. ԹԻՎ 0126/3-4


ՀՀ ֆԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.01.1996 Թ. ԹԻՎ 3-15/1

  

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթների կիրառման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ պարզաբանվում է.

1. Սկսած 1995 թ. ապրիլի 1-ից բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները պարտավոր են հաշվարկել և պահել եկամտահարկ նաև ավանդների դիմաց իրենց կողմից վճարվող տոկոսների գումարից: Այլ գործառնությունների (ֆիզիկական անձանց անվամբ արտասահմանում և Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից փոխանցված, որպես օգնություն տրամադրված և նմանատիպ այլ գործառնությունների) գծով ֆիզիկական անձանց վճարումներ իրականացնելիս բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից եկամտահարկ չի հաշվարկվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գումարների դիմաց բանկերը տոկոսների տեսքով նրանց վճարում են եկամուտ:

2. Բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց հետ կնքված ավանդային պայմանագրերի ժամկետը ավարտվելուց հետո ավանդի դիմաց տոկոսի վճարում պետք է դիտարկել ոչ միայն կանխիկ վճարումը կամ ֆիզիկական անձանց անձնական բանկային հաշիվներին փոխանցումը, այլև հաշվարկված տոկոսի միացումը նոր պայմանագրի հիման վրա բացվող ավանդին:

Այն ավանդային, նույն թվում չփակված ցպահանջ, պայմանագրերի գծով, որոնց ժամկետը անցնում է հաջորդ տարի, հունվարի 1-ի դրությամբ հաշվեգրված տոկոսները միացվում են ավանդին և հարկվում գործող կարգին համաձայն, ընդ որում կատարվում է հարկի վերջնահաշվարկ` ելնելով տվյալ հաշվետու տարվա ընթացքում տվյալ վճարման վայրում հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից:

Ժամկետային այն պայմանագրերով, որոնց պայմաններին համաձայն տոկոսները վճարվում են ամեն ամիս, այսինքն ավանդատուն ստանում է տվյալ ամսվա հաշվարկված տոկոսի տնօրինման իրավունքը, հարկը հաշվարկվում, պահվում և փոխանցվում է բյուջե յուրաքանչյուր ամիս` տոկոսի վճարման համար նախատեսված օրվան հաջորդող աշխատանքային օրը:

Ժամկետային այն պայմանագրերով, որոնցով նախատեսված չէ տոկոսները վճարել ամեն ամիս` այսինքն պայմանագրի պայմաններին համապատասխան տոկոսի տնօրինման իրավունքը ավանդատուն ստանում է միայն պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ավանդի տոկոսից հաշվարկված եկամտահարկը փոխանցվում է բյուջե պայմանագրի ժամկետի ավարտից հետո` տոկոսի վճարման համար նախատեսված օրվան հաջորդող աշխատանքային օրը: Նշված ժամկետային պայմանագրերով ավանդների համար եկամտահարկի հաշվարկը կատարվում է պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում գոյացած եկամտի նկատմամբ առանց յուրաքանչյուր ամսվա հաշվով եկամտահարկի հաշվարկ, պահում և փոխանցում կատարելու:

3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան եկամուտ են համարվում նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով իրականացվող վիճակախաղերի տոմսերի գծով ֆիզիկական անձանց ստացած դրամական շահումների գումարները: 1995 թ. ապրիլի 1-ից սկսած նշված գումարներից տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում` փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հարկման գործող կարգին համանման:

 

ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ 28.04.1996 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43960019

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ա. Ալավերդյան

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

 

Ա. Ասլիկյան