Գլխավոր տեղեկություն
Համար
N 82-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.07.2011-29.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.01/16(399) Հոդ.253
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2011
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10611263

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մայիսի 2011 թ.
ք. Երևան

N 82-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 583-Ն որոշման 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Նկատի ունենալով, որ անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, այդ իսկ կապակցությամբ անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրի վերջնական տեքստը հաստատում է նոտարը` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

Նախարար

Ս. Կարապետյան

 

 

Հավելված N 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

N 82-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ

 

Խնդրում եմ թույլատրել կնքելու անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիր.

1. Համայնքային կազմակերպության անվանումը ———————————————————————————

—————————————————————————————————————

2. Գտնվելու վայրը, հեռախոսահամարը ——————————————————————————————

—————————————————————————————————————

3. Հավատարմագրային կառավարման տրամադրվող պետական անտառի չափը

———————————————————————————————————————————

4. Հայտին կից ներկայացնում եմ.

1) տեղական ինքնակառավարման մարմնի գրավոր համաձայնությունը համայնքային կազմակերպության կողմից պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտ ներկայացնելու մասին՝ նշելով հայցվող տարածքի չափերը,

2) համայնքային ենթակայության կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները:

 5. Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում բերված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ.

 

____________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

_____________________________________________________________________________________
(բանկային վավերապայմանները)

 

______________________________________________________________________________________
(ստորագրություն)

 
 
 Կ.Տ.
 

« —— » —————————————— 20 թ.

 

 

Հավելված N 2

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2011 թվականի մայիսի 20-ի

N 82-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

........................................................................
(կնքման վայրը)

«........» .................................... 20 թ.

 

Կառավարման հիմնադիրը (այսուհետ՝ հիմնադիր), ի դեմս ........................................, որը գործում է ……………………………................... հիման վրա, մի կողմից, և .................................................................... Հավատարմագրային կառավարիչը (այսուհետ՝ կառավարիչ), ի դեմս ..........................., որը գործում է ..................................................................... հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Հիմնադիրը սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված պետական անտառները (այսուհետ` անտառ) հանձնում է կառավարչի հավատարմագրային կառավարմանը (այսուհետ` կառավարում), իսկ կառավարիչը պարտավորվում է պետական անտառների կառավարումն իրականացնել ի շահ ————————————.

1.2. կառավարման հանձնված անտառը գտնվում է ——————————————————————————

—————————————————————————————————————-, որի հատակագիծը և կազմը սույն պայմանագրի անբաժանելի մասն է (N 1 հավելված).

1.3. անտառը կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման.

1.4. սույն պայմանագրով շահառու է ————————————————————————.

1.5. կառավարման նպատակն անտառի կայուն կառավարումն է և արդյունավետ օգտագործումը.

1.6. սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված անտառը հիմնադիրը տնօրինում է համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման.

1.7. անտառը կառավարման է հանձնվում ————- տարի ժամկետով.

1.8. սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրանից բխող իրավունքների պետական գրանցման պահից:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

Հիմնադիրը՝

2.1.1. սույն պայմանագիրը ստորագրելու պահից _______________________________ օրվա ընթացքում 
                                                                                                                      (թվերով և բառերով)

 

նախապատրաստում է փաստաթղթերը և դրանք ներկայացնում պետական գրանցման համար: Սույն պայմանագրի նոտարական ձևակերպման և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է ———————.

2.1.2. սույն պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման պահից —————————————

 

_________________________________
(թվերով և բառերով)

օրվա ընթացքում անտառը հանձնում է կառավարչին.

 

2.1.3. անտառի հանձնումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությամբ, որում նշվում են`

ա) արձանագրության ամսաթիվը և կազմելու վայրը,

բ) կողմերի անվանումները,

գ) անտառի գույքի կազմը (տեսակը, քանակը, փաստացի վիճակը),

դ) անտառի վիճակը հանձնման պահին,

ե) անտառկառավարման պլանը.

2.1.4. սույն պայմանագրի գործողության ընթացքում իրավունք ունի հսկողություն իրականացնել կառավարչի գործունեության նկատմամբ` վերջինիս ֆինանսական, հաշվապահական և այլ փաստաթղթերին ծանոթանալու և գույքը զննելու միջոցով.

2.1.5. իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Կառավարիչը`

2.2.1. իրականացնելով անտառի կառավարումը, իրավունք ունի այդ անտառի նկատմամբ կատարել իրավաբանական և փաստացի ցանկացած գործողություն, որոնք ուղղված են սույն պայմանագրի 1.5-րդ կետում նշված նպատակին հասնելու համար.

2.2.2. կառավարման հանձնված անտառի նկատմամբ գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես կառավարիչ (Հ.Կ.): Այդպիսի նշման բացակայության դեպքում կառավարիչը երրորդ անձանց առջև պատասխանատվություն է կրում անձամբ և իրեն պատկանող ամբողջ գույքով.

2.2.3. ————————- դրամից ավելի արժողությամբ պայմանագրերը կնքվում են հիմնադրի գրավոր համաձայնության առկայության դեպքում.

2.2.4. անտառի կառավարման հետ կապված գործողությունների ընթացքում կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են կառավարման հանձնված գույքի կազմում.

2.2.5. իրեն հանձնված գույքն առանձնացնում է այլ գույքից.

2.2.6. կառավարման հետ կապված գործունեության հաշվարկների համար բացում է առանձին բանկային հաշիվ.

2.2.7. իրեն հանձնված անտառի նկատմամբ, օրենքով և սույն պայմանագրով նախատեսված շրջանակներում, իրականացնում է տնօրինողի լիազորություններ.

2.2.8. ինքնուրույն ապահովում է անտառի պահպանությունը և պաշտպանությունը, իրականացնում է անտառօգտագործում պայմանագրով սահմանված ծավալներով և ժամկետներում, ապահովում է անտառների հետագա վերարտադրությունը, կատարում անտառկառավարման հետ կապված բոլոր ծախսերը.

2.2.9. կառավարման ներքո գտնվող անտառի նկատմամբ իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի պահանջել իր իրավունքների խախտման վերացում.

2.2.10. յուրաքանչյուր եռամսյակ, ոչ ուշ, քան մինչև

__________________________________
(ամիսը, ամսաթիվը)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և ——————————— համայնքին է ներկայացնում իր գործունեության հաշվետվությունը: Հաշվետվությունը ներկայացվում է գրավոր և պետք է տեղեկություն պարունակի կառավարչի կնքած գործարքների և այլ գործողությունների, հաշվետու տարվա ընթացքում գույքի օգտագործումից ստացված շահույթի գումարների, կառավարչի ծախսած գումարների մասին: Կառավարիչը հաշվետվությանը պետք է կցի հաշվետվությունում շարադրված տեղեկությունները հաստատող ֆինանսական փաստաթղթեր.

2.2.11. անտառի կառավարումն իրականացնում է անձամբ: Կառավարիչը կարող է այլ անձի հանձնարարել իր անունից կատարելու անտառի կառավարման անհրաժեշտ գործողություններ` նախապես ստանալով հիմնադրի գրավոր համաձայնությունը: Այս դեպքում կառավարիչը պատասխանատու է իր ընտրած անձի գործողությունների` որպես իր սեփական գործողությունների համար:

 

3. Պայմանագրով կատարվող վճարները

 

3.1. Հիմնադիրը յուրաքանչյուր տարի` կառավարչի հաշվետվությունը ներկայացնելու պահից ————

 

_____________________________________________
(թվերով և բառերով)

օրվա ընթացքում

 

վերջինիս վարձատրում է հաշվետու տարվա համար ֆինանսական պլանով նախատեսված գումարի չափով.

3.2. կառավարման ընթացքում կառավարիչն իրականացնում է միայն անտառկառավարման պլանով նախատեսված գործառույթներ, որոնց կատարման ծախսերը (ֆինանսական պլան) յուրաքանչյուր տարվա համար հաստատում է հիմնադիրը.

3.3. կառավարման ընթացքում կառավարչի կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են հաշվետու տարվա համար հիմնադրի կողմից հաստատված ֆինանսական պլանի և ժամանակացույցի համաձայն.

3.4. կառավարման ընթացքում ստացված շահույթը բաշխվում է...................................:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Կառավարման հանձնված անտառի նկատմամբ հոգատարություն չցուցաբերած կառավարիչը հիմնադրին հատուցում է անտառի կառավարման ընթացքում բաց թողնված օգուտը և անտառի (գույքի) կորստի կամ վնասվածքի հետևանքով պատճառված վնասները` հաշվի առնելով նաև բաց թողնված օգուտը.

4.2. կառավարիչը պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար, եթե չի ապացուցում, որ այդ վնասները տեղի են ունեցել ոչ իր մեղքով կամ հիմնադրի գործողությունների հետևանքով.

4.3. անտառի կառավարման կապակցությամբ առաջացած պարտավորություններով պարտքերը մարվում են կառավարչի գույքի (բացառությամբ անտառի) հաշվին.

4.4. կառավարիչը, ի ապահովումն այն վնասների հատուցման, որոնք կարող են հիմնադրին պատճառվել սույն պայմանագրի ոչ պատշաճ կատարմամբ, հիմնադրին որպես գրավ հանձնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը.

4.5. հիմնադիրը պատասխանատվություն է կրում ժամանակին չվճարելու, ծախսեր չփոխհատուցելու, համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու, այլ խոչընդոտներ ստեղծելու համար:

 

5. Վեճերի լուծման կարգը

 

Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. Պայմանագրի դադարեցման հիմքերը

 

6.1. Սույն պայմանագրի դադարեցման հիմքերը որոշվում են գործող օրենսդրությանը համապատասխան.

6.2. կողմերից մեկի պայմանագրից հրաժարվելու դեպքում` մյուս կողմը պետք է այդ մասին տեղեկացվի պայմանագիրը դադարեցնելուց ——————————----------- օր առաջ.

6.3. սույն պայմանագրի դադարեցման դեպքում կառավարման ներքո գտնվող անտառը հիմնադրին է հանձնվում————————-------- օրվա ընթացքում` համաձայն հանձնման-ընդունման ակտի:

 

7. Այլ պայմաններ

 

 7.1. Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո` Կողմերից որևէ մեկից պայմանագրի դադարեցման վերաբերյալ դիմում չստացվելու դեպքում, պայմանագրի ժամկետը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և նույն պայմաններով, որոնք նախատեսված են սույն պայմանագրով.

7.2. սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, 4 (չորս) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ.

7.3. սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում միայն դրանց պետական գրանցման պահից:

 

8. Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Հիմնադիր

 

Կառավարիչ

 

____________________________________
(գտնվելու վայրը)

 

___________________________________
 (գտնվելու վայրը)

 

_____________________________________
(բանկային վավերապայմանները)

 

___________________________________
 (բանկային վավերապայմանները)

 

____________________________________
(ստորագրություն)

 

__________________________________
(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

Կ.Տ.